Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ո՞ր դպրոցները սեպտեմբերից կիրականացնեն էլեկտրոնային դասեր. ՀՀ ԿԳՄՍՆ

«E-school Armenia» նախագծի շրջանակում ընտրվել են 18 մենթոր դպրոցներ, որոնց ուսուցիչները սեպտեմբերից էլեկտրոնային դասեր են վարելու այն դպրոցների երեխաների համար, որոնցում առկա է առարկայական մասնագետների պակաս:

Ծրագրի նպատակն է ապահովել սովորողների կրթության շարունակականությունը՝ ապահովելով էլեկտրոնային ուսուցում այն առարկաների պարագայում, որոնց դասավանդման համար տվյալ դպրոցում ուսուցիչներ չկան։

Նախնական տվյալներով մենթորական ցանցում ներգրավված 18 դպրոցներն  իրենց մասնագիտական  ներուժով ապահովելու են մոտ 101 դպրոցների առարկայական ուսուցիչների բացը: Աշակերտներն էլեկտրոնային դասերին կմասնակցեն իրենց դպրոցից` այդ նպատակով կահավորված դասարաններում` ուղիղ կապի միջոցով:

Էլեկտրոնային եղանակով  դասավանդող ուսուցչին տեղում աջակցություն կարող է ցուցաբերել ուսուցչի օգնականը` աշակերտների հետ միանալով էլեկտրոնային դասին: Երկու դպրոցները կցվել են` հաշվի առնելով տարածքով համեմատաբար մոտ լինելու սկզբունքը, քանի որ ուսումնական տարվա ընթացքում պարբերաբար նախատեսվում է նաև դասավանդող ուսուցչի անմիջական ներկայությունը դասապրոցեսին:

Ստորև ներկայացնում ենք մենթոր դպրոցների ցանկը, որոնք, համագործակցելով իրենց կցագրված դպրոցներին, իրականացնելու են էլեկտրոնային դասեր։

Երևան

Ջ. Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց

Գ․ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոց

Երևանի թիվ 181 հիմնական դպրոց

ՀՀ Կոտայքի մարզ

Բջնիի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոց

Հրազդանի Խ․ Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոց

ՀՀ Արարատի մարզ

Արտաշատի Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց

Վանաշենի միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզ

Մարտունու Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոց

Սևանի Խ․ Աբովյանի անվան դպրոց

ՀՀ Լոռու մարզ

Ստեփանավանի թիվ 1 հիմնական դպրոց

Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 միջնակարգ դպրոց

Վանաձորի Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա անվան թիվ 1 հիմնական դպրոց

Սպիտակի Ան․ Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոց

Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոց

ՀՀ Շիրակի մարզ

Գյումրու թիվ 1 ավագ դպրոց

Գյումրու տնտեսագիտական վարժարան

ՀՀ Սյունիքի մարզ

Ա. Մարգարյանի անվան Կապանի թիվ 7 հիմնական դպրոց

Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց

Ծրագրի իրականացման նպատակով մենթորական ցանցում ընդգրկված դպրոցներում դասավանդողների համար նախապես իրականացվել են էլեկտրոնային դասավանդման կարողությունների զարգացման դասընթացներ:

«E-SCHOOL ARMENIA» ՆԱԽԱԳԻԾԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏ ԱՄՍԻՆ ՀՀ ԿԳՄՍ ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ (ԿՏԱԿ) ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ` ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ: ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ  ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ ՀՀ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՓՈՐՁԻ ԵՒ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ` ՈՐՈՇՎԵԼ Է ՀԱՄԱԿԱՐԳՆ ԸՍՏ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՆԱԵՒ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿ
Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»