Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մենք կարող էինք բերել բոլորին, ադրբեջանցիները քարտեզների դիմաց պատրաստ էին տալ բոլորին․ Ավագյան

Գերությունից վերադարձած 15 հայորդիերի ցուացկում չկային շիրակցիները․ Փաստորեն, ինքը շիրակցիներից դժգոհ է մնացել, որ հրապարակում քիչ մարդ է եղել ու որոշել է շիրակցի չբերի․ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գերեվարված շիրակցիների վերադարձի հարցով զբաղվող, գնդապետ Բորիս Ավագյանը ու հավելեց, որ գերեվարված շիրակցիների հարազատները զայրացած են՝ եթե կային ականապատ տարածքների քարտեզներ, որոնք ավելի վաղ կարող էին օգտագործվել՝ տղաներին վերադարձնելու համար, ապա ինչո՞ւ մինչև հիմա չի արվել։

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շատ ակտիվ օգտագործում է գերիների հարցը»։

Ավագյանը վստահեցնում է՝ եթե ունենայինք ականապատ տարածքների քարտեզներ, հնարավոր կլիներ բերել բոլորին, սակայն ընտրություններից մեկ շաբաթ առաջ պատահականության սկզբունքով հայտնվում են քարտեզներն ու հայրենիք է վերադառնում միայն 15 հոգի։

«Քարտեզների հարցը կար օրակարգում։ Վերջին անգամ զրուցել եմ ՊՆ պաշտոնատար անձանց հետ և նրանք ասացին, որ ականապատման քարեզներ չունեն, որովհետև տարարածքներն ականապատվել են 90-ականներից և ստույգ քարտեզներ չկան։ Ինձ համար զարմանալի էր այն փաստը, որ փաստորեն մենք յոթ ամիս բանակցում էինք, ու եթե ունենայինք այդ քարտեզները, մենք արդեն շուտվանից բոլորին կբերեինք ու ոչ թե 15 հոգու և մեր բոլոր բանակցությունները դժվար էին գնում, որովհետեվ մենք ադրբեջանցիներին ոչ մի բան չէինք առաջարկում։ Մինչև այժմ, որ գերիները բերվել են, դրա դիմաց ոչ մի բան չի տրվել Ադրբեջանին։ Բերվել են միայն Մուրադովի բանակցությունների շնորհիվ։ Հիմա հեշտությամբ պարզվեց, որ ընտրություններից մի շաբաթ առաջ հայտնվեցին քարտեզները։ Մենք բոլորին կբերեինք, ադրբեջանցիները քարտեզների դիմաց պատրաստ էին տալ բոլորին»։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջոցով է քարտեզներ փոխանցել Ադրբեջանին, Ավագյանը նշեց, որ լուրջ չի վերաբերում Լավրովի պաշտոնին չտիրապետող Փաշինյանին։

«Նա երեկ Լավրովին անվանեց նախագահ, հետո անվանեց վարչապետ, դրա համար այն մարդը, ով կարծում է, որ Լավրովը նախագահ է, կամ վարչապետ, ինձ թվում է հայտարարությունները կլինեն ոչ ադեկվատ։ Չեմ կարող ընդունել այդ մարդու հայտարարույունները, դա աբսուրդի ժանրից է։ Գործողությունները, որ հայտնվեց քարտեզները ու փոխանակեցին միայն 15 հոգու հետ, ինձ համար զայրույթից բացի ոչինչ չի առաջացնում»։

Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանից 15 տարի կպահանջվի Աղդամը ականազերծելու համար, իսկ Փաշինյանի թեթեւ ձեռքով ոչ միայն կրճատվել է ժամանակը, այլև Ալիևը միլիոնավոր դոլարների խնայողություն է արել։

«Ամեն մի ականը, եթե դու քարտեզները չունես՝ հայտնաբերելու և ականազերծելու համար պետք է ծախսես 1000 դոլար։ Այդտեղ 100․000 ական կա, ուրեմն Աիևը 100 միլիոն դոլարի էկոնոմիա ունեցավ։ Այդ արժեքը Փաշինյանը փոխանակեց ոչ թե բոլորի, այլ 15 հոգու հետ»։ Իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ, սակայն չի նշել ՌԴ անունը, Ավագյանը պատասխան հարց հղեց, թե ո՞ւր էր այս յոթ ամիսների ընթացքում ԱՄՆ-ն, ինչո՞ւ հիմա՝ ընտրություններից մեկ շաբաթ առաջ հայտնվեցին այդ ականապատ դաշտերի քարտեզները։

Աղբյուր` Փաստինֆո

Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս