Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Եթե Նիկոլ Փաշինյանն ունի հայրենասիրություն, պետք է ասի՝ «ժողովուրդ ջան, ես չեմ կարող», չոքած ներողություն խնդրի ու ասի՝ «ինձ տարեք դատարան». Վահե Հակոբյան (Տեսանյութ)

Սյունիքում վերսկսվել են բանակցությունները, արդյունքները, սակայն, դեռ պարզ չեն, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Իրավիճակը որևէ փոփոխության չի ենթարկվել, ադրբեջանցիները ոնց եկել են, ներխուժել են մեր տարածք, այդպես էլ հիմա իրենք այնտեղ են ու ավելացրել են իրենց զորքի խմբաքանակը», - ասաց Հակոբյանը։

Անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե «Հայաստանում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, նրանց անուն-ազգանունները նույնիսկ կարելի է նշել», Վահե Հակոբյանն արձագանքեց.

«Թող նշի այդ անունները, մենք էլ կմտածենք ինչպես արձագանքել, այսինքն՝ իրեն միանգամից կմտցնենք դատարան ու չենք թողնի այնտեղից դուրս գա ընդհանրապես»։

Ըստ Հակոբյանի՝ ստացվում է այնպես, որ ով իշխանության ասածներին ընդդիմադիր է, այլ երկրների գործակալ է։

«Իսկ ես իրենց տեղը լինեի՝ գործակալներ ման կգայի իրենց մեջ, իրենք շատ լավ գիտեն՝ ովքեր են ու որ երկրի գործակալներն են», - ասաց նա։

Սյունիքի նախկին մարզպետը պնդեց՝ այս իշխանությունը հա՛մ չի ուզում, հա՛մ էլ չի կարող Սյունիքի հարցը կարգավորել։

«Համոզմունք է, որ իրենք թքած ունեն ազգի վրա, պետության վրա, պետականության վրա, մեր գերիների վրա, ո՞վ է զբաղվում այսօր մեր գերիներով, ո՞վ, ես համոզված եմ, որ իրենք ճիշտ թիվը չգիտեն մեր գերիների։ Այս ապիկարները պետք է վայրկյան առաջ գնան, որ այն մարդիկ, ովքեր ունակ են ճգնաժամային իրավիճակներում որոշումներ կայացնել ու իրականացնել, կարողանան այս փշրանքների վրա կառուցեն ու տրամաբանական կետի բերեն», - նշեց նա։

Վահե Հակոբյանը նշեց՝ բացարձակ անիմաստ է Սյունիքի հարցով մեկ սեղանի շուրջ նստել Նիկոլ Փաշինյանի հետ։

«Որովհետև մեր դիմաց դավաճան է, ապիկար, էլ ի՞նչ ասեմ, այդ մարդու հետ ո՞նց կարելի է նստել, բանակցություններ տանել, եթե ինքը հոգու խորքում ունի տրամաբանություն, հայրենասիրություն, պետք է ասի՝ «ժողովուրդ ջան, ես չեմ կարող», չոքած ներողություն խնդրի ու ասի՝ «ինձ տարեք դատարան», եթե ինքը մարդ է, ոչ թե ինչ-որ սատանա մարդու կերպարով», - ընդգծեց «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդը։

Նա համաձայն չէ այն դիտարկման հետ, որ չնայած շփման գծում լարվածությանը, այնուամենայնիվ, մարդիկ շարունակում են պնդել՝ եթե ոչ Նիկոլ Փաշինյանն, ապա ո՞վ։

«Այն ժողովուրդը, որը մինչև հիմա այդպես է մտածում, շատ քիչ զանգված է, մեղմ ասած, կրթություն չունեցող, ինֆորմացիոն կոլապսի մեջ գտնվող մարդիկ են, այսօր ով տառաճանաչ է, ինքը շատ լավ գիտի, որ Նիկոլ Փաշինյանը երկրի չարիքն է ու ինքը չի կարող վերարտադրվել, դա չի լինելու», - նշեց Սյունիքի նախկին մարզպետը։

Վահե Հակոբյանն ընդգծեց՝ համոզված է, որ շուտով ինչ-որ փաստաթղթեր «ջրի երես դուրս կգան», համաձայն որոնց՝ էլի ինչ-որ տարածքներ են պատրաստվում զիջել։

«Ես համոզված եմ՝ Սյունիքի այս դեպքերը ասիմետրիկ Ադրբեջանի քայլն է, որպեսզի ինքը (նկատի ունի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին-հեղ.), միգուցե, խոսք տվածները հիմա ի կատար անի», - ասաց Հակոբյանը։

Վահե Հակոբյանը նշեց՝ իշխանությունն այնքան է Սյունիքի հարցով ժամանակը բաց թողել, որ հիմա պետք է կոնկրետ քայլերով լուծեն խնդիրը, ինչում մեծ է լինելու Ռուսաստանի դերը։

Հարցազրույցից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ադրբեջանական կողմն այսօր բանակցություններին չի ներկայացել:

Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը