Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հիշո՞ւմ եք նրան՝ փոքրիկ Գիքորին. Ահա, թե ինչպիսին է նա այսօր


38 տարի առաջ «Գիքոր» ֆիլմը բարձրացավ էկրաններ՝ դառնալով հայկական կինոարտադրության այն բացառիկ ֆիլմերից, որ միանգամից սիրվեց հանրության կողմից, հուզեց բոլորին եւ մնաց մարդկանց սրտերում։ Հայտնի այս ֆիլմում իրենց դերասանական խաղով հանդես են գալիս Սոս Սարգսյանը, Գալյա Նովենցը, Արմեն Ջիգարխանյանը... Անվանի արտիստների կողքին է գլխավոր հերոսը՝ Գիքորի կերպարը մարմնավորող 11-ամյա Ալբերտ Ղուլինյանը։ Այսօր 48 տարեկան Ալբերտը բնակվում է հայրենի Դսեղում, տարված է իր գյուղական գործերով։ BRAVO.am-ի հետ զրույցում նա մեծ ուրախությամբ հիշել իր մանկության աստղային դրվագները։

- Պարո՛ն Ղուլինյան, 11 տարեկան Ալբերտին ինչպե՞ս հաջողվեց իրենով անել Գիքորի կերպարը։

- Այսօրվա պես հիշում եմ. 1981 թվականն էր, այդ շրջանում դպրոցին կից ճամբար էր գործում, մենք էլ երեխաներով խաղում էինք։ Խոսակցություններ տարածվեցին, որ Երեւանից մարդիկ են եկել՝ «Գիքոր» ֆիլմի դերակատարին ընտրելու: Քաղաքից եկած հյուրերը միանգամից նկատեցին ինձ։

 

- Ձեր անմիջականությունն ու պարզությո՞ւնը գրավեց Հենիկ Մալյանին եւ Սերգեյ Իսրայելյանին, թե՞ դերասանական տաղանդ, այնուամենայնիվ, ունեիք։

- Չեմ կարող ասել՝ արդյոք այդ պարզությունը գրավեց նրանց, բայց երկար փնտրտուքից հետո ընդամենը 7 թեկնածու էին գտել։ Երբ գնացինք «Հայֆիլմ» կինոստուդիա, Սերգեյ Իսրայելյանն ինձ հարցրեց՝ «Ո՞ր դասարանում ես սովորում», ես էլ պատասխանեցի՝ մեր(Ժպտում է,-հեղ.): Այս պատասխանն իրենց շատ էր զարմացրել: Միգուցե միամիտ, բայց եւ սրամիտ պատասխանն էր որոշիչ եղել, չեմ կարող ասել։

- Ֆիլմն արագ է նկարահանվել. գրեթե բոլոր դրվագները հաջողվել են միանգամից, երկարեց միայն այն հատվածը, երբ Բազազ Արտեմը (Արմեն Ջիգարխանյան) պետք է ապտակեր Ձեզ։

-Այո: Մի քանի օր տեւեց. Ջիգարխանյանի ձեռքը չէր գնում, որ ապտակեր ինձ, անգամ հայրս մոտեցավ նրան, խնդրեց՝ ապտակի ինձ, եւ վերջապես կարողանան ստանալ ֆիլմի այդ դրվագը, որն, ըստ ռեժիսորի, շատ կարեւոր էր։ Ֆիլմի նկարահանումներն արդեն ավարտվել էին, մնացել էր միայն ապտակի հատվածը, բոլորն ասացին՝ գնամ եւ անձամբ խնդրեմ, որ ինձ հարվածի։ Գնացի եւ ասացի՝ «Պարո՛ն Ջիգարխանյան, խփի էլի, դե, հիմա մի սիլլա ա, կդիմանանք, էլի»։ Միայն թե այդ շրջանում ատամս ցավում էր, խնդրեցի, որ մյուս այտիս խփի, վերջապես նկարեցին այդ դրվագը, որից հետո նա ինձ մարզական համազգեստ եւ գնդակ նվիրեց։

 

- Այս ապտակից բացի, վերջում ամենահուզիչ դրվագն է, որտեղ հիվանդ եք... Ինչպե՞ս նկարահանվեց: Ձեզ համար դժվա՞ր չէր։

- Բոլորը վախենում էին հենց այդ վերջին հատվածից: Մտավախություն ունեին՝ չէր ստացվի: Որքան էլ զարմանալի հնչի, այն նկարել են մեկ դրվագով: Նկարահանող խումբն ապշել էր: Ի դեպ, ի նշան հաջողված դրվագի՝ ամբողջ անձնակազմով լուսանկարվեցինք։

- Գիտեմ, որ Ձեր մայրն ու հայրը շատ ուրախ էին, որ ֆիլմում նման կարեւոր դեր ունեք, սակայն տատիկն ու պապիկն էին դեմ, որ իրենց միակ տղա թոռանը քաղաք տանեն, այն էլ՝ երկար ժամանակով:

- Իրոք դեմ են եղել, եւ ծնողներս են միջամտել, համոզել, խոսել նրանց հետ։ Տատս ու պապս ծնողներիս ասում էին՝ «Էս քորփին անիրավ աշխարհ մի գցեք»։

- Գիտակցո՞ւմ էիք՝ ինչ մեծությունների հետ եք նկարահանվում։

- Իրականում՝ չէ. այդ ժամանակ բնավ չէի գիտակցում։ Տարիներ անց նոր հասկացա, թե ինչ բախտ եմ ունեցել՝ նման մեծությունների հետ շփվելու: Դա ինձ համար մինչեւ այսօր մեծ պարծանք է։

-Իսկ չստացա՞ք առաջարկներ՝ դերասանական ուղին շարունակելու:

- Իրականում սովորել եմ կինոտեխնիկումում, որից հետո գնացել եմ խորհրդային բանակ, իսկ այն ցուրտ ու մութ տարիներին, երբ վերադարձա, խնդիրները բազմաթիվ էին եւ տարբեր բնույթի՝ ֆինանս, բնակության վայր, ուստի շարունակել չհաջողվեց։


- Չե՞ք զղջում, որ չեք շարունակել դերասանական ուղին։

- Եթե գոնե մի փոքր հնարավորություն ունենայի, կշարունակեի, հաջողություններ կգրանցեի, բայց ինչ արած, դժվարությունների պատճառով շեղվեցի ցանկալի ճանապարհից:

- Կարծեմ՝ կապը երկար ժամանակ պահպանել եք հատկապես Սոս Սարգսյանի հետ:

-Այո, շատ եմ սիրում եւ հարգում վարպետին: Երբ գալիս էր Դսեղ, միշտ ասում էր՝ «Գնամ, Գիքորիս տեսնեմ»: Հաճախ էր հյուր գալիս ինձ։ Երբ ես էլ քաղաք էի գալիս, անպայման այցելում էի նրան։


- Ֆիլմում Ձեր բախտը չի բերում, իսկ կյանքում ինչպե՞ս է:

-Շատ գոհ եմ եւ երջանիկ՝ իմ երկու աղջիկներով, տղայովս, 3 թոռնիկներովս։ Այո, գուցե ֆիլմում բախտս չբերեց, բայց կյանքում շատ է բերել։ Միայն թե ափսոս, որ այդպես էլ դերասան չդարձա։

 

Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին