Դուք այսքան ժամանակ չեք իմացել՝ ով է Ալինա Մարտիրոսյանի հայրը, ով լքել էր նրան
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն առաջին անգամ հրապարակել է հոր՝ Գագիկի լուսանկարը:
Ուշագրավն այն է, որ Ալինան երբեք չի թաքցրել, որ ունեցել է բարդ մանկություն:
Ըստ Ալինայի՝ հայրն իրենց լքել էր, իսկ իր համար դժոխային էր բաժանված ծնողների երեխա լինելը: Ալինան նաեւ խոստովանել էր, որ մանկության ժամանակ գրեթե բոլոր ընկերուհիներն իրենից երես էին թեքել, երբ իմացել էին, որ Ալինայի ծնողներն ամուսնալուծվել էին:
Հայտնի չէ, թե ինչպես են հայր եւ դուստր տարիներ անց սկսել շփվել, սակայն հոր հետ հրապարակած լուսանկարից կարելի է ենթադրել, որ այն նոր չէ: