Այսօր՝ 18 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Իշխանության անճարակություն․ Սյունիքում ընդդիմադիր գործիչներն են բանակցում թշնամու հետ

Ադրբեջանական զինված հրոսակները երրորդ օրն է՝ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, խորացել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, մինչ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունները բացառիկ անպատասխանատվություն են դրսևորում։ Գործող իշխանություններն իրենց սազանդարների միջոցով փորձում են լղոզել իրավիճակը, ծաղրում են մարզերից հնչող մտահոգությունները, հերքում ադրբեջանցիների առաջխաղացման մասին ահազանգները այնքան ժամանակ, մինչ ստիպված են լինում անձամբ հաստատել հնարավոր բոլոր տեղեկությունները: Կրկին սահմանամերձ համայնքների բնակիչները միայնակ են մնացել զինված թշնամու դեմ, հատուկենտ պաշտոնյաներ են սահմանին բանակցում ադրբեջանցիների հետ, աջակցում գոյության վտանգի առջև կանգնած հայ գյուղացուն։

Սյունիքի և Գեղարքունիքի մարզպետները, նստած իրենց տաքուկ աշխատասենյակներում, լավագույն դեպքում տեղեկություններ են փոխանցում մամուլին։ Իսկ սկզբից, օրինակ, հերքում և սվաղում էին վտանգի մասին լուրերը։ Ադրբեջանցիների ներխուժման առաջին օրը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն անգամ ասում էր․

«Սյունիքում հակառակորդը ոչ մի հատվածում առաջ չի եկել: Եկել են դիտակետ դնեն, մոլորվել են: ՀՀ պետական սահմանին որևէ խախտում չի կարող լինի, դա անհնարին բան է, ես եմ ասում»։

Այս մարզպետը երեկ էլ է աչքի ընկել, ոստիկանների և իշխանության աջակիցների հետ առգրավել է առաջնագծում մարտնչելու պատրաստ ազատամարտիկների զենքը, իսկ մի քանիսին էլ իրավապահները բերման են ենթարկել իբր խուլիգանության համար։

Ապատեղեկատվություն տարածելու գործով չեմպիոնը, անշուշտ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Նա երեկ էլ Ազգային ժողովում է հայտարարել, թե Հայաստան ներխուժած ադրբեջանական զինուժն ինչ-որ հատվածներում հետ է քաշվել, որոշ հատվածներում՝ ոչ: Պարզվում է՝ այս հայտարարությունն էլ կեղծ է։

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը հայտնել է, թե ադրբեջանցի զինվորները չեն սահմանափակվել Սև լճի տարածքով, այլ հասել են Ակներ գյուղի վերևի հատվածը, որտեղից արդեն երևում է Գորիս քաղաքը։ Իսկ Սյունիքում իշխանության գործառույթները ստիպված են իրականացնել․․․ ընդդիմադիր «Վերածնվող Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները։ Գորիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետն են բանակցում ադրբեջանցի հրոսակների հետ, տեղերում ինքնակազմակերպվում, փորձում հանդարտեցնել ահաբեկված բնակիչներին։ Իսկ դա իրականում պետական մարմինների գործառույթն է։ Տոտալ անիշխանության և կառավարող ուժի հանցավոր անճարակության պայմաններում միթե՞ այլ բան կարող էին անել իրենց երկրին նվիրված անձինք։

Արարատ Հովսեփյան

Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ Հանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում