Այսօր Թյուննոսի համաշխարհային օրն է
Թյուննոսի համաշխարհային օրը, որը նշվում է մայիսի 2-ին, հիմնադրվել է 2016 թվականի դոեկտեմբերին՝ այս տեսակի ձկների արժեքի, նրանց սպառնացող վտանգների, թյուննոսի պաշարների կայուն կառավարման տնտեսական եւ սոցիալական առավելությունների մասին մեր մոլորակի բնակչության տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով: Բանաձեւի նախագծի համահեղինակներ են դարձել 93 երկրներ:
Թյուննոսները Scombridae ընտանիքի ծովային ձկներ են: Բնության մեջ թյուննոսի մոտ 40 տարատեսակ կա, որոնք շատ են տարբերվում իրենց չափերով եւ քաշով: Ամենափոքր ներկայացուցիչը թյունիկանման թյուննոսն է՝ 50 սմ երկարությամբ եւ 1,8 կգ քաշով: Իսկ ամենամեծը սովորական թյուննոսն է, որի երկարությունը կարող է հասնել 4,5 մետրի, իսկ քաշը՝ 600 կգ-ից ավելիի:
Թյուննոսները բնակվում են Խաղաղ, Ատլանտյան եւ Հնդկական օվկիանոսների արեւադարձային ե մերձարեւադարձային ջրերում: Բայց կարելի է հանդիպել նաեւ այլ լայնություններում: Սնունդ որոնելով՝ այս ձկների վտառները մեծ տարածություններ են անցնում: Նրանք սնվում են խեցգետնակերպերով, կակղամորթներով եւ ձկներով: Բացի այդ նրանք կարող են լողալ մինչեւ 90 կմ/ժամ արագությամբ: