Այսօր՝ 18 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արկադի Խաչատրյանի շնորհավորանքը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ

Սիրելի հայրենակիցներ,
 
Ուզում եմ շնորհավորել բոլորիս՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով:
 
Այսօր շատ է խոսվում այն մասին, թե արդյո՞ք մենք նշում ենք մայիսյան Եռատոն, թե ոչ:
Ես ուզում եմ հարց հղել մեզ բոլորիս: Իսկ արդյոք մենք մոռացե՞լ ենք հարյուր հազարավոր հայորդիների՝ մեր պապերի սխրանքներն ու թափված արյունը՝ ֆաշիզմի դեմ պայքարում, թե՞ մոռացել ենք Շուշին ազատագրած մեր հերոսների՝ մեզ պարգևած փառապանծ հաղթանակը կամ Արցախի պաշտպանության բանակի սպաների և զինվորների և առհասարակ հանուն մեր ազատության նահատակված և հերոսացած մեր եղբայրների, հայրերի և որդիների թափված արյունը, որոնք կենաց-մահու կռիվ են տվել ընդդեմ թշնամու:
 
Պարտված է այն ժողովուրդը, որը պարտված է ոգով: Թշնամին ուզում է, որ մենք ձեռք բերենք պարտված ժողովրդի բարդույթ և դրանով իսկ ծնկի բերել մեզ: Բայց նա չգիտի, որ անհնար է կոտրել հազարավոր տարիների պատմություն և մշակույթ կերտած ժաղովուրդի ազատատենչ ոգին: Մեր արժանապատվությունը, մեր պապենական հողի վրա խաղաղ և ազատ ապրելու, արարելու, ինքնուրույն մեր ապագան որոշելու մեր ձգտումն ու իրավունքը երբեք չի կարող զոհաբերվել: Մենք պետք է լինենք արժանի մեր բոլոր նահատակված հերոսների հիշատակին:
 
Ներկայիս անթույլատրելի հուսախաբության և հուսալքության, մեղադրանքի, ատելության խոսքի տարածման, պառակտման և անհանդուրժողականության մթնոլորտում բոլորը փնտրում են ներքին թշնամիներ, մեղավորներ և պատասխանատուներ:
 
Միթե մենք չե՞նք հասկանում, որ թշնամին հենց դա է ուզում, միթե դասեր չե՞նք քաղել մեր իսկ պատմությունից:
 
Չկա ավելի մեծ չարիք, քան ժողովրդի պառակտումը, սևերի և սպիտակների, հների և նորերի բաժանումը:
 
Մենք պարտավոր ենք համախմբվել ազգային շահի շուրջ, հանուն մեր ազգային նպատակների, հանուն մեր երկրի և ժողովրդի անվտանգության, բարեկեցության, մեր ինքնության պահպանման և մեր երեխաների լուսավոր ապագայի:
Մենք ուղղելու ենք մեր մեջքը, մենք կառուցելու ենք տնտեսապես ուժեղ, ինտելեկտուալ, անվտանգ Հայաստան՝ ժամանակակից, մարտունակ, տեխնոլոգիապես հագեցած բանակով, բարձր արտադրողականությամբ, գիտելիքահեն տնտեսությամբ, մրցունակ կրթությամբ և գիտությամբ:
 
Մենք դա անելու ենք մեր աշխատանքով և միասնությամբ, անելու ենք ազգովի, բոլորս միասին:
 
Եվ մենք դեռ կերտելու ենք նորանոր հաղթանակներ: Չկասկածեք դրանում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
 

Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ Հանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Քաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆ Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե» Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ Սարգսյան Ընդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է․ Լիաննա Մանուկյան Ակնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ Առաքելյան