Այսօր՝ 04 օգոստոսի 2021թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հաջող օր է, շատ բան տրվում է հեշտությամբ. հուլիսի 17-ի աստղագուշակ

Խոյ. Հաջող օր է, շատ բան տրվում է հեշտությամբ, իսկ ձեր հաջողություններին կարելի է միայն նախանձել: Ինչ էլ որ տեղի ունենա, դուք միևնույն է, չեք կորցնում լավատեսությունն ու հոգեկան հավասարակշռությունը: Շրջապատի մարդիկ հասկանում են, որ ձեր վրա կարելի հենվել և էլ’ ավելի են ձեզ գնահատում: Բարենպաստ օր է ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ հանդիպելու համար, ձեր գաղափարները կարող են լուրջ աջակցություն ստանալ: Դրանից բացի, օրը հարմար է աշխարհիկ միջոցառումների համար, ձեզ դուր է գալիս ուշադրության կենտրոնում լինել, լսել հաճոյախոսություններ:

Ցուլ. Այսօր ուշադիր եղեք հատկապես առաջին կեսին` դա այն ժամանակահատվածն է, երբ դուք ավելորդ բան շատ եք խոսում: Դրա հետ մեկտեղ էլ ձեր գործերին ակտիվորեն խառնվում են մարդիկ, ում վստահելու հիմքեր դուք չունեք: Փորձելով պաշտպանել ձեր շահերը, դուք կոշտ ու անզիջում դիրք եք բռնում, դրանով իսկ սադրելով ձեր հանդեպ անբարյացման տրամադրվածներին: Ծախսերը ձեր սպասվածից ավելի շատ կլինեն, և ռիսկ կա մնալ առանց գումար:

Օրվա երկրորդ կեսին հնարավոր կլինի առօրեական միապաղաղ գործերից անցնել ավելի հետաքրքիր ու հրապուրիչ բանի: Դուք ստեղծագործական ուժերի ներհոսք եք զգում, զարմացնում շրջապատին ձեր օրիգինալ գաղափարներով:

Երկվորյակներ. Այսօր դուք չափից ավելի ինքնավստահ եք և դա իր լուրջ հիմքերն ունի: Օրը կապված կլինի կարևոր հաղթանակների հետ, եթե դուք ձեր մեջ գտնեք բավարար չափով վճռականություն և համարձակություն` շատ ուժեղ մրցակցի հետ անհավասար պայքարի մեջ մտնելու համար: Կարող են տարաձայնություններ ծագել ղեկավարության և ավագ սերնդի ազգականների հետ, սակայն դուք կկարողանաք ապացուցել ձեր ճշմարտացիությունը, չոտնահարելով որևիցե մեկի շահերն ու ինքնասիրությունը:

Նշանի որոշ ներկայացուցիչներ այսօր հեշտությամբ կսիրահարվեն, մնում է միայն, որ նրանք կարողանան ճիշտ արտահայտել իրենց զգացմունքները, և պատասխանը իրեն սպասեցնել չի տա:

Խեցգետին. Դուք այսօր հիանալի կարգավորում եք բոլոր գործերը` հակառակ մանր դժվարություններին և թյուրիմածություններին: Ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ և հեռատեսությամբ: Դրանք նաև կայացվում են ճիշտ ժամանակին, ինչն էլ օգնում է ձեզ` իրավիճակից առավելագույնս շահած դուրս գալ: Օրվա ընթացքում աճում է հետաքրքրությունը հասարակական ու քաղաքական կյանքի հանդեպ, դուք ավելի շատ ժամանակ ծախսում եք ուրիշների, քան` ձեր գործերի վրա: Հարմար օր է նոր պաշտոնում աշխատանքի անցնելու համար:

Առյուծ. Ոչ միանշանակ ու բարդ օր է: Լավ կլիներ, որ մի որևէ հետաքրքիր ու հեռանկարային բանով զբաղվեիք, որը ձեզ ամբողջովին կկլաներ ու կստիպեր կենտրոնանալ: Նշանի որոշ ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն կառաջանա գիտական հետազոտությունների հանդեպ, նրանցից ոմանք հնարավորություն կունենան շարունակել կրթությունը կամ բարձրացնել որակավորումը:

Չեն ստացվում մտերիմների հետ հարաբերությունները` նրանք ձեզ թվում են ոչ բավարար հետաքրքիր և դուք չեք կարողանում համախոհներ գտնել: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց անհաջողություններում սկսում են մեղադրել շրջապատի մարդկանց:

