Այսօր՝ 16 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Զինծառայողների գերեվարումը կապում եմ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարության հետ․ նա ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին մեղադրեց ՀՀ սահմաններին տիրող իրավիճակի մեջ, և Ադրբեջանն օգտվեց առիթից․ Արթուր Վանեցյան (տեսանյութ)

Այսօր առավոտյան հայ 6 զինծառայողների գերեվարումը կապում եմ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ ԱԺ-ում արած հայտարարությունների հետ։ Նա ուղղակի մեղադրեց ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին՝ ՀՀ սահմաններին տիրող իրավիճակի մեջ, և Ադրբեջանը, նկատելով, որ այդ հարաբերությունների մեջ կա ճեղք, խնդիր, օգտվեց առիթից, գերեվարեց հայ զինծառայողներին, որ այդ ճեղքն ավելի խորացնի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ, «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Աննախադեպ և անթույլատրելի է ստեղծված իրավիճակը։ Ամենակարևորը՝ պետք է ախտորոշել՝ ինչն է պատճառը, որ մենք ունենք նման զարգացումներ։ Նիկոլ Փաշինյանը և այս կապիտուլյանտ իշխանությունը առհասարակ ինչքան մնան մեր երկրի ղեկին, մենք այդքան ունենալու ենք խնդիրներ»,- ասաց նա՝ նշելով, թե կապիտուլյանտ և դավաճան իշխանությունները վերջին ճիգերն են գործադրում՝ իրենց իշխանությունը պահելու համար։

«Բանաձևել եմ՝ Նիկոլ Փաշինյան՝ հավասար է նոր պատերազմ, նոր պարտություններ, նոր զոհեր, նոր գերիներ։ Ցավոք սրտի, այդ բանաձևը գործում է մինչև օրս։ Նիկոլը կանգ չառավ և շարունակեց իր պետականաքանդ գործունեությունը։ Մենք արտաքին թշնամուն կանգնեցնելու ենք մեր արտաքին սահմաններում, Նիկոլին և իր դավաճան խմբակին՝ դատարանի, Աստծո և ժողովրդի դատաստանի առջև»,-ասաց նա։

Հարցին՝ ՊՆ-ն կհանդգնի՞ կրակ բացել թշնամու դեմ, Վանեցյանն արձագանքեց․ «Մենք վերջին մի քանի օրերում ականատես ենք եղել, որ ՀՀ զինված ուժերը մեր երկրի արտաքին սահմանները պաշտպանելու համար փոխանակ զենք կիրառեն, ձեռնամարտի են բռնվում հակառակորդի հետ։ Ասում են՝ կա պայմանավորվածություն կրակ չբացելու, բայց մենք տեսանք, որ ունեցանք զոհ և վեց գերեվարված, այսինքն՝ այդ պայմանավորվածությունը պահում է բացառապես Նիկոլ Փաշինյանը, ադրբեջանական կողմը որևէ պարագայում այդ պայմանավորվածությունը չի պահում, և հենց սա է այն ցուցիչը, որ մենք ունենք պարտված իշխանություն, պարտված Նիկոլ Փաշինյան, որը չի կարողանում պաշտպանել և առաջ մղել ՀՀ պետական և ազգային շահերը»,- ասաց նա։

Արթուր Վանեցյանը նաև նշեց, որ մոտ 10-15 օր առաջ գրություն է ուղարկել ԳՇ պետին՝ խնդրելով, որ «Պատվի ունեմ» դաշինքից ձևավորվի ջոկատ, և իրենք մեկնեն ՀՀ-ի կամ Արցախի ցանկացած հատված՝ սահմանները պահելու։ «ԳՇ-ն այս փուլում ոչ նպատակահարմար է գտել մեր մեկնումը, բայց խոստացել են անհրաժեշտության դեպքում դիմել»,- հայտնեց Արթուր Վանեցյանը։

 
 

 

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկը Հարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին Երկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիային Տավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան