Сегодня: 04 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պատրա՞ստ է Հայաստանը արտահերթ ընտրությունների. Արտակ Թովմասյանը մենակ կռիվ է տալիս

Այսօր մի պարզ հարց դարձել է հանրային և քաղաքական շրջանակների քննարկման առարկա։
 
Պատրա՞ստ է Հայաստանը արտահերթ ընտրությունների և արդյո՞ք դրանք կանխելու են երկրի գահավիժման ընթացքը։
 
Բոլոր այն ուժերը, որոնք ընդունեցին Նիկոլի վարչապետությամբ ընտրություններ անցկացնելու մարտահրավերը, հավանաբար կարծում են, որ այո, հնարավոր է։ Լավ, բայց այստեղ էլ առաջանում է երկրորդ հարցը՝ ի՞նչ կլինի, եթե վարչական ռեսուրսով, ստով ու կեղծիքներով, մանիպուլյացիաներով նորից հաղթի գործող իշխանությունը։ Այս հարցի պատասխանը գրեթե ոչ ոք չունի, բայց գնում են ընտրությունների։ Ակնհայտ չէ՞, որ Նիկոլի հաղթանակի դեպքում երկրի գահավիժումը ոչ միայն չի կասեցվի, այլև կարագանա։ Եթե պատերազմից հետո գործող իշխանությունները ունակ լինեին իրերի դասավորությունը բեկել դեպի դրական ուղղություն, ապա գոնե մի բան կանեին այս վեց ամսվա ընթացքում։ Ոչինչ չի արվել այս վեց ամսվա, էլ չեմ խոսում երեք տարվա ընթացքում, հետևաբար որն է երաշխիքը, որ ինչ-որ բան այս մարդիկ կանեն ընտրություններից հետո։ Չկա նման երաշխիք, հետևաբար ճգնաժամի հանգուցալուծման հիմնական մեխն այն էր, որ պետք է խորհրդարանական ուժերը ընտրեն նոր վարչապետ, որը կլինի խորհրդարանական և արտախորհրդարանական բազմաթիվ ուժերի կողմից կոնսեսուսային կերպար, կձևավորվեր արհեստավարժների կառավարություն, որի հիմնական 3 գործառույթները պետք է լինեին Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, երկիրը կյանքի բնականոն հուն տեղափոխելը՝ հաշվի առնելով ներքին և արտաքին մարտահրավերները, և երրորդ՝ հավասար պայմաններում, առանց քաղաքական լարումների արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Սա չեղավ, ու հիմա ունենք այն, ինչ ունենք։
 
Այդուհանդերձ, վերը նկարագրված սցենարի տրամաբանությանը համապատասխան կարծես թե միայնակ կռիվ է տալիս  «Երրորդ ուժ» նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանը։ Պարզ լեզվով ասած՝ ի՞նչ է ասում Թովմասյանը։ Նա ասում է՝ այս կառավարությունը ի զորու չէ ոչ միայն երկիր ղեկավարել (տեսանք այդ ղեկավարման հետևանքները) , այլև ազատ ու ժողովրդավարական ընտրություններ կազմակերպել։ Նախ այն պատճառով, որ իշխանությունների համար ամեն գնով հաղթելը կենաց հարց է, հաջորդը՝ հանրությունը հոգեբանորեն պատրաստ չէ դեռ ընտրությունների՝ հաշվի առնելով պատերազմից չսպիացած վերքերը, դեռևս անհետ կորածների, գերիներ առկայությունը և վերջապես երրորդ՝ տարածաշրջանում եռացող գործընթացները, որոնք ուղիղ սպառնալիք են Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև մեր բյուջեն պատրաստ չէ ընտրությունների համար նախատեսվելիք ծախսերին: Այս խնդիրները գործող կառավարությունը ի վիճակի չէ լուծելու և ապագայում ևս չի կարողանալու։ Պարզ է չէ՞, որ եթե մարդը մի բան չի կարողանում անել, ուրեմն չի կարողանում, իմաստ չկա ստիպելու, կամ ավելին պահանջելու։
 
Զավեշտ ու տարօրինակն այն է, որ Թովմասյանի՝ ընտրություններ այս փուլում չանցկացնելու կոչին, որն ի դեպ այս մտավախությունների և ռիսկերի օբեկտիվ արտացոլումն է, սվիններով են ընդունել ընդդիմադիր մի շարք ուժեր, որոնք մինչև Նիկոլի խաղի կանոններն ընդունելը նույն քաղաքական գծի մեջ էին։ Ի՞նչ փոխվեց, մի քանի մանդատն ավելի կարևոր դարձավ, քան երկրի գոյության և զարգացման հա՞րցը։ Թովմասյանի դեմ արշավ է սկսվել, իբր նա հրաժարվում է ընտրություններից։ Պարզ է, որ չի հրաժարվում, այլ ասում է ձևավորենք պրոֆեսիոնալների կառավարություն քաղաքականապես լոյալ վարչապետով, նոր 6 -12 ամիս հետո հանգիստ պայմաններում անցկացնենք ընտրություններ։
 
Այս ամենից եզրակացությունը մեկն է՝ երկիրն այս վիճակով եթե գնաց ընտրությունների, ապա հետընտրական ցնցումներն անխուսափելի են լինելու, որի հետևանքները աղետալի կլինեն։
«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Получение званий увидим 28 мая: Аршак Карапетян Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие власти Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак Карапетян Сила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни» АМИО банк выпускает облигации Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Амио Банк принял участие в Career City Fest 2K24 “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта? Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян Обращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня Труда Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открыт Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян Idram и IDBank на фестивале Career City Fest Нефть снижается после роста по итогам прошлой недели Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами Непал намерен использовать беспилотники для удаления мусора с Эвереста В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником В связи с инцидентом в Цицернакаберд арестован один человек Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян В Ираке ввели наказание до 15 лет тюрьмы за однополые отношения Акции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир В США задержали кандидата в президенты Госдеп США: Блинкен провел телефонные разговоры с Пашиняном и Алиевым Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст» Idram и IDBank - участники фестиваля Career City Fest Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении