Այսօր՝ 28 հունվարի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ֆրանսիայում ասել են, որ Նոտր Դամի վերականգնումը կտեւի ավելի քան հինգ տարի

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման ժանկետը կարող է գերազանցել այն հինգ տարին, որոնք հատկացրել է այդ աշխատանքների համար Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այս մասին ասել է երկրի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիեստերը Le Parisien թերթում հրապարակված հարցազրույցում։

«Աշխատանքները կարող են ավարտվել ինչպես ավելի քան հինգ տարում, այնպես էլ դրանից պակաս ժամանակում։ Գլխավորն այն է, որպեսզի ամեն բան մանրակրկիտ արվի։ Բայց միանգամայն ակնհայտ է, որ պետք է այդ աշխատանքներն իրականացնել բարձր տեմպով, որպեսզի որքան հնարավոր է արագ տաճարը վերդարձվի հավատացյալներին, փարիզցիներին, բոլոր ֆրանսիացիներին եւ զբոսաշրջիկներին»,- ասել է Ռիեստերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Լավ է, որ Ֆրանսիայի նախագահը հավակնոտ նպատակ է առաջադրել՝ հինգ տարի, դա կխթանի նրանց, ովքեր կաշխատեն տաճարի վերականգնման վրա։ Այնուամենայնիվ, միանգամայն ակնհայտ է, որ գլխավորն այստեղ աշխատանքների արագությունը չէ, այլ դրանց որակը։ Այս վերակառուցումը պետք է նմուշ դառնա՝ հաշվի առնելով, թե ինչ է ներկայացնում այս տաճարը քրիստոնյաների համար, բոլոր ֆրանսիացիների, ամբողջ մարդկության համար»,- ընդգծել է նախարարը։

Նա հավաստիացրել է, որ չնայած կառավարության ներկայացրած օրինագծին, որը կքննարկվի մայիսի 10-ին Ազգային ժողովի կողմից եւ նախատեսում է նորմատիվ ակտերի ամբողջ շարքի չեղարկում, որպեսզի ավելի արագ իրականացվի վերակառուցումը, «ազգային արժեք համարվող տաճարի պաշտպանության ոչ մի խախտում տեղի չի ունենա»։  «Ես երաշխավորում եմ»,- ընդգծել է մշակույթի նախարարը։ «Կձեւավորվի պատմաբանների, տեխնիկների, գիտնականների ընկերակցություն, որպեսզի վերակառուցումը հնարավորներից լավագույնը դառնա»,- ասել է Ռիեստերը։

Վիճելի սրածայր աշտարակը

Նախարարը տեղեկացրել է «արդեն առաջիկա շաբաթներին» միջազգային ճարտարապետական մրցույթի անցկացման մասին՝ սրածայր աշտարակը վերակառուցելու համար, եւ վստահություն է հայտնել, որ նման մոտեցումը չի հակասում վերակառուցման նորմերին։ «Ազգային այս արժեքը կենդանի միջավայր է։ Երբ եկեղեցիները վերակառուցվում են հրդեհից հետո, շատ հաճախ դրանց արտաքին տեսքի փոփոխություններ են կատարվում։ Այն բանից հետո, երբ մրցույթի մասնակիցները ներկայացնեն իրենց նախագծերը, մենք կդիտարկենք այն հարցը, թե ինչն է ավելի լավ՝ վերականգնել սրածայր աշտարակը նախնական տեսքո՞վ, թե՞ ստեղծել ինչ-որ նոր, այլ բան»,- ասել է մշակույթի նախարարը։

Նախարարը չի բացառել, որ վերականգնողական աշխատանքների ժամանակ տաճարի կողքին ցուցահանդես կբացվի, որը զբոսաշրջիկներին կպատմի տաճարի պատմության, նրա գեղարվեստական արժեքների, հրդեհի եւ վերակառուցման մեթոդների մասին։ Գուցե այն կտեղակայվի Օտել-Դիո հոսպիտալի շենքում, որը գտնվում է տաճարի կողքին։

Տաճարը պաշտպանված է

«Ներկայում ամրացված եւ փլուզումից պաշտպանված են տաճարի շինության բոլոր տարրերը, որոնք անկայուն են դարձել հրդեհի հետեւանքով՝ ներառյալ վիտրաժները։ Բացառություն են կազմում միայն քարե կամարի որոշ մասերը»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ տաճարից դուրս են տարվել նաեւ գրեթե բոլոր գեղարվեստական եւ եկեղեցական արժեքները, «մնացել են միայն երկու խոշոր նկարներ եւ երկու արձան տրանսեպտի գոտում», քանի որ դրանք տաճարի վտանգավոր գոտում են գտնվում։

Ռիեստերը հրաժարվել է հրդեհի որեւէ պատճառ նշել։ «Ոչ մի բացատրություն այս պահին չկա։ Կարծիք կա, որ կրակը անհայտ պատճառով ծագել է սրաձեւ աշտարակի շրջանում։ Բայց անգամ չի որոշվել, թե արդյոք հրդեհը կապված էր նորոգման աշխատանքների հետ»,- ասել է նա։

«Եթե  մեղավորները պարզվեն, մենք անհրաժեշտ միջոցներ կձեռնարկենք, գուցե դատի տալու կամ տարբեր պատժամիջոցներ կիրառելու համար։ Բայց մենք նաեւ նորոգման աշխատանքների իրականացման անվտանգության նոր միջոցներ կսահմանենք, քանի որ դրանք կապված են որոշակի ռիսկերի հետ, որոնք առաջ են գալիս սարքերի եւ գործիքների կիրառման պարագայում։ Կամ էլ այնպիսի մարդկանց հայտնվելու հետ կապված, որոնք չպետք է գտնվեին այդտեղ»,- ասել է Ռիեստերը։

Նա «կեղծ» է անվանել պնդումները, թե տաճարի վիճակին հետեւել են անբավարար։ «Հասկանալի է, մենք անհրաժեշտ եզրակացություններ կանենք հրդեհից։ Ես արդեն կարգադրել եմ լրիվ ստուգել հրդեհային անվտանգությունը Ֆրանսիայի 87 տաճարներում եւ եկեղեցիներում, ինչպես նաեւ առավել կարեւոր մշակութային հուշարձաններում եւ մեծ թանգարաններում»,- տեղեկացրել է նախարարը։

Ղազախստանի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել Բանակի օրվա առթիվ պարգևատրվել են մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ ՈՒՂԻՂ. Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26–ում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքները կհրապարակվեն հունվարի 29-ին Ինչ զենք է եղել, որն էր պահանջը, ինչ ցուցմունք է տվել և ովքեր են հարցաքննվել․ կապ ունի՞ միջադեպը Ռոբերտ Քոչարյանի հետ Վարչապետը փուռն է տալիս Արցախի նախագահի թեկնածուներին. Շարմազանով «Հայ իրավական միտքն իր բովանդակային հենքը ստացել է Հայ եկեղեցուց». ԲԴԽ նախագահը՝ Գարեգին Բ-ին Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարեւոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղին. Արայիկ Հարությունյան Որքա՞ն ամուր են մեր արմատները․ «Արմատ»-ի չորրորդ սերիան Նավթի համաշխարհային գները նվազում են Սահմանադրական դատարանի նախագահը դարձել է ընդդիմություն. Փաշինյան ՀՀ նախագահը գեներալի կոչումներ է շնորհել մի քանի սպայի Թուրքմենստանը գազը կտա Իրանին, Իրանն էլ Հայաստանին. քննարկվում է սվոփ համակարգով ՀՀ-ին գազ տրամադրելու հարցը ՀՀ բանակը պատրաստ է ոչ միայն կասեցնելու հակառակորդին, այլեւ ստիպելու մտորել անվերադարձ կորուստների մասին. Արտակ Դավթյան «Հարսը ձախողված է եւ պետք է արագ հերանց ուղարկել». Սոնա Աղեկյանը` Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը նստած է ատելության ծառի եւ ճյուղի վրա. Շարմազանով Շատ-շատ լավ լուրեր ունենք տնտեսության վերաբերյալ, որ 2020-ը տնտեսական առումով լինի ավելի լավ տարի է լինելու. վարչապետ Բռնության կոչեր չպետք է լինեն, խիստ դատապարտում եմ. ավագանու «Իմ քայլի» անդամ Կոչ եմ անում պարգեւավճարների եւ գործուղումների գումարներն ուղղել ծննդատների վերազինմանը. ՀԿ նախագահ ՀՀԿ-ականներն այցելել են Հոլոքոստի զոհերի հուշարձան Հունվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով. Սուրենյան Չինաստանում փողոցում ուշաթափվում են կորոնավիրուսի պատճառով (տեսանյութ) Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել (ուղիղ) Հովհաննես Համբարձումյանը դարձել է գոլի հեղինակ Բիլ Գեյթսը 5 մլն դոլար է նվիրաբերել Չինաստանում թոքաբորբի նոր տեսակի դեմ պայքարի համար «Դեռ շատ անելիքներ ունենք». Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի ազգային տոնին նվիրված միջոցառմանը Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. Սյունիքի մարզում մերկասառույց է Նիկոլ Փաշինյանը նոր փաստ է հրապարակել