Կույս. Այսօր դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, միայն օրվա սկզբին հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք առաջին հերթին կապված կլինեն ձեր տրամադրության հետ, որն անկայուն է և կարող է փչանալ ամեն մի մանրուքից; Դրա հետ մեկտեղ էլ դուք շատ կասկածամիտ եք և հաճախ եք բոլորովին անհիմն թաքնված մտքեր փնտրում: Շնորհիվ ձեր եռանդի և նպատակամղվածության, դուք հարթում եք բոլոր այն գործերը, որոնք շատերի ատամների բանը չեն: Ոմանց համար դուք դառնում եք փրկօղակ, քանի որ սիրով ու անշահախնդիր օգնում եք դժվարության մեջ հայտնվածներին:

Կշեռք. Օրը բավական անհարթ է, և պահերով դժվարություններ կծագեն: Ռիսկ կա ընկնել վատ ազդեցության տակ, դառնալ խաղալիք ինչ-որ մեկի հմուտ ձեռքերում: Դուք չափից ավելի մեծ նշանակություն եք տալիս ապագայի մասին մտորումներին, չնայած ավելի ճիշտ կլիներ կենտրոնանալ ներկայի վրա: Անխոս, հաջող կլինի օրը հատկապես ինտելեկտուալ ջանքեր և ստեղծագործական մոտեցումներ պահանջող աշխատանքների համար: Դուք ի վիճակի եք գտնել այն իրադարձությունների իրական պատճառները, որոնք մարդկանց դրել են փակուղու մեջ, ինչպես նաև կարող եք գտնել սեփական գործողությունների և ուրիշների վարքագծի միջև կապը:

Կարիճ. Օրվա առաջին կեսին կարելի է պրոֆեսիոնալ և ֆինանսկաան խնդիրներ լուծել: Սա այն ժամանակահատվածն է, երբ դուք ի վիճակի եք հստակորեն գործողությունների պլան մշակել, իսկ հետագայում ուղղակի կետ առ կետ իրականացնել այն, առանց ամեն առանձին քայլի վրա մտածելու:

Նշանի որոշ ներկայացուցիչներ վերանայելով իրենց վարքագիծը, կփոխեն ապագային միտված իրենց պլանները: Հնարավոր է ռոմանտիկ կապ: Այսօր սկսված հարաբերությունները բարդ կլինեն, քանի որ դրանցում շատ են պատրանքներն ու հնարովի բաները, փոխարենը քիչ է անկեղծությունը:

Աղեղնավոր. Այսօր հատկապես ողջունվում են հասարակական գործունեությամբ զբաղվելը և բարեգործական նախագծերում ներգրավվելը: Բարենպաստ են ֆինանսական հեռանկարները, կարելի է գործարքներ կնքել և խոշոր գնումներ կատարել: Մարդկանց հետ հեշտությամբ եք լեզու գտնում, սակայն իրականում ոչ մեկին չեք վստահում, և մարդիկ դա զգում են:

Օրվա երկրորդ կեսին կարող են մանր տհաճություններ ծագել, նաև չեն բացառվում տհաճ լուրերը: Նշանի որոշ ներկայացուցիչներ հրաժարվում են նախապես մշակած պլաններից` նախապատվությունը տալով նոր գաղափարներին, սակայն դժվար թե դա իրեն արդարացնի:

Այծեղջյուր. Այսօր ձեզ մոլորության մեջ գցելը բավական հեշտ է, ինչից էլ կշտապես օգտվել անբարյացկամները: Հնարավոր են լուրջ ֆինանսական կորուստներ, կա վտանգ ներդնել փողերը ձախողման դատապարտված գործի մեջ: Դրա հետ մեկտեղ էլ օրը հարմար է ինտելեկտուալ աշխատանքի և բարդ խնդիրների լուծման համար:

Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի անձնական ու ընտանեկան գործերին: Դուք թույլ չեք տալիս սխալներ, սակայն իրադարձությունները չեն զարգանում այնպես, ինչպես դուք կցանկանայիք: Հնարավոր են զգալի ծախսեր` կապված կահույքի գնման և բնակարանը բարեկարգելու հետ: Ուղևորություններին պատրաստվեք լրջորեն` դա կօգնի խուսափել հետաձգումներից:

Ջրհոս. Այսօր բազմաթիվ հետաքրքիր գործնական առաջարկություններ կլինեն, սակայն դուք պետք է հիշեք, որ նոր ոլորտում հաջողության հասնել կարելի է միայն որոշ ժամանակ անց: Օրվա սկիզբը առավել բարդ ժամանակահատվածն է, երբ դուք էմոցիոնալ առումով անկայուն եք և հեշտությամբ եք տրվում սադրանքների: Դուք վիճում եք անգամ ամենամտերիմ մարդկանց հետ, նրանք ձեզ չեն հասկանում և բնականաբար` նաև չեն աջակցում: Այնպես որ ստեղծված հոգեբանական իրավիճակում լավագույն տարբերակը, որ աստղերը կարող են ձեզ առաջարկել, դա երեկոն միայնության մեջ անցկացնելն է:

Ձկներ. Այն որոշումները, որ դուք այսօր կայացնում եք, աչքի են ընկնում իրենց յուրահատկությամբ և համարձակությամբ, այդ իսկ պատճառով էլ ոչ միանգամից են աջակցություն ստանում: Սակայն դուք չեք հանձնվում և ճիշտ եք անում, քանի որ հաջողության հասնելու ձեր շանսերը շատ մեծ են: Բարենպաստ օր է պրոֆեսիոնալ ոլորտում ոչ մեծ փոփոխությունների, ինչպես նաև նոր գործ սկսելու համար, որում լիովին կբացահայտվեն ձեր ունակությունները: Մի ծուլացեք և մի տրվեք գայթակղություններին` միայն ձեր անձնական թուլություններն են, որ կարող խանգարել մտահղացումների իրականացմանը:

Աուդիտորների պալատի նոր անդամ է դարձել Պրոֆորում ՍՊԸ-ն Ովքե՞ր և ինչո՞ւ են շարունակում «պղտոր ջրում ձուկ որսալ» 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 17-րդ միջազգային փառատոն ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց Ucom-ի Level Up 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին, քան երևանաբնակները ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ. ստուգված ահազանգեր Թուրքիայի հրդեհները մարելու համար օգնության եկած ջրցան ինքնաթիռից ջրի փոխարեն վառելիք է թափվել Մարդ, ով այսօր պատմություն կերտեց. Գրիշա Թամրազյան Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ ATEME ընկերությունը «Տելեկոմ Արմենիա»-ին կտրամադրի IP հեռուստատեսության նոր պլատֆորմ ՀՀ-ում հրդեհներ են բռնկվել Ռուս խաղաղապահները Ոսկեպարում ուղեկալ են դնելու «Խաղաղություն աշխարհին 2021» առցանց միջազգային երգչախմբային մրցույթի Գլխավոր մրցանակը Հայաստանինն է Եթե վաղն ամբաստանյալի աթոռին Փաշինյանը լինի, նույն կերպ նրան կմեղադրե՞ք. հարց՝ դատախազ Բաղդասարյանին Նախագահը փոխվարչապետ ու նախարարներ է նշանակել Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով Հակառակորդը կրակոցներ է արձակել ՀՀ ՊՆ մարտական դիրքի ուղղությամբ. վնասվել է ավտոմեքենան ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց Սահմռկեցուցիչ դեպք Սևանում. Mercedes-ը վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին, ում մարմինը բաժանվել է մի քանի մասերի Հակառակորդը խախտել է հրադադարը Երասխի և Կութ գյուղի հատվածում՝ կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ․ՊՆ Տոկիո-2020. Օգոստոսի 3-ին օլիմպիական ոսկու համար կպայքարեն Հայաստանի 2 մարզիկներ 3,3 բալ երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը հայտնի է Նաիրի Սարգսյանն անդամակցության վկայական հանձնեց Շնայդեր Գրուպ ՍՊԸ – ի բիզնեսի զարգացման ներկայացուցիչ Քսենյա Պողոսյանին Ռուբլու, դոլարի և եվրոյի փոխարժեքը կտրուկ փոխվել է. ԿԲ Ինչից է մահացել զորամասը լքած զինծառայողը. ՔԿ-ն մանրամասնում է Հայտնաբերվել է 22-ամյա զինծառայողի դին. ՊԲ Մենք թշնամուն զիջեցինք մեր արժանապատվությունը և վերջապես Հայրենիքը․ Աննա Հակոբյան Դանակահարել են «Իմ քայլը» խմբակցության անդամին «Հայաստան» խմբակցությունն 8-րդ գումարման ԱԺ նիստին ներկայացել է Սյունիքի քաղբանտարկյալ քաղաքապետերի նկարներով շապիկներով ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել Զինվորներին Գորիս են տեղափոխում ոչ թե Երասխով, այլ Վեդիով. ահազանգ Հուլիսի 23-ին ծանր վիրավորում ստացած Արմանը Աթասյանը տեղափոխվել է հիվանդասենյակ Ռուսաստանը պատրաստ է օգնել Թուրքիային. Պուտինն ու Էրդողանը համաձայնության են եկել ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Թշնամին կրկին կրակ է բացել. իրավիճակը սահմանին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 ՀՈՒԼԻՍԻ). Զին­ված խմբի ան­դամ­նե­րը վայր են դրել զեն­քերն ու հանձն­վել իշ­խա­նու­թյուն­նե­րին. «Փաստ»