Հանրությունն այնպես է մերժել, որ ստիպված Ավետիք Իշխանյանի նման բարոյական որևէ արժեք չունեցող անձերի դեմքով են փորձում իրենց սև գործն անել
Anjela Militosyan-ը գրում է․
Քաղաքական դիակները փորձում են վերակենդանանալ, սակայն տարակուսելի է, որ այլոց անունները վարկաբեկելով և քննադատելով են փորձում հանրության ուշադրությունը շեղել իրենց վրա։ Այդպիսիններից մեկն էլ փողի մեռած Ավետիք Իշխանյանն է, ով ցանկացածի պատվերը երկու գռոշի դիմաց կիրականացնի, միայն թե լափից չկտրվի։ Այս փտած ծերունին այլևս չի գիտակցում թե ինչեր է զառանցում, ուղղակի ինչպես արդեն նշեցինք պատվեր է ստացել՝ պիտի իրականացնի։ Վերջին օրերի ընթացքում որոշ շրջանակների կողմից չեն դադարում խորհրդարանական ընդդիմությանը, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանին անհեթեթ մեղադրել իշխանությունների հետ հանցավոր պայմանավորվածության մեջ։ Ցավալին այն է, որ այնպիսի մարդկանց են մեղադրում ինչ որ անիմաստ բաների մեջ, ովքեր վերջին շրջանում այն եզակիներից են, որ փորձում են երկիրը քաղաքական ճգնաժամից դուրս բերել, իսկ Ավետիք Իշխանյանի տերերը չեն համարձակվում պատի ծակից դուրս գալ, ուր մնաց երկրի համար ինչ որ պիտանի բան անեն։ Հանրությունը այնպես է մերժել դրանց, որ չեն էլ կարողանում իրենց դեմքով հայտարարություններ անել, այլ իրենց մանկլավիկների՝ օր․ Ավետիք Իշխանյանի նման մարմնավաճառից ոչնչով չտարբերվող և բարոյական որևէ արժեք չունեցող անձերի դեմքով են փորձում իրենց սև գործն անել։ Ավետիք Իշխանյանին և իր տերերին խորհուրդ կտամ այդպես հոխորտալու փոխարեն, եթե դժգոհ են ինչ որ բանից, թող իրենք քայլեր ձեռնարկեն, բայց թող չփորձեն մարդկանց զրպարտել, հակառակ դեպքում վստահաբար գալու է այն ժամանակը, որ իրենց երկար քիթները գետնին կառնեն և նոր կհասկանան թե ինչ է նշանակում մարդկանց անունների հետ անտեղի խաղալը։