Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Առաջնորդի դեմքը իր թիմակիցներն են․ Ովքեր են Ռոբերտ Քոչարյանի և Նիկոլ Փաշինյանի զինակիցները

Հայաստանում ընտրություններն առաջին հերթին անձանց, այլ ոչ քաղաքական ուժերի, ծրագրերի, տեսլականների պայքար է։ Մարդիկ գնում են ընտրատեղամասեր՝ իրենց ձայնը տալով ճանաչված առաջնորդին, կուսակցության ղեկավարին։ Բայց ամենակարեւոր հանգամանքներից մեկը նույն այդ առաջնորդի շուրջ խմբված գաղափարակիցներն են, մարդիկ, որոնք ներկայացնում են քաղաքական թիմը, կարճ ասած՝ առաջնորդի դեմքն են։ 

Վերջին երեք տարվա իրադարձությունները հաստատապես վկայում են, որ այդ առումով ամենաողորմելի վիճակում գործող իշխանությունն է, իսկ Փաշինյանի թիմակիցները՝ ուղղակի փորձանք են, որոնց մեծ մասը սովոր է պարզապես ղժղժալու, ճվճվալու, իսկ երբ գալիս է պատասխան տալու պահը, պարզապես թռչում են։ 

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասն արդեն իսկ հասցրել է անվանարկել իրեն, ներկայանալ վատագույն կողմերից, գերազանցել Գալուստ Սահակյանին՝ «բոցերի» արտանետման ծավալով։ Փոխարենը, ընդդիմության շարքերում շատ են կայացած, ներկայանալի, իրենց խոսքի եւ գործի կշիռը գիտակցող մարդիկ։ Օրերս զավեշտալի մի միջադեպ եղավ, երբ իշխանության ներկայացուցիչը՝ այս դեպքում ոչ այլ ոք, քան Նիկոլ Փաշինյանի անձնական աներձագ Հրաչ Հակոբյանը հիմնովին խայտառակեց թե իրեն, թե իր ներկայացրած ուժին։

«Բա պետք է այ տենց ստորանալով բերման ենթարկվեն»,- ասել էր Հակոբյանը՝ մեկնաբանելով Սյունիքում վարչապետի դեմ ակցիայի մասնակիցների նկատմամբ իրականացված ոստիկանական տեռորը։ «Հպարտ» այս առանձնյակին արձագանքել էր «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահը՝ Վահե Հակոբյանը՝ հրավիրելով բռնցքամարտի մենամարտի եւ խոստանալով, որ նա իր բառերի համար ծնկաչոք է դուրս գալու ռինգից։ Վահե Հակոբյանը, հիշեցնենք, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ընտրացուցակով։ Հանուն արդարության նշենք, որ աներձագ Հրաչը խրոխտաբար ներկայացել էր մարզասրահ, բայց կոստյումով, հրաժարվել մենամարտից, մի բառակույտ երկնել իր՝ իբր քաղաքական գործիչ լինելու մասին եւ հեռացել՝ բուռն ծաղրի առարկա դառնալով թե ռինգի մոտ հավաքվածների, թե այդ խղճուկ տեսարանն ուղիղ եթերով դիտողների համար։

Ահա այսպիսի մարդիկ են վարչապետի զինակիցները, որոնք առիթը բաց չեն թողնում տղամարդկության մասին տարփողելու, իրենցից ավելի լուրջ մարդկանց դեմ զազրախոսելու, բայց երբ գալիս է պատասխան տալու պահը, գլխապատառ ծլկում են։

Արման Գալյան

ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց