Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պետք է վերականգնել արտադրական Հայաստանը

Վարդանը խոստանում է՝ քայլելու է։ Ավագ լեյտենանտի հրամանատարությամբ խոցվեց  թշնամու ՏՕՍ համակարգերից մեկը։ Վարդանն էլ վիրավորվեց ԱԹՍ-ի հարվածից։

Վարդանն իր զինվորների հետ մասնակցել է Արցախի պաշտպանությանը։ Վիրավորումից հետո վերականգնողական բուժում է ստացել Զինվորի տանը։ Այժմ էլ բուժումը շարունակվում է հայկական արտադրության քայլաբերով։

«Սարքերը մեր կյանքի որակը բարձրացնում են ու բուժումն արագացնում»,-  պատմում է Վարդան Վարդանյանը։

«Քայլտեք» ընկերության քայլաբերը վերականգնում է քայլքի ֆունկցիան՝ կանխելով հաշմանդամության  հետ զուգահեռ զարգացող ավելի քան 30 հիվանդություն։

«Քայլտեք»-ի համահիմնադիր Դավիթ Արսենյանը մասնագիտությամբ կինեզոլոգ է։ 2016թ.-ի քառօրյա պատերազմից հետո ընկերների հետ աշխատում էր վիրավորում ստացած տղաների հետ։ Այդ ժամանակ էլ որոշեցին ստեղծել ընկերությունը՝ արտադրելով սարքեր, որոնց միջոցով տղաները կկարողանան բուժումը շարունակել նաև տնային պայմաններում։

«Քանի որ մենք չենք կարող ամբողջ տարի բոլորին պահել ռեաբիլիտացիոն կենտրոններում, գաղափար առաջացավ ստեղծել սարքավորումներ, որոնցով կկարողանան ինքնուրույն պարապել»,- նշում է «Քայլտեք»-ի համահիմնադիր Դավիթ Արսենյանը։

Դավիթը Վարդանի հետ փորձարկում է անվասայլակի էլեկտրական կցորդիչի հզորությունն ու ուժը։ Էլեկտրական կցորդիչը արտադրված է Հայաստանում։ Այն միանում է անվասայլակին և դառնում էլեկտրական ինքնագնաց։ Այսպես լուծվում են տարբեր խնդիրներ։

Այժմ հանրապետությունում կան հենաշարժողական խնդիր ունեցող բազմաթիվ զինհաշմանդամներ, ովքեր ունեն էլեկտրական կցորդիչի և քայլաբերի վրա մարզումներ իրականացնելու անհրաժեշտություն։ «Քայլտեք»-ը գործընկերոջ՝ Ակբա բանկի աջակցությամբ կպատրաստի և նրանց կտրամադրի  հայկական արտադրության կցորդիչները:

«Ակբայի հետ համագործակցության ընթացքում մենք մի քանի հատ կցորդիչ ենք արտադրել ու մնացածն էլ կփորձենք փակել։ Բանկը գործընկեր է, որի միջոցով կարողացանք ֆինանսավորում ունենալ և մեր ունեցած պրոդուկտները հասցնել զինհաշմանդամներին»,-նշում է «Քայլտեք»-ի համահիմնադիր Դավիթ Արսենյանը։

Շուտով պատրաստ կլինի նաև «Քայլտեք»-ի հայկական արտադրության առաջին սկուտերը և դուրս կգա վաճառքի։ Ստացված գումարը ուղղվելու է վերականգնողական սարքավորումների պատրաստմանը։ «Քայլտեք»-ում որոշել են նախագծել նաև էլեկտրական մեքենա։ Դավիթը վստահ է, որ Հայաստանն արտադրողական մեծ պոտենցիալ ունի, որը պետք է ճիշտ օգտագործել։ Հայաստանը համաշխարհային քարտեզին պետք է դիրքավորել որպես տեխնոլոգիական երկիր։

«Քայլտեք»-ի ուժը ոգեշնչված ու նվիրված  թիմն է, ովքեր աշխատում են հանուն մեկ նպատակի և արդյունքի։

Մանրամասն՝ տեսանյութում:

Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը