Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասնակցության վերաբերյալ Արա Աբրամյանի հայտարարությունը

Արա Աբրահամյան. Հայաստանը մեր տունն է:

Մենք այստեղ ենք տանը, և ես կոչ եմ անում Հայաստանի, Արցախի և սփյուռքի առողջ հայրենասեր ուժերին, որոնք մտահոգ են մեր երկրի և ժողովրդի ճակատագրով, միավորվել հանուն մեր հայրենիքի անկախության պահպանման, հանուն ազատ, հզոր, արժանապատիվ և բարեկեցիկ պետության:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասնակցության վերաբերյալ Արա Աբրամյանի հայտարարությունը.

-Սիրելի բարեկամներ, Հայաստանում, Արցախում և ամբողջ աշխարհում ապրող հայրենակիցներ,

Մեր հայրենիքն այժմ համակարգային ճգնաժամի մեջ է՝ պատերազմից վիրավոր ու խոշտանգված, համաճարակի հետևանքներից, սոցիալական հակասություններից և բաժանարար գծերից հոգնած ու տանջահար։

Դա պայմանավորված է նախորդ և ներկա իշխանությունների գործողություններով, նրանց արհեստավարժության բացակայությամբ և տիրող կաշառակերությամբ, պետության և քաղաքացիների խնդիրների նկատմամբ նրանց անտարբերությամբ, ջախջախված ու պարտված պատերազմի ելքով, չլուծված սոցիալական և տնտեսական խնդիրներով, եկամուտների բացակայությամբ:

Անցած երեք տարիների ընթացքում իրավիճակն այնքան է սրվել, որ այսօր սպառնալիքի տակ են թե՛ հայկական անկախ պետության գոյությունը, որի մասին մեր նախնիները երազում էին, և թե՛ երկրի բնակչության կյանքն ու անվտանգությունը:

Թուրք-ադրբեջանական միավորված ուժերը, չնայած մեր քաջարի զինվորների 44-օրյա հերոսական դիմադրությանը, դաժան հարված հասցրին Հայաստանի սրտին՝ Արցախին՝  խախտելով բոլոր միջազգային իրավական և քաղաքակրթական չափորոշիչները, ոտնձգություն կատարելով ինքնիշխան Հայաստանի տարածքում ՝ առանց երկրի իշխանություններից պատշաճ հակահարված ստանալու, երբեմն էլ՝ նրանց բարի կամքի դրսևորմամբ:

Այսօր մենք պետք է համախմբվենք, որպեսզի հաղթահարենք երկրի նախկին բոլոր իշխանությունների կառավարման բերած օրհասական հետևանքները, որոնց հինգերորդ մասը Փաշինյանի ռեժիմն էր՝ իր բաժանարար գծերով, հոգևոր, բարոյական հիմքերի ու ավանդույթների թուլացմամբ և ոչնչացմամբ, գործնականում զրոյից կառուցելու այն Հայաստանը, որի մասին մենք երազում ենք:

Նոր ու հզոր Հայաստան ձևավորելու գործընթացում Սփյուռքի դերն ու մասնակցությունն ավելի կարևոր են, քան երբևէ: Ահա, թե ինչու այս ճակատագրական օրերին ինձ հետ Հայաստանում են Ռուսաստանի հայերի միության տասնյակ տարածաշրջանային մասնաճյուղերի ներկայացուցիչներ, այլ երկրներից ժամանած աջակիցներ:

Հայաստանը մեր ճակատագիրն է, մեր ընդհանուր տունը, և մենք ոչ ոքի թույլ չենք տա ոչնչացնել այն: Մենք կուժեղացնենք այն և կստեղծենք հայ ժողովրդի համար ապահով, սոցիալապես արդար և սիրված երկրում ապրելու պայմաններ և հնարավորություն:

Մենք ոչ միայն պետք է փոխենք գործող կառավարությունը, այլև կառուցենք նոր քաղաքական համակարգ, որը հիմնված կլինի նախագահական կամ կիսանախագահական կառավարման և սփյուռքի ներգրավվածության արդյունավետ մեխանիզմի վրա (օրինակ, սփյուռքի համար ներկայացնել փոխնախագահի պաշտոնը և ԱԺ-ում ստեղծել Սփյուռքի Պալատ և այլն):

Ես և իմ թիմը օգտագործում ենք համաշխարհային քաղաքականության և միջազգային բիզնեսի մեր երկար տարիների փորձը, մեր զարգացումների համակարգը, կայացած և համաձայնեցված նախագծերը՝ Հայաստանի տնտեսությունը զարգացնելու, արտաքին բռնաճնշմանը և մարտահրավերներին համարժեքորեն դիմակայելու համար:

Մենք կբուժենք պատերազմի վերքերը, կօգնենք վետերաններին, փախստականներին, հաշմանդամներին:

Ձեռք բերելով լավագույն դեղամիջոցները, պատվաստանյութերը և պաշտպանիչ սարքավորումները՝ մենք կարող ենք մեղմել կորոնավիրուսի ազդեցությունը հանրության կյանքում:

Մենք կվերականգնենք հայ քաջ զինվորի բարի համբավը և կզարգացնենք մեր բանակը, որը ոչ միայն հայ ժողովրդի, այլև Հայաստանում ապրող բոլոր ժողովուրդների (եզդիներ, ռուսներ, Ասորիներ և այլք) դարավոր ու հերոսական ավանդույթների կրողն է։

Մենք կվերակենդանացնենք հայկական մշակույթը և կաջակցենք Հայ Առաքելական եկեղեցուն, կամրապնդենք հոգևոր և բարոյական արժեքները:

Մենք կստեղծենք բարձր տեխնոլոգիական ձեռնարկություններ, կաջակցենք հողագործությանը և, միևնույն ժամանակ, կսկսենք անցումը դեպի թվային տնտեսություն:

Մենք կստեղծենք աշխարհի առաջին թվային պետությունը`« Թվային Հայաստանը », որը կմիավորի ամբողջ աշխարհի հայերին և թույլ կտա արդիականացնել արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և այլ ոլորտներ՝ բարելավելով և հեշտացնելով քաղաքացիների կյանքը:

Բարձրորակ և մատչելի կրթությունը հասարակության և պետության անվտանգության հիմնասյուներից մեկն է: Մենք կզարգացնենք գիտությունն ու կրթությունը, կհամախմբենք աշխարհի լավագույն գաղափարները և երիտասարդներին ժամանակակից կրթության հավասար հասանելիություն կապահովենք:

Մենք հայ հասարակությանը կվերադարձնենք այնպիսի ավանդական, բարոյական գենետիկ հասկացություններ, ինչպիսիք են պատիվն ու արժանապատվությունը: Հայ երիտասարդությունը պետք է դաստիարակվի ազգային ավանդույթների ոգով՝ հիմնվելով մեր գնահատանքի արժանի անհատների օրինակների վրա, ովքեր փառաբանում են մեր երկիրն ու ազգը, որոնց անունները գրված են համաշխարհային գիտության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտների պատմության մեջ: Երիտասարդների ֆիզիկական դաստիարակության համար մենք կվերականգնենք ու կզարգացնենք հայկական սպորտային փառահեղ ավանդույթները։

Մենք կամրապնդենք և նոր ազդակ կհաղորդենք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, միևնույն ժամանակ, կզարգացնենք համագործակցությունն աշխարհի այլ երկրների հետ, մեր շուրջը կմիավորենք Հայաստանի բարեկամներին և նրանց մասնակցությամբ այս տարվա աշնանը կանցկացնենք «Արարատյան դաշինք » ֆորումը Երեւանում։ մասնակցությամբ:

Մենք՝ հայերս, խաղաղ և ստեղծագործ ժողովուրդ ենք, այլ ազգերի հետ փոխգործակցության հին ու հաջողակ փորձառությամբ և չենք ցանկանում պատերազմ․ մենք չունենք ավելորդ հայ, մեզ համար թանկ է յուրաքանչյուրը:

Բայց եթե մենք զգում ենք, որ վտանգված է մեր ինքնությունն ու մեր տունը՝ Հայաստանը, այդժամ բոլորս կվերադառնանք տուն և կպաշտպանենք մեր ժողովրդին և մեր հայրենի հողը:

Մենք եղել ենք, կանք, ապրելու ենք մեր տանը, ստեղծագործելու ենք մեր սեփական հողի վրա: Մենք կօգտագործենք մեր բոլոր միջազգային կապերը, մեր փորձը և գիտելիքները`հայոց պետությունն ամրապնդելու, նրա անվտանգությունն ապահովելու, մեր երեխաների ու թոռների համար արժանապատիվ կյանք, տեսանելի ապագա  գալիքը նախանշելու, Հայաստանում հարմարավետ կենսական մթնոլորտ ու միջավայր ստեղծելու, բազմաթիվ հայերի հայրենիք վերադարձի համար։

Այդ պատճառով ես և իմ թիմը Հայաստանում ենք: Մենք ունենք նոր Հայաստան կերտելու կամք, կարողություններ և անսասան ոգի և մենք այն կկերտենք Աստծո հանդեպ ունեցած խորը հավատով և մարդկանց հանդեպ ունեցած հոգատարությամբ:

«Հայաստանը մեր տունն է».

Այսպես է կոչվում միասնական ցուցակը, որի թիվը քվեաթերթիկում 10-ն է, որի օգտին քվեարկելով դուք կդառնաք մեր թիմի մի մասը: Թիմ, որը սիրում է Հայաստանը, ինչպես դուք և ունակ է ապահովել լավ ապագա ձեզ համար, ձեր երեխաների համար, ունակ է ընձեռել սեփական հողում, սեփական տանն արժանապատիվ ապրելու և աշխատելու հնարավորություն։

Մենք պետք է համախմբվենք ցեղասպանությունից փրկված ու հայրենական պատերազմում հաղթած մեր նախնիների անվամբ՝ հանուն մեր 18-ամյա զինվորների վառ ու անմար հիշատակի, ովքեր իրենց կյանքը նվիրեցին՝ պաշտպանելով մեր հայրենիքը՝ Արցախը:

Մեր մեջքին կանգնած է մեր տունը՝ Հայաստանը: Սփյուռքը, դաշնակիցները, քաղաքակիրթ աշխարհը և բոլոր բարի կամեցողները մեզ հետ են:

Մենք եղել ենք, կանք ու կլինենք: Եւ միասին մենք կհաղթենք:

Մեր հետնորդները կհպարտանան մեզնով և մեր գործերով:

Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար