Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Սա ապագա հաղթանակների ճանապարհին կարևոր քայլ է. ծանրորդներն արդեն մարզվում են նոր մարզագույքով

Աբովյանի մարզաբազայում մթնոլորտը սովորականից տարբերվող է. Հայաստանի ծանրամարտի հավաքականը սկսել է մարզվել միջազգային չափանիշներին համապատասխանող նոր մարզագույքով:

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել են ուսումնամարզական հավաք անցկացնող ծանրորդներին, որոնք այսուհետ մրցումներին կնախապատրաստվեն Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) կողմից արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի ծանրաձողերով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը լիահույս է, որ մեկ մրցումային հարթակը և 20 ծանրաձողի լրակազմը՝ 10-ական տղամարդկանց և կանանց համար, ծանրորդներին կօգնեն, որ առավել արդյունավետ մարզումներ անցկացնեն:

«Ի ուրախություն բոլորիս՝ մեր ծանրորդները կմարզվեն միջազգային չափանիշներին համապատասխանող մարզագույքով: Սա ապագա հաղթանակների ճանապարհին կարևոր քայլ է: Շարունակելու ենք անել առավելագույնը, որպեսզի մեր մարզիկներն ավելի բարձր արդյունքներ գրանցեն:

Վստահ եմ՝ նրանք մեզ հպարտության բազում առիթներ են պարգևելու»,- ասել է Վահրամ Դումանյանը և հավաստիացրել, որ մարզիկները մշտապես զգալու են պետության աջակցությունը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի խոսքով՝ նոր մարզագույքը կգործածեն ոչ միայն հավաքական թիմերը, այլև մի շարք մարզադպրոցներ. «Մարզագույքը բաշխվելու է նաև այն մարզադպրոցների շրջանում, որոնք իսկապես պատրաստում են հավաքականի համար լավ կադրեր և բարձր արդյունքներ են գրանցում: Մասնավորապես, 6 հավաքածու կբաշխվի Գյումրու մարզադպրոցներում:

Մարզագույքի այս քանակը բավարար է հիմնական խնդիրները լուծելու համար, իսկ ապագայի համար ունենք գույքային մեծ ծրագիր և նախատեսում ենք գործընթացը դարձնել շարունակական»:

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանին ներկայացրել է նոր մարզագույքի առավելությունները՝ ընդգծելով, որ դրանցով ծանրորդներն առավել հարմարավետ են մարզվում:

Փաշիկ Ալավերդյանի խոսքով՝ այս գույքը երկար տարիներ է ծառայելու և վստահաբար նպաստելու է ավելի բարձր արդյունքներ գրանցելուն:

Հավաքականի գլխավոր մարզիչը նաև տեղեկացրել է, որ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և Իզաբելլա Յայլյանը (59 կգ) նախքան Տոկիո մեկնելը կմարզվեն խաղերի համար արտոնագրված «Eleiko» ապրանքանիշի մարզագույքով, իսկ Ճապոնիայի մայրաքաղաքում նոր մարզագույքին հարմարվելու խնդիր չեն ունենա:

Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը ևս փաստել է, որ նոր ծանրաձողերը որակապես շատ են տարբերվում նախորդ ունեցածից. «Մեզ համար առավել կարևոր է, որ լավ մարզագույք ունենանք: Այդ կերպ ավելի բարձր արդյունքներ կգրանցենք»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության հուլիսի 1-ի նիստում որոշում էր կայացվել հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ ծանրամարտի հավաքական թիմերի բոլոր տարիքային խմբերի մարզումները IWF-ի չափորոշիչներին համապատասխան կազմակերպելու նպատակով:

ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»