Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանի մեդիատեռորը․ Իշխանականներին քսի են տվել Վահե Հակոբյանի դեմ

Հայաստանի տխրահռչակ իշխանությունները նոր բառ են սովորել՝ «մեդիատեռոր» ու աջ ու ձախ մեղադրում են իրենց բոլոր ընդդիմախոսներին, ովքեր հանդգնում են չհավատալ պաշտոնական ապատեղեկատվություններին։

Շուջր վեց օր ադրբեջանական զինված հրոսակները ներխուժել են Հայաստանի տարածք և հրաժարվում են դուրս գալ, իսկ իշխանությունները հոդաբաշխ բացատրություններ չեն տալիս ո՛չ բանակցությունների, ո՛չ հնարավոր հետևանքների մասին։ 44-օրա պատերազմում իշխանության ստերից մինչև կոկորդը կշտացած հանրությունը տեղեկատվություն ստանալու այլ աղբյուրներ է որոնում, հատկապես, երբ այդ աղբյուրներն ավելի հավաստի են, քան պետական գերատեսչությունները։ Իսկ իշխանությունն ու իր սազանդարները Սյունիքի հարցում իրենց անզորությունը թաքցնելու համար հիստերիկ պահվածքով հարձակվում են բոլորի, առաջին հերթին՝ Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ՝ Վահե Հակոբյանի վրա։

Վահե Հակոբյանի հայտարարություններն ու իշխանությունների հիստերիկ պահվածքը ցույց են տալիս, որ Վահե Հակոբյանն ինչ ասել է, ճիշտ է եղել։ Հանրությունը վերջին օրերին ինքն է հավաստիացել այդ փաստի մեջ։ Ընդհուպ, Փաշինյանի մակարդակով իրականացվող մեդիատեռորը վկայում է իշխանության անզորությունը։

Երեկ էլ Անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանը ընդդիմախոսներին մեղադրում էր ադրբեջանական գործակալ լինելու մեջ։ Նույն այն Փաշինյանը, ով հայտարարում էր, թե, «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրթ մարդու տպավորություն թողեց», ով իր իսկ մեղքով տանուլ տված պատերազմից հետո՝ դարձել է Ադրբեջանի խամաճիկը։ Փաստ է, որ Փաշինյանի վարչակազմը ոչ միայն չի կարողանում աշխատել, այլ, երբ իրենց երեսին ճշմարտությունն են ասում, նաև չեն կարողանում այդ ճշմարտության երեսին նայել։ Վահե Հակոբյանի դեմ տեղեկատվական պատերազմը դրա ակնբախ վկայությունն է։

Արամ Աճեմյան

 
 
ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը