Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Բացառիկ նյարոդավերականգնողական կենտրոն Արթմեդում

«Արթմեդ» ԲՎԿ նյարդավերականգնողական կենտրոնը բացվել է 2011 թ. հոկտմբերի 14-ին՝ հոլանդական «Հեափ Ռիսարչ» (HEAP Reasearch) ընկերությունների hետ համատեղ: Հոլանդական վերականգնողական բուժման փորձը ներդրման և կենտրոնի բացառիկ գործունեության մասին է կենտրոնի  ղեկավար, Բրյուսելի ազատ համալսարանի պրոֆեսոր Հակոբ Խաչիկի Աթանեսյանի խոսքը:

«Հեափ Ռիսարչ» ընկերությունը գտնվում է  Հոլանդիայի Էնշխեդե քաղաքում, քաղաք, որը հիշեցնում է առողջարանային համալիր, որտեղ  վերականգնողական բուժում են անցնում բազմաթիվ նյարդաբանական խնդիրներ ունեցողներ: Եվ այն հարուստ փորձը, որն ունի այս քաղաքը, տեղի առողջապահության համակարգում գործող մենեջերների խումբը ձգտում է տարածել ու զարգացնել աշխարհում և օգնում է ոչ եվրոպական զարգացող երկրներում ստեղծել նմանատիպ բժշկական հաստատություններ ու բաժանմունքներ, որտեղ պետք է իրականացվի նեղ մասնագիտական վերականգնողական բուժում: « Հեափ Ռիսարչի» ներկայացուցիչ և մենեջեր Ֆրանս Վան Անդլը Հայաստանում այդ նպատակի իրականացման համար 2010 թվականից սկսել էր համագործակցել  «Արթմեդ» ԲՎԿ-ի տնօրինության հետ: Մինչ այդ նա արդեն ծանոթ էր հայ նյարդաբան Հակոբ Աթանեսյանի հետ, որը ուսանել էր Հոլանդիայում՝ Բրյուսելի ազատ համալսարանում, եղել էր Էնշխեդե քաղաքի այն վերականգնողական կենտրոնում, որը պետք է օրինակ լիներ նորաստեղծ կենտրոնների համար:  Հենց բժիշկ Հ. Աթանեսյանն էլ ղեկավարեց «Արթմեդ» ԲՎԿ նյարդավերականգնողական բաժանմունքը, որը բացվեց 2011 թ. հոկտմբերի 14-ին: Այսպիսով՝ մեր երկրում ստեղծվեց այնպիսի վերականգնողական բաժանմունք, որը ոչ միայն այստեղ, այլև ամբողջ տարածաշրջանում միակն է. միակ կենտրոնը, որը զբաղվում է լուրջ նյարդաբանական խնդիրներ ունեցող պացիենտների կոմպլեքսային վերականգնմամբ:

 Բաժանմունքի ղեկավար նյարդաբան և Բրյուսելի Ազատ համալսարանի պրոֆեսոր Հակոբ Խաչիկի Աթանեսյանը հիշում է. «Հոլանդացիները նույն կարգի կենտրոններ չկարողացան հիմնել հարևան երկրներում Մ.Սահակաշվիլու նախագահության տարիներին մեր կենտրոն Ֆրանս Վան Անդլի ուղեկցությամբ  այցելեց Սահակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլովսը, որը ծագումով հոլանդացի է: Նրանք նպատակ ունեին նման կենտրոն հիմնել Վրաստանում: Բայց Սահակաշվիլու պաշտոնանկության պատճառով ծրագիրը չիրագործվեց: Ադրբեջանում ևս նման կենտրոն չկա»:

Հայաստանում, իհարկե, կան տարբեր վերականգնողական կենտրոններ, բայց խնդիրները, որով զբաղվում է «Արթմեդ» ԲՎԿ վերականգնողական կենտրոնը, չի զբաղվում դրանցից ոչ մեկը: «Մեր բաժանմունքում ինտենսիվ վերականգնողական կուրս են անցնում նյարդավիրաբուժական բաժանմունքի ծանր վիրահատություններ տարած պացիենտները, որոնք ունեցել են ինսուլտ (ուղեղի կաթված), գլխուղեղի ուռուցքներ, ծանր արյունազեղումներ, գանգի տրեպանացիաներ, կոտրվածքներ, ցրված սկրելոզ, ողնուղեղի վնասում և այլն: Ավելի հաճախ մեր բաժանմունքն ընդունում է ինսուլտներով հիվանդներին, որոնք ոչ միայն «Արթմեդից», այլև այլ ԲԿ-ներից ուղղորդվում են մեր բաժանմունք՝վերականգնողական բուժում անցնելու», -բաժանմունքի առանձնահատկությունն է ներկայացնում Հակոբ Աթանեսյանը: Արթմեդի նյարդավերականգնողական բաժանմունք տեղափոխվում են, որպեսզի մասնագետները օգնեն վերականգնել պացիենտի՝ տուժած շարժողական ֆունցիաները, խոսքը, նաև սնվելու ֆունկցիաները: «Նրանք  հաճախ սնվում են ոչ բնական ճանապարհով՝ նազոգաստրալ խողովակով, շնչում տրախիոստոմիկ խողովակով, կարող են ունենալ պառկելախոցեր, քրոնիկ հիվանդություններ՝ սիրտանոթային, շաքարային դիաբետ, և այլն: Եվ մեր բազմապրոֆիլ անձնակազմը պետք է աշխատի վերակենդանացման փուլում գտնվող այդ հիվանդների հետ, վերականգնի նրանց շարժունակությունն ու ինքնասպասարկման հմտությունները»,-բաժանմունքի աշխատանքն է ներկայացնում Հ. Աթանեսյանը:

Նշենք, որ կենտրոնը շատ ակտիվ աշխատել ու օգնել է նաև պատերազմի արդյունքում վիրավորված ու վերականգնողական բուժման կարիք ունեցող մեծաթիվ տղաների:

Պացիենտներն այստեղ անցնում են կոմպլեքս բուժում՝ կինեզոթերապիա, մերսումներ, ջրային պրոցեդուրաներ, կավաբուժություն, լոգոպեդի, հոգեբանի աշխատանք և այլն: Յուրաքանչյուրի համար ընտրվում է իր առողջական վիճակին համապատասխան վերակագնողական կուրսը, որը պետք է շարունակվի մինչև հիվանդի լիարժեք վերակագնումը: «Նյարդավերականգնողական բաժանմունքը համապատասխան վերազինում ունենալուց բացի պետք է ունենա նաև հատուկ վերապատրաստումներ անցած մասնագետներ. բուժքույրերը, կինեզիստները, լոգոպեդները, նյարդաբանները նյարդաբանական խնդիրներով պետք է հատուկ մասնագիտացում անցած լինեն: Վերականգնումը մեր դեպքում բուժման հսկայածավալ սխեմա է, որն իրականացվում է թիմային փոխհամաձայնեցված աշխատանքով: Միայն այդպես է հնարավոր լինում հաղթել հիվանդությանը»,-ասում է բազմամյա փորձով նյարդաբանը: Նրա՝ Բրյուսելի ազատ համալսարանում պաշտպանած թեկնածուական աշխատանքը գիտական աղբյուր է դարձել 40-ից ավելի այլ մասնագետների գիտական հետազոտությունների համար ու հեղինակին շնորհեց Նյարդաբանության, նյարդաանատոմիայի, նյարդաբանական ռեաբիլիտացիայի պրոֆեսորի կոչումը, որի մասին բժիշկն իմացաել է միայն այս տարի:  Հակոբ Աթանեսյանի գիտական աշխատանքը վերաբերում էր ուղեղի ենթակեղևային ստրուկտուրաների խանգարումներին ու պաթոլոգիաներին։ Իսկ աշխատանքի նորարարությունն այն է, որ բժիշկ Աթանեսյանը ներկայացրել էր իր գիտական եզրակացություններն այն մասին, որ ենթակեղևային ստրուկտուրաների ախտահարումը, օրինակ ինսուլտի դեպքում, բերում է ոչ միայն ֆիզիկական հետևանքներ, այլև հանգեցնում է վարքային, խոսքային, ընկալման խանգարումների, փոխվում է մարդու պահվածքն ու հակումները։ Մարդը կարող է դառնալ ագրեսիվ, կամ նրա մոտ տագնապային վախեր սկսվեն, անսովոր վարք դրսևորի, ու պետք է նրա հետ հատուկ աշխատանք տանել, որպեսզի հետինսուլտային վերականգնողական բուժումը տա իր արդյունքները։ Հենց այս խորքային ու բազմակողմանի մոտեցումն է բաժանմունքի ղեկավարը դրել բաժանմունքի աշխատանքի հիմքում ու դրա շնորհիվ է, որ այն շարունակում է մնալ բարձր արդյունքներ տվող միակ կենտրոնը Հայաստանում ու տարածաշրջանում:

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան