Сегодня: 07 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Քթի միջնապատի ծռվածությունը կարելի է վիրահատել մանուկ հասակից

«Արթմեդ» բժշկական և վերականգնողական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքում իրականացվում են քթի պլաստիկ վիրահատություններ թե՛ բաց, թե՛ փակ եղանակով։ ԼՕՌ բժշկի միջամտությունները կատարվում են այնպես, որ գեղեցիկ քիթը նաև չկորցնի իր ֆունկցիոնալությունը, ազատ շնչի և առողջական բարդությունների պատճառ չդառնա։«Արթմեդ»  ԲՎԿ ԼՕՌ բժիշկ Արայիկ Ղարիբյանը գեղեցիկի ու ֆունկցիոնալության համադրությամբ պլաստիկ վիրահատությունների, միջնապատի ծռվածությամբ առաջ եկող բազմաթիվ առողջական խնդիրների  մասին։

Պլաստիկ վիրահատությունները միշտ չէ, որ կատարվում են զուտ էսթետիկ նկատառումներից ելնելով։ Հաճախ դրանք իրականացվում են առողջական տարբեր խնդիրներ լուծելու կամ կանխարգելելու համար։ Այդպիսի վիրահատություն է համարվում քթի միջնապատի ծռվածության շտկումը՝ սեպտոպլաստիկան։ Միջնապատի տարբեր աստիճանի ծռվածություն ունենում են գրեթե բոլորը։ Այն լինում է ձեռքբերովի կամ կյանքի ընթացքում, կամ ծննդաբերության ժամանակ, երբ գանգը սեղմվում է ու այդ ժամանակ կարող է քիթը կոտրվել ու ծռվել։ Բժիշկ Արայիկ Ղարիբյանի խոսքով միջնապատի ծռվածությունը կարելի է շտկել 5-6 տարեկանից սկսած․ «Քթի միջնապատի ծռվածությունն այսօր ցուցվում է վիրահատել մանուկ հասակից, որ չառաջանան ծնոտի ձևափոխումներ։ Նախկինում սպասում էին մինչև 18 տարեկանը։ Բայց այդ ընթացքում բերանով շնչառությունը հանգեցնում էր ծնոտի ձևափոխությանը, քիթը վիրահատում էին, բայց մնում էր ծնոտի խնդիրը, որն իր հերթին պլաստիկ վիրահատության դիմելու անհրաժեշտություն էր առաջանում։ Ընդհանրապես միջնապատի ծռվածությամբ ապրելը տարբեր առողջական խնդիրների պատճառ կարող է դառնալ․ թթվածնային քաղց, ցրվածություն, ընկալողականության վատթարացում, քնկոտություն, շուտ հոգնածություն, հաճախակի գլխացավեր։ Երեխաների դեպքում այս վիճակն ազդում է առաջադիմության վրա, իսկ մեծահասակների դեպքում՝ աշխատունակության։ Որքան վաղ ուղղվի միջնապատը, այնքան առողջ, կենսուրախ և ուսման մեջ առաջադիմող կլինի Ձեր երեխան»։

Բերանով շնչառությունը չի կարող լիարժեք փոխարինել քթով շնչառությանը։ Օդը քթով անցնելիս խոնավանում է, տաքանում, մաքրվում մանրէներից, քիթը հարուստ է արյունատար անոթներով, որոնք անմիջական կապ ունեն ուղեղի հետ, ու թթվածնով հարուստ օդն անմիջապես անցնում ու սնուցում է գլխուղեղը։  Ահա թե ինչու է պետք վերականգնել քթով շնչառությունը ու հնարավորինս շուտ ուղղել միջնապատը։ Բերանով շնչառության մյուս բացասական ազդեցությունն այն է, որ կարող է վնասել նշիկները։ ԼՕՌ բժիշկ Արայիկ Ղարիբյանին երբեմն դիմում են մեծահասակներ նշիկների բորբոքումը բուժելու համար։ Այնինչ փորձառու բժիշկը համալիր զննման արդյունքում նկատում է միջնապատի ծռվածությունը, որն էլ հանգեցրել է նշիկների վնասմանը։ Սովորաբար միջնապատն ուղղելուց հետո նշիկները առողջանում են։

Բայց քթի միջնապատի ծռվածությամբ առաջացող խնդիրները այսքանով չեն սահմանափակվում․ « Լինու՞մ է չէ, որ մարդը նստած տեղը քնում է, հանկարծ վեր թռնում, ասես խեղդվելիս լիներ։ Սա լուրջ առողջական խնդիր է, որի հիմքում տարիներով բերանով շնչելն է՝ քթի միջնապատի կոտրվածքի պատճառով։ Բերանով շնչելու պատճառով քիմքը թուլանում է , կախվում, լեզվակը սկսում է փակել օդի հոսքը, ու քնի մեջ մի քանի վայրկյանով մարդը դադարում է շնչել։Քնի խանգարման սինդրոմը (слипатное) հիմնականում հանդիպում է գեր մարդկանց մոտ, որոնք ունեն նաև դժվարացած շնչառություն։ Բուժելու համար միջնապատի շտկումից ու քաշի անկումից բացի պետք է կատարել ուվոլոպլաստիկա՝ քիմքի պլաստիկա։ Վիրահատությամվ լեզվակով քիմքով կախված թուլացած մասը կտրում հեռացնում ենք, բարձրացնում,  հեռացում նշիկները»։

Այնպես հետաձգել միջնապատի ուղղումը բժիշկը խորհուրդ չի տալիս, մանավանդ որ յուրաքանչյուր հետաձգված օրվա հետ մարդիկ մեծացնում են տարբեր հիվանդությունների առաջացման հավանականությունը, և հետագայում ստիպված կլինեք մեկի փոխարեն երկու կամ ավելի խնդիր բուժել վիրահատությամբ։ Բժիշկը բերում է մեկ այլ օրինակ․ «Միջնապատի ծռվածությունը նպաստում է խեցիների բորբոքմանը, այն կողմում, դեպի ուր թեքված է միջնապատը և օդի հոսքը քիչ է, խեցիները լավ չեն զարգանում, իսկ մյուս կողմում հակառակը խեցիները ավելի մեծ քանակությամբ օդ են ֆիլտրում, հետևաբար «ծանրաբեռնված» աշխատելու արդյունքում աստիճանաբար ձևափոխվում են, մեծանում ու այտուցվում,  փակում օդի հոսքը։ Այս դեպքում ախտահարված խեցիների բուժումը զուգակցվում է միջնապատի ծռվածության շտկմամբ։  Ի դեպ խեցիների բորբոքման դեպքում խեցիները չենք հեռացում, պարզապես մասնահատում կամ այրում ենք խեցիների գերաճած հատվածների։ Խեցիների լրիվ հեռացումը ցանկալի չէ, քանի որ արդյունքում ստանում ենք «դատարկ» քիթ, որտեղ օդը հավաքվում է,   բայց չի «հոսում»։ Խեցիները հենց այդ օդամղիչ դերն են կատարում, դեպի հայմորյան խոռոչներ ու վերին շնչուղիներ։ Ու եթե հայմորյան խոռոչները ևս չեն սնուցվում, մեծանում է նաև դրանց բորբոքման հավանականությունը։ Հենց այդ է պատճառը, որ մենք խեցիների լրիվ հատում չենք իրականացվում։ Խեցիների ամբողջական հատում կատարում ենք միայն բացառիկ դեպքերում, երբ կան արդեն պոլիպոզ ձևափոխություններ»։

Քթի պլաստիկ միջամտության արդյունքում չպետք է տուժի քթի ֆունկցիոնալ անատոմիան։ Մենք հաճախ ենք լսում պատմություններ այն մասին, թե ինչպես են քթի պլաստիկայից հետո սկսել վատ շնչել, ունենալ տարբեր առողջական խնդիրներ։ Այդ ամենը հենց քթի ֆունկցիոնալության խախտմամբ կատարված պլաստիկ վիրահատությունների հետևանք են։ ԼՕՌժիշկ Ղարիբյանի համար գեղեցիկ քիթը նաև ազատ ու խորը շնչող քիթ է․ «Պլաստիկ վիրաբույժները քթի վիրահատության ժամանակ առաջին պլանում են դնում գեղեցիկ տեսքը՝ զոհելով ֆունկցիոնալությունը, բայց ունենալ գեղեցիկ, ու չշնչող քիթ, նույնն է թե ունենալ հեռախոս, որով չես կարող զանգել, մեքենա, որը չես կարող վարել»,-կատակով եզրափակում է բժիշկը։

На шахматном турнире Dubai Police Global Chess Challenge Мартиросян, Саркисян и Тер-Саакян отстают от лидера на пол очка На территории Армении ожидаются осадки В Ереване обнаружили автомобиль с пистолетом и следами крови в салоне Курсы валют в Армении Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак Карапетян Подписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак Карапетян В результате российского удара Сумы остались без света и воды В Ереване сильным ветром повреждены крыши и деревья В Сеть слили снимки нового спорткара Chevrolet Corvette ZR1 В Израиле запретят вещание Al Jazeera Архиепископ Баграт Галстанян: Без благословения Святейшего Патриарха мы не действуем Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак Карапетян «Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Получение званий увидим 28 мая: Аршак Карапетян Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие власти Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак Карапетян Сила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни» АМИО банк выпускает облигации Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Амио Банк принял участие в Career City Fest 2K24 “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта? Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян Обращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня Труда Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открыт Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян Idram и IDBank на фестивале Career City Fest Нефть снижается после роста по итогам прошлой недели Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами Непал намерен использовать беспилотники для удаления мусора с Эвереста В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником В связи с инцидентом в Цицернакаберд арестован один человек Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян В Ираке ввели наказание до 15 лет тюрьмы за однополые отношения Акции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир В США задержали кандидата в президенты Госдеп США: Блинкен провел телефонные разговоры с Пашиняном и Алиевым