Այսօր՝ 26 մայիսի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մասնագետները եռաչափ տեսանյութերի միջոցով վերստեղծել են Հին աշխարհի 7 հրաշալիքները (տեսանյութեր)

ունեցել հազարամյակներ առաջ:

Ինչպես նշում է Daily Mail-ը, յոթ հրաշալիքներից միայն մեկն է կանգուն առ այսօր. խոսքը եգիպտական բուրգերի մասին է: Մինչդեռ Արտեմիսի տաճարը, Հալիկառնասոսի դամբարանը, Ալեքսանդրիայի փարոսը, Զևսի արձանը, Բաբելոնի (Շամիրամի) կախովի այգիներն ու Հռոդոսի կոթողը մնացել են միայն պատմության հիշողության մեջ:

Ստորև ներկայացնում ենք ինժեներների կազմած եռաչափ տեսանյութերը, որոնք հնարավորություն են տալիս ճամփորդել դեպի պատմության հին էջերն ու պատկերացում կազմել հին աշխարհի ճարտարապետական գլուխգործոցների, հին քաղաքակրթությունների մտքի թռիչքի մասին:

Հռոդոսի կոթողը

Հելիոս աստծո հսկայական արձանը Հռոդոս կղզու Հռոդոս քաղաքում: Ըստ լեգենդի՝ 12 տարվա աշխատանքի արդյունքում քանդակագործ Խարեսը ստեղծում է սքանչելի բրոնզե արձան, որը պատրաստված էր կավից՝ հավաքված մետաղական ցանցի վրա, արտաքինից պատված բրոնզե թերթերով: Արձանի կառուցման համար օգտագործվել է 13 տոննա բրոնզ և 8 տոննա երկաթ: Քանդակագործը Հելիոսի գլխին պատկերել էր արևապսակ, որից ճառագայթներ էին դուրս գալիս: Արձանը կանգնած էր ճերմակ մարմարով երեսպատված պատվանդանի վրա, թեթևակի հակված դեպի ետ, լարված հայացքը հառած հեռուները: 

Գիզայի Մեծ բուրգը

Մոտ 4500 տարի առաջ կառուցված բուրգի քարերից յուրաքանչյուրը կշռում է 2,5-15 տոննա: Չորս հազար տարի շարունակ այն համարվել է աշխարհում մարդու կողմից կառուցված ամենաբարձր շինությունը: Ենթադրվում է, որ այն կառուցելու համար պահանջվել է ավելի քան 100 000 բանվոր: 

Բաբելոնի կախովի այգիները

Այս այգիները Հին Բաբելոնին բնորոշ առանձնահատկություն են եղել: Ասում են, որ այգիները ճարտարապետության մեջ եղել են ականավոր սխրագործության արդյունք. ամֆիթատրոնի ձևով՝ hարկերով բարձրացող այգիների շարք, որտեղ կային ծառերի, որթատունկերի և թփուտների տեսակներ։ Ըստ պատմական տեղեկությունների՝ Նաբուգոդոնոսոր 2-րդ թագավորն այն կառուցել է Քրիստոսից առաջ 600 թվականին՝ իր սիրելի կնոջ՝ Մարաստանի թագուհի Ամիտիսի համար, որը շատ էր կարոտում իր երկրի կանաչ լեռներն ու անտառները։ Ցանկանալով թեթևացնել հայրենիքի կարոտը՝ Նաբուգոդոնոսոր թագավորը նվիրել է նրան մի ամբողջ օազիս, որը հիշեցնում էր Մարաստանի լեռներն իրենց հարուստ բուսականությամբ։ Այս գեղեցիկ այգիներն ավերվել են ջրհեղեղից։ Առասպելը դրանք դարձրել է «Շամիրամի կախովի այգիներ»՝ վերագրելով դրանք Ասորեստանի կիսաառասպելական թագուհի Շամիրամին, որը թագավորել է Նաբուգոդոնոսոր արքայից շատ ավելի առաջ։

 

Ալեքսանդրիայի փարոսը

Այն մ.թ.ա. 3-րդ դարում կառուցված անտիկ աշխարհի ամենամեծ փարոսն էր: Գտնվել է Նեղոս գետի գետաբերանում՝ Փարոս կղզում։ Կառույցն իրենից ներկայացնում էր եռահարկ աշտարակ՝ 120 մ բարձրությամբ։ Դրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը՝ ճանապարհ ցույց տալով նավերին։ Այն համարվում էր նաև դիտակետ, քանի որ դրանում տեղադրված հայելիների համակարգը թույլ էր տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին և հայտնաբերել թշնամու նավերը և կուրացնել թշնամիներին։ Այն կործանվել է մ.թ. 796 թվականին՝ երկրաշարժից։ Հետագայում Եգիպտոս եկած արաբները փորձել են վերականգնել փարոսը։ 15-րդ դարում փարոսի բարձրությունը կազմում էր 30 մ: Այնուհետև սուլթան Քայթ-բեյը դրա տեղը կառուցել է ամրոց, որը մինչև այժմ էլ կանգուն է։ 

Հալիկառնասոսի դամբարանը

Մ.թ.ա. 4-րդ դարում Փոքր Ասիայի հարավարևմտյան Կարիա երկրամասի մայրաքաղաք Հալիկառնասոսում երկրամասի կառավարիչ Մավսոլոսի դամբարան-հուշարձանը կառուցվել է Մավսոլոսի կնոջ՝ Արթեմիսիայի պատվերով: Այն կառուցել են ճարտարապետներ Պիթեասը և Սատիրոսը: Կառույցը ծառայել է որպես Փոքր Ասիայի ամենահզոր տիրակալի՝ Մավսոլոսի վերջին հանգրվան։

 

Զևսի արձանն Օլիմպոսում

Հույների գերագույն աստված Զևսի արձանը գտնվել է օլիմպիական խաղերի հայրենիք Օլիմպիա քաղաքի Զևսի տաճարում և կերտվել է մ.թ.ա. 433 թ. մեծանուն քանդակագործ Ֆիդիասի կողմից։ Արձանի բարձրությունը տասնչորս մետր էր։ Զևսի գլուխը զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե պսակը՝ ի նշան ահեղ աստծո խաղաղասիրության։ Աջ ձեռքին կանգնած էր հաղթանակի աստվածուհի Նիկեն, որը նրա մշտական ուղեկիցն էր, ձախ ձեռքին գայիսոնն էր, որի վրա կանգնած էր արծիվը, ինչը խորհրդանշում էր նրա հզորությունը։ Աջ կողքին կանգնած էին 3 աստվածուհի քույրերը՝ Եվփռոսինեն, Թալիան, Ագլայիան, որոնք Զևսի և Եվրինոմեի դուստրերն էին։ Գլուխը, կուրծքը, ձեռքերը, ուսերը փղոսկրից էին, թիկնոցն ու մազերը՝ ոսկուց։ Զևսի արձանը կործանվել է մեր թվարկության 394 թ։ Նրա որոշ մասեր փրկվել են ու տեղափոխվել Կոստանդնուպոլիս։

 

Արտեմիսի տաճարը Եփեսոսում

Այն հունական աստվածուհի Արտեմիսին նվիրված տաճար էր Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Կառուցումը սկսվել է մ.թ.ա. 550 թվականին և տևել հարյուր տարի՝ ավարտվելով մ.թ.ա. 450 թվականին։ Ինչպես հաղորդում է հույն պատմիչ Ստրաբոնը, տաճարը նախագծել է հույն ճարտարապետ Քերսիֆրոնը, որը հասցրել է կառուցել պատը և սյունաշարը: Նրա մահից հետո նրա գործը շարունակել են այնպիսի հայտնի ճարտապետներ, ինչպիսիք էին Մետագենեսը, Վիտրուվիոսը: Տաճարի կառուցումը ավարտել են ճարտարապետներ Պայոնիոսն ու Դեմետրիոսը: Արտեմիսի տաճարի երկարությունը 115 մետր էր, լայնությունը՝ 55 մետր: Տանիքը հենվում էր 127 սյուների վրա, որոնք դասավորված էին 8 շարքով, իսկ սյուների բարձրությունը 18 մետր էր: Ենթադրվում է, որ այն եղել է հունական առաջին տաճարը: Տաճարը փառաբանված է իր հոյակապ զարդաքանդակներով, թանկարժեք իրերի առատությամբ։ Համաձայն պահպանված ավանդության, երբ ծնվել է նշանավոր զորավար Ալեքսանդր Մակեդոնացին՝ մ.թ.ա. 356թ. հուլիսի 26-ին Արտեմիսի տաճարն այրվել է։ Ավանդության համաձայն՝ Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատես, ցանկանալով հավերժացնել իր անունը, հրդեհել է այն։ Նրա հանցագործությունն այնքան է զայրացրել հույներին, որ նրանք որոշել են տաճարի հրդեհի մասին պատմելիս չհիշատակել նրա անունը։ Սակայն Հերոստրատեսի անունն այնուամենայնիվ մտել է պատմության մեջ՝ «Հերոստրատեսի փառք» դարձվածքով։ 

Պետության ղեկավարի հոգեկան անհավասարակշռությունն ու չափազանց տարերայնությունը չի կարող իր ազդեցությունը չթողնել. Արթուր Ղազինյան Խայտառակություն էր․ Էդմոն Մարուքյանը՝ Արսեն Թորոսյանի հակավրացական հայտարարության մասին Կարող եք զսպել ձեր ախորժակը որպես իշխանություն. Անի Սամսոնյան (տեսանյութ) Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր կառավարության կառուցվածքը Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր կառավարության կառուցվածքը Փաշինյանը չկարողացավ հերքել մաքսանենգության վերաբերյալ ակնհայտ փաստերը. «Գոլոս Արմենիի» Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Մեզ ասում են՝ «բա խի՞ վլաստը տվիք Նիկոլին». մարդիկ հանկարծակի գիտակցեցին, որ Նիկոլը չարիք է» Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Որքան պետք է լինի հիվանդի ջերմությունը, որ տեղափոխեն հիվանդանոց. նոր հրաման՝ կորոնավիրուսի վերաբերյալ Լայվերով,սելֆիներով ու ծառից ծառ թռնելով կորոնավիրուսի դեմ չեն պայքարում․ Շարմազանով Դուք չեք կարող պատգամավորներին դուրս հանել դահլիճից․ Մարուքյանը՝ Միրզոյանին (տեսանյութ) Բանկային «գայլական» համակարգը միշտ եղել է պրոբլեմ․ Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ) Կորոնավիրուսով հիվանդները դադարում են վարակիչ լինել Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 289-ով «Ժողովուրդ». Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ «Իրատես». Պատգամավորները սրտնեղած են. դժվարությամբ են հաղորդակցվում ԿԳՄՍ-ի ու նախարարի հետ «Հրապարակ». Փաշինյանը կարծում է, որ եթե Վարդանը «կոտրվի», մյուսների հարցը խաղուպար է լինելու Համագործակցություն միշտ էլ հնարավոր է, և չի բացառվում, որ առաջիկայում էլ լինի դա. Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ-ի՝ Արթուր Վանեցյանի և Միքայել Մինասյանի հետ համագործակցելու մասին «Իրավունք». «Իմ քայլում» շատերը համոզված են, որ արտակարգ դրության հետ մեկտեղ կավարտվի նաեւ Ավինյանի պաշտոնավարումը Ցավում եմ, որ վերջին 300 տարում քիչ բան է փոխվել, եւ Թուրքիան շարունակում է սպառնալիքների լեզվով խոսել․ ՀՀ դեսպան Պարտադիր է կանգառում դիմակ կրելը. պարետի նոր որոշումը Պարետի որոշմամբ՝ արգելվել է ևս 104 տնտեսվարողի գործունեություն Ֆուտբոլային 9 ակումբ տուգանվել է 2-ական միլիոն դրամով. ՀՖՖ Վիրուսը արհեստական է, թե բնության «նվերն է», այս փուլում դա որևէ կապ չունի. բժիշկ Հիմա «կորոնավիրուսային հակահեղափոխության» ժամանակն է. Արմեն Աշոտյան Արթուր Վանեցյանը հաստատեց. ինքը Հռոմում հանդիպել է Միքայել Մինասյանի հետ Հրազդանի 36-ամյա բնակիչը դանակահարել է 27-ամյա երիտասարդին (տեսանյութ) Մեր «սխալը» կորոնավիրուսի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կյանքը թանկ է, վրացական հրաշքը հայկականացնելու ժամանակ կա Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Հաղորդավարն ուղիղ եթերում հայտարարեց. Հ1-ում կորոնավիրուսով վարակման դեպք կա Զիդանը խախտել է ինքնամեկուսացման կանոնները՝ հեռանալով Մադրիդից․ Sport.es Էլեկտրալարերի վթարի պատճառով Դիլիջանի թունելը կիսով չափ լուսավորված չէ. ՏԿԵՆ Հուշագիրը ստորագրվեց․ Բաբայանը կնշանակվի՞ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Կորոնավիրուսը բացահայտեց, որ մեր իշխանությունը ունակ չէ որոշումներ կայացնել. Արմեն Աշոտյան «Սա դերասանություն է. Հայաստանում ոչ մի մարդ չի մահացել կորոնավիրուսից». Տեր Սահակ քահանան փաստեր է ներկայացնում (տեսանյութ) «Եթե չեն դիահերձում, ինչպես են պարզում, թե կոնկրետ ինչից է մահացել մարդը» «Հեղափոխակարգ խորամանկ , բայց պրիմիտիվ աղվեսների» վերնախավը նախընտրեց պոպուլիզմը, որը համեմվեց քարոզչական, քաղաքական և ֆինանսական համադրություններով, խորամանկությամբ և ստերի մեծ չափաբաժնով․ Վլադիմիր Մարտիրոսյան