Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Վիվիենն ասաց, որ ամեն ինչ ունի». Դիանա Շատվերյանը՝ դստեր 9-ամյակը նշելու, նրա նվերի և տորթի ընտրության մասին

Դիզայներ Դիանա Շատվերյանի դուստրը՝ Վիվիենը, օրերս տոնել է 9-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Դիանան ասաց, որ այս տարի դստեր ծննդյան օրը մեծ շուքով չեն նշել, մեծ ծրագրերը թողել են մյուս տարվան՝ 10-ամյակին:

«Արդեն նույնիսկ ենթադրում ենք, թե մյուս տարի ինչ խնջույք ենք կազմակերպելու: Քանի որ անցումային շրջանում ենք, արդեն շատ փոքր չէ, որ մանկական ծնունդ ունենա, բայց այնքան մեծ էլ չէ, որ լրիվ մեծական ծնունդ ունենա: Որոշում կայացնելը բարդ էր, Վիվիենը մինչև վերջին պահը չէր կողմնորոշվում, մոտ հինգ տեղ է փոխել: Վերջին օրն ասացի, որ եթե չկողմնորոշվի, չենք հասցնի օրը կազմակերպել: Այդպես, ընտրեց նշելու տեղը, տորթը, որը ևս մանկական չէր: Իր ծննդյան օրն այն օրն է, երբ մի ամբողջ օր ամեն ինչ իր սրտով է լինում: Նախկինում ամեն ինչ ավելի հեշտ էր, Վիվիենը որոշումներին չէր խառնվում, հիմա միասին ենք իր հետ կապված որոշումները կայացնում»,- պատմեց նա:

Մայրիկի խոսքով՝ դուստրն ինքնուրույն երեխա է, բայց ոչ բոլոր հարցերում: «Այսօրվա բոլոր երեխաներն էլ որոշ չափով ինքնուրույն են, կարողանում են արտահայտել սեփական կարծիքը, մենք այդպիսին չենք եղել, 9 տարեկանում այդքան ինֆորմացիա չենք ունեցել, բոլոր հարցերը տվել ենք մայրիկին և ճիշտ համարել նրա ասածը: Վիվիենը քաջ գիտի իր օրվա սկզբից մինչև ավարտը, ինչը լավ է: Իհարկե, գուցե այս ամենն իր թերություններն էլ ունի, բայց պետք է հարմարվենք ժամանակաշրջանի հետ»,- ասաց նա:

Ըստ Դիանայի՝ իր համար հեշտ է Վիվիենին համոզել, որ ինքն այդ պահին սխալ որոշում է ընդունում: «Մենք առաջին հերթին ընկերուհիներ ենք, ինչը թույլ է տալիս, որ կարողանամ դստերս որոշումներում փոփոխություններ մտցնել: Խոսքը խիստ տոնով նկատողության մասին չէ, մենք նման երկխոսություններ չենք ունենում, ընկերական զրույցներ ենք ունենում: Ես համեմատություններ եմ անում, սեփական կյանքից օրինակներ բերում, բացատրում, որ, օրինակ, ես սխալվել եմ, դու ուզո՞ւմ ես սխալվել: Կտրուկ մերժումը միշտ հակառակ ռեակցիան է բերում, իսկ երեխային թեկուզ երկու օր բացատրելը կարող է դրական արդյունք ունենալ, նա էլ հոգեբանական տրավմայի չի ենթարկվի»,- նշեց նա:

Դիզայներն ընդգծեց, որ Վիվիենը պահանջկոտ երեխա չէ, ինչի համար ուրախ է:

«Մենք բոլոր նվերներն իրեն նվիրում եք, որովհետև բացարձակ գերազանցիկ է: Նա գիտի, որ այս փուլում իրենից լավ սովորել է պահանջվում և անում է: Երբ իր պարտականությունները լավ է կատարում, մենք էլ մերն ենք անում, փոխշահավետ համագործակցություն է: Տանը երբեք չենք ստում, երբ ես կամ հայրիկն ինչ-որ բան ենք խոստանում, պարտադիր կատարում ենք՝ անկախ հանգամանքներից: Նույնը նվերների հարցում է: Այս տարի Վիվիենն ասաց, որ ամեն ինչ ունի, իրեն ոչինչ հարկավոր չէ: Իսկապես, ամեն ինչ ուներ, բայց որոշել եմ իր սիրելի իրերից բոքս հավաքել, որը մինչև հիմա չեմ նվիրել: Կպատրաստեմ ամբողջական նվերը, կնվիրեմ, որ բացի, երկար ուսումնասիրի բոլոր նվերները»,- պատմեց Դիանան:

Մայրիկը նաև շեշտեց, որ Վիվիենն անգլերենի դասերի է հաճախում: «5 տարեկանից անգլերենի է հաճախում, համարյա հայերենի պես տիրապետում է խոսակցական լեզվին: Մոտ մեկ տարի է, ինչ հաճախում է նաև ֆրանսերենի, նորմալ տիրապետում է: Նաև նկարչության և պարի դասերի է հաճախում»,- եզրափակեց նա:

Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