Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Թշնամին առաջ է բերում իր դիրքերը՝ տարբեր ուղղություններո. «Փաստինֆո»

Իմ ունեցած տեղեկություններով թշնամին առաջ է բերում իր դիրքերը տարբեր ուղղություններով: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նշելով որ պաշտոնական տեղեկատվությունը այդ հարցի շուրջ չկա:

Ըստ նրա՝ առաջխաղացումը եղել է ոչ թե մի ուղղությամբ, այլ տարբեր ուղղություններով, և ոչ միայն երեկ, արդեն բավականին երկար ժամանակ է։ Նրա փոխանցմամբ՝ ինչ Սյունիքում սկսվել են այդ ոտնձգությունները՝ նույնը տեղի է ունենում նաեւ Արցախում:

«Ըստ իմ տեղեկությունների՝ ռուս խաղաղապահները կարողանում են ադրբեջանցիներին ուղարկել ելման դիրքեր: Նրանք մի քանի հարյուր մետր առաջ են գալիս, իսկ եթե մի քանի կմ առաջանան, ապա հասնելու են Ստեփանակերտ: Նրանք առաջանում են Շահումյանի կողմից, Մարտակերտի կողմից, կոնկրետ ուղղություն չկա, որտեղից ստացվում է, այնտեղից էլ առաջանում են:

Ասեմ ավելին, իրենց շարասյուների գնալ-գալն է շատացել, օրական մի քանի անգամ գնում-գալիս են: Արդեն Ստեփանակերտից նրանց շարժը կարելի է տեսնել: Այսինքն՝ այն նպատակը, որն իր առջև դրել էր Հայաստանի վարչապետը, որ պետք է համակերպվել և ապրել թշնամու հետ, իրականացրեց»,- ասաց Հակոբյանը:

Պատգամավորը նկատեց, որ թշնամու այս առաջխաղացումը խուճապ է առաջացնում մարդկանց մոտ: «Եթե այսպիսի լուր է տարածվում, անգամ կեղծ, խառնաշփոթ է առաջանում Արցախում: Եվ երբ այս պարագայում լռում են իշխանությունները, դա անթույլատրելի է, քանի որ պետք է որևէ տեղեկություն տրվի ժողովրդին»,- շեշտեց նա՝ ավելացնելով, որ թշնամու առաջխաղացումը՝ Հայաստանում և Արցախում, փոխկապակցված է:

«Առաջ ասվում էր, որ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, այսօր դա ապացուցվեց: Եթե ադրբեջանցիների վերահսկողության տակ է Քարվաճառը՝ վտանգված է Գեղարքունիքը, եթե Քաշաթաղը ` վտանգված է Սյունիքը: Արցախը Հայաստանի մեջքն էր, և այսօր, հաշվի առնելով, որ Արցախի զգալի մասը թշնամու վերահսկողության տակ է, վտանգված է Հայաստանի անվտանգությունը»,- արձանագրել է Մետաքսյա Հակոբյանը եւ ավելացրել. «Հիմա Հայաստանի իշխանությունները բանակցում են ադրբեջանցիների հետ: Ես չեմ հասկանում, թե ինչի շուրջ կարող են լինել բանակցություններն այս վիճակում: Եթե բանակցել, ապա միայն այն բանի շուրջ, որ մեզ վերադարձնեն մեր ռազմագերիներին և մեր վերահսկողության տակ անցնի Քարվաճառը, Շահումյանը և Քաշաթաղի շրջանը: Այսինքն՝ թշնամին մտել է սուվերեն պետության տարածք և իշխանությունները բանակցություններ են վարում: Ես վստահ եմ, որ այդ բանակցությունների արդյունքում նրանք կարող են պայմանավորվել թշնամում հանձնել Կարմիր շուկայի ճանապարհը»:

Հեղինակ՝ Անի Մշեցյան

Աղբյուր` Փաստինֆո

Ավելին

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան