Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մայիսի 12-ի աստղագուշակ

Խոյ. Օրը ոչ մի կերպ աչքի ընկնող չես անվանի, չնայած որ այն իր դրական կողմերն էլ ունի: Օրինակ, այն բավական հարմար է հանդիպելու համար այնպիսի մարդկանց հետ, ում դուք վաղուց չեք տեսել` անգամ շատ երկար բաժանումից հետո դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Բավական բարենպաստ է ֆինանսական պատկերը, հնարավոր են դրամական մուտքեր:Կուրախացնեն սիրելի մարդու մասին կամ նրա հետ ձեր հարաբերություններին վերաբերող լուրերը: Այսօր կարելի է սկսել նոր պլաններ կազմել, կամ ինչ-որ բան էականորեն փոխել ձեր կյանքում: Օրվա ընթացքում բավական բարձր կլինի ձեր կենսական ներուժը:

Ցուլ. Օրը լավ կանցնի, եթե դուք խուսափեք անհետևողական քայլերից, չնայած որ դրանք կատարելու գայթակղությունը շատ մեծ է: Խոհեմությունն ու զգուշավորությունը օգնում են խուսափել խնդիրներին, սակայն միշտ չէ, որ դուք կկարողանաք դրսևորել այդ որակները: Ցանկալի է լսել ավագ սերնդի ազգականների խորհուրդները, չի կարելի մոռանալ ընտանեկան գործերը:

Ուղևորությունները վատ չեն անցնի, սակայն այնքան էլ շատ դրական էմոցիաներ չեն պարգևի, որքան դուք սպասում էիք: Աշխատեք չենթարկվել սադրանքների` ձեր հակառակորդներից մեկը ամեն կերպ կփորձի օգտվել ձեր անկեղծությունից:

Երկվորյակներ. Վատ օր չէ ինչ-որ միջանկյալ արդյունքներ ամփոփելու, ձեր գործողությունները և դրանց հետևանքները վերլուծելու, ինչպես նաև ապագայի համար անշտապ պլաններ կազմելու համար: Պետք չէ հավատալ այսօր շրջապատի կողմից տրվող բոլոր խոստումներին, դրա հետ մեկտեղ էլ սեփական խոսքերն էլ չարժե քամուն տալ:

Ծանոթություններում պետք է բծախնդիր լինեք` այսօր ձեր կողքին ուզում են գտնվել այնպիսի մարդիկ, ումից ավելի լավ է հեռու մնալ: Սիրահարվածները կարող են վիճել, նշանի որոշ ներկայացուցիչներ կդառնան առավել կասկածամիտ ու խանդոտ:

Խեցգետին. Օրը կապված է կենսական եռանդի կուտակման հետ: Դեռ դրա առաջին կեսին դուք կզգաք ուժերի ներհոսք, և դա միայն սկիզբը կլինի: Հնարավոր է դառնում ամենաբարդ խնդիրների լուծումը, այնպիսի հարցերի պատասխանների ստացումը, որոնք ձեզ վաղուց հանգիստ չէին տալիս: Եթե վերջին օրերին սիրելի մարդու հետ տարաձայնությունների էին ծագում, ապա այժմ կարելի հեշտությամբ վերջ դնել վեճերին ու վերականգնել ներդաշնակ հարաբերությունները:

Օրվա երկրորդ կեսին կծագեն փոքր դժվարություններ, որոնք անմիջապես լուծման կարիք ունեն` պետք չէ հուսահատվել, դուք լիովին ի վիճակի եք դրանք լուծել:

Առյուծ. Օրը դժվար թե արդարացնի ձեր սպասումները` երևի պետք կլինի, որ դուք ինքներդ գործի անցնեք և վերափոխեք իրադարձությունների ընթացքը` ձեր սեփական նախասիրություններին համապատասխան: Հրավերքների ու առաջարկների մի սպասեք, ինքներդ կառուցեք պլաններ, որոշեք, թե ինչ գործով զբաղվեք և  ինչպես հանգստանաք:

Հնարավոր են տարաձայնություններ ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, ձեր որոշ արտահայտություններ և գործողություններ նրանց կարող են շոկի մեջ գցել: Որոշ իրավիճակներում կփրկի հումորը, դրա շնորհիվ դուք նաև առավել հմայիչ կդառնաք հակառակ սեռի ներկայացուցիչների աչքում:

Կույս. Այսօր չարժե լայնամասշտաբ պլաններ կառուցել կամ սկսել երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել: Շատ բան է խոչընդոտում առաջ գնալուն, անվերջ ծագում են անբարենպաստ հանգամանքներ: Արդյունքում, դուք ուղղակի մոռանում եք այն պլանների մասին, որոնք մեկ այլ` ավելի հաջող պահին կարող էիք իրականացնել; Իսկ ահա մանրակրկիտ ու միապաղաղ աշխատանքի, ինչպես և` ոչ մեծ առևտրի և ներդրումների  համար օրը առավել քան հարմար է:

էմոցիոնալ ֆոնը կայուն կլինի, օրվա մեծ մասը դուք կանցկացնեք բարձր տրամադրությամբ: Երեկոյան հաճելի լուրեր կստանաք հեռավոր ազգականների, կամ այլ քաղաքներում ապրող ընկերների մասին:

Կշեռք. Օրը կապված կլինի նպատակներին արագ հասնելու և առկա խնդիրները արագ լուծելու հետ: Ձեզ վերջապես հաջողվում է դեն նետել բեռը, որ ձեր վրա երկար ժամանակ կրում էիք, և կյանքը սկսում է երևալ նոր գույներով: Բարձր է ստեղծագործական ներուժը, տրամադրվեք ստեղծարար ուղղորդմանը և օրվա ընթացքում կհասցնեք շատ օգտական բան անել ոչ միայն ձեզ, այլև` շրջապատի համար:

Օրվա ընթացքում կարևոր լուրեր կստանաք, ինչպես նաև` կլինեն անսպասելի բացահայտումներ: Ձեզանից շատերին ստացվող տեղեկությունները կստիպեն վերանայել սեփական արժեքները և սկզբունքները, մտորել նոր կյանքի փուլ սկսելու շուրջ: Չի բացառված, որ առաջանա ձգտում` ինքնաբացահայտվել նոր պրոֆեսիոնալ ոլորտում:

Կարիճ. Այսօր պետք է մի փոքր թուլացնեք ռիթմը` շտապողականությունը ծայրահեղ անցանկալի է, իսկ որոշ դեպքերում էլ` վտանգավոր:Թույլ տվեք իրադարձություններին իրենց հունով ընթանալու, իսկ մինչ այդ ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ: Սա այն պահն է, երբ կարելի է ձերբազատվել անօգուտ կապերից, ինչպես նաև ամրապնդել այն հարաբերությունները, որոնք ձեզ օգտակար կլինեն:

Այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում, դուք մոտենում եք տրամաբանության և սթափ դատողության դիրքից: Դա օգնում է լուծել առկա խնդիրները, սակայն մտերիները սկսում են կասկածել, թե արդյոք դուք ի վիճակի եք ուժեղ զգացմունքների:

Աղեղնավոր. Օրը տանելի կլինի, եթե դուք դրսևորեք զգուշավորություն և հրաժարվեք կասկածելի ձեռնարկումների մասնակցելուց: Գայթակղությունները շատ կլինեն, սակայն սթափ մտքի պակաս էլ դուք չեք զգա: Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել, ծախսել գումարը ոչ պիտալի իրեր ձեռք բերելու վրա:

Հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը` նրանք ձեզանից ինչ-որ բան են սպասում, սակայն չեն շտապում հայտնել, թե ինչ: Ստիպված կլինեք նախաձեռնել դժվար խոսակցություն` իրավիճակը հասկանալու համար: Զգույշ եղեք բազմամարդ միջոցառումներում` հնարավոր են տհաճ միջադեպեր:

Այծեղջյուր. Այն գործը, որին դուք ձեռնամուխ եղաք օրեր առաջ` ակնկալելով արագ հաջողություն, անսպասելիորեն շատ գլխացավանք կպատճառի: Այժմ արդեն միանգամայն ակնհայտ է, որ դուք ամեն ինչը չէ, որ հաշվի էիք առել, սակայն նահանջել չի կարելի, առավել ևս որ չկա նահանջի տեղ: Հաշտվեք այն բանի հետ, որ տվյալ պահին պետք է ինչ-որ բան զոհաբերել` հետագայում շռայլ փոխհատուցում ստանալու համար:

Այսօր ստիպված կլինեք բավական տհաճ բացատրություններ տալ, պատասխանել որոշ վիրավորական հարցերի: Մի նեղացեք իրենց դիվանագիտորեն չպահող մարդկանցից` հենց’ նրանց անմիջականությունը շուտով ձեզ բարի ծառայություն կմատուցի:

Ջրհոս. Ուշադիր հետևեք ձեզ շրջապատող մարդկանց` ցավոք, նրանցից ոմանց մոտ ցուցադրական բարյացկամության քողի տակ թաքնված է նախանձն ու չարությունը: Մի առաջնորդվեք նախազգացողությամբ` այն ձեզ կխաբի, փոխարենը սթափ միտքն ու տրամաբանությունը կօգնեն կենտրոնանալ և բարդ իրավիճակում ճիշտ որոշում կայացնել: Խոհեմ ծախսեք փողը, ցանկալի չեն չպլանավորած գնումները:

Շփվելով ընկերների հետ, աշխատեք ավելորդ հարցեր չտալ` շրջապատի գործերով ձեր հետաքրքրվածությունը կարող է բացասաբար ընկալվել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, սակայն լուրջ հարաբերությունների սկիզբն անվահավանական է:

Ձկներ. Օրն անցնում է բավական հանգիստ, առանձնապես ոչնչով չզարմացնելով, չտխրեցնելով և չուրախացնելով: Դուք հիմնականում առաջորդվում եք նախապես մշակած պլանով, և դա հաջողությունների է հանգեցնում: Իսկ ահա նոր հնարավորոթյունները հաճախ չգնահատված են լինում, այդ իսկ պատճառով էլ չեն օգտագործվում: Եթե դուք մի փոքր ավելի ճկունություն դրսևորեք, օրն ավելի հետաքրքիրը կդառնա:

Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքի անդամների հետ, բավական բարդ կլինի միասնական կարծիքի գալ ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերի շուրջ: Այսօր դուք սովորականից ավելի թեթևամիտ եք վերաբերում փողին, իսկ մտերիմներն էլ անվերջ կոչ են անում տնտեսելուն:

Ավելին

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան