Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանում մեկնարկեց Buissup գլոբալ ֆորումը

Դիլիջանում սեպտեմբերի 7-ին սկսվեց Buissup գլոբալ ֆորումը։ Կրթական և քննարկումային այս հարթակի նպատակը Հայաստանում երիտասարդական ձեռնարկատիրությունը զարգացնելն է: Միջոցառումը սեպտեմբերի 20-ին Երևանում կայանալիք Հայկական բիզնես ֆորում 2021-ի (Armenian Business Forum 2021) ավարտական փուլն է: Գործարար ֆորումների շարքը կազմակերպում է Հայ գործարարների ասոցիացիան՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ: Աշխարհի տարբեր անկյուններից հրավիրված ավելի քան երկու հարյուր մասնակիցներ նոր հմտություններ ձեռք բերելու, սեփական նախագծերը ներկայացնելու բացառիկ հնարավորություն կունենան, կկարողանան իրենց նախագծերի իրականացման համար գործընկերներ գտնել։

Нет описания.

Ֆորումի բոլոր մասնակիցներին հաջողություն և արդյունավետ աշխատանք է մաղթել Հայ գործարարների ասոցիացիայի հիմնադիր նախագահ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը: Նա իր ողջույնի խոսքում նշել է․ «Երիտասարդական ձեռնարկատիրության զարգացումը երկրի տնտեսության զարգացման հենակետն է, փոքր ու միջին բիզնեսի գերակա ուղղություններից մեկը։ Մենք այսօր տեսնում ենք, թե ինչպիսի հսկայական ներուժ ունի ժամանակակից երիտասարդությունը, որքան շատ են տաղանդավոր երիտասարդները, որոնք պատրաստ են սեփական բիզնես գաղափարները կյանքի կոչել։ Այդ պատճառով կարևոր է համակողմանի կոնսոլիդացնել բոլոր ռեսուրսները, խթանել գործարար ակտիվության զարգացումը երիտասարդների շրջանում, նման նախագծերի զարգացման համար պայմաններ ստեղծել»։

Нет описания.

Buissup գլոբալ ֆորումի շրջանակում կանցկացվեն մեկշաբաթյա կրթական և գործարար միջոցառումներ, դասախոսություններ և տարբեր ձևաչափերի քննարկումներ: Ելույթների թեմաներն են՝ ֆինանսների կառավարում, մարքեթինգ և վաճառքներ, գործարար հաղորդակցում. այն ամենը, ինչը կօգնի ապահովել սեփական ստարտափ բիզնեսի հաջող մեկնարկը և զարգացումը:

Խոսնակների մեջ խոշոր ընկերությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հաջողած ստարտափ նախագծերի, ձեռնարկատիրության զարգացմանը նպաստող հիմնադրամների ներկայացուցիչներ և բարձր որակավորում ունեցող բիզնես թրեյներներ են, որոնք կփոխանցեն իրենց փորձը և կբացեն հաջողակ ընկերություն հիմնելու գաղտնիքները:

Buissup գլոբալ ֆորումի ծրագրով նախատեսված «Առաքելություն 2030. Հայաստանի տեխնոլոգիական ապագան և բիզնեսի զարգացումը» թեմայով պանելային քննարկմանը կմասնակցեն «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գլխավոր տնօրեն Արմեն Օրուջյանը, «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը, «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերության հիմնադիր Գևորգ Պողոսյանը:

Երիտասարդ ձեռնարկատերերը միջոցառման շնորհիվ հնարավորություն կունենան պրոֆեսիոնալ ժյուրիին ներկայացնել իրենց նախագծերը: Եզրափակիչ փուլ անցած մասնակիցները կկարողանան սեփական բիզնես գաղափարները սեպտեմբերի 20-ին ներկայացնել Հայկական բիզնես ֆորում 2021-ում, որին կմասնակցեն սեփական բիզնեսի դիվերսիֆիկացիայով հետաքրքրված խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ և ներդրողներ:

Հայ գործարարների ասոցիացիա

Հայ գործարարների ասոցիացիան ոչ առևտրային կազմակերպություն է, որը Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական կապեր ստեղծելու և դրանք ամրապնդելու նպատակով միավորել է հայկական ծագումով հաջողակ գործարարներին: Ասոցիացիայի հիմնական առաքելությունը Ռուսաստանում նոր հայ գործարար համայնքի ստեղծումն է, որը ձեռնարկատերերի շրջանում փոխշահավետ գործընկերություններ և վստահության մշակույթ կձևավորի: Ասոցիացիայի հիմնադիրները տարիներ շարունակ Հայաստանում և Ռուսաստանում իրենց գործունեության ընթացքում զգալի ներդրում են ունեցել խոշոր բիզնեսը զարգացնելու գործում, նպաստել են երկու երկրների առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը և ռուս-հայկական ձեռնարկատիրության ոլորտում գործընկերային փոխհարաբերությունների զարգացմանը․ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, «Ավիլոն» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Վարուժան Արտենյանը, ՖՈՐԱ-ԲԱՆԿ ԲԱԲ տնօրենների խորհրդի նախագահ և «ՌԱՆԴ ՏՐԱՆՍ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Իգնաթյանը, NEBO.digital ԸԽ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Ավագումյանը, «Լուդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանը: Ասոցիացիայի ռեզիդենտներ են ոչ միայն գործող և հաջողակ, այլև ապագա ձեռնարկատերերը, որոնց զարգացման համար Ասոցիացիան կրթական միջոցառումներ է պատրաստել:

«Տաշիր» ընկերությունների խումբ

Արդյունաբերաշինարարական ընկերությունների դիվերսիֆիկացված խոշոր ռուսական խմբի կազմում ՌԴ տնտեսության տարբեր ոլորտներում գործող մոտ 200 ընկերություն և ձեռնարկություն կա: «Տաշիր» ընկերությունների խումբը 1999 թ. հիմնադրման պահից շարունակաբար ընդլայնում է ակտիվները շինարարության և կառուցապատման ռուսական շուկայում։ Այն ավելի քան 20 տարվա գործունեության ընթացքում հաջողությամբ մեծացրել է բիզնեսի ծավալները ֆինանսների, էներգետիկայի, արդյունաբերության, անշարժ գույքի, ռեստորանային բիզնեսի, ժամանցային և այլ ոլորտներում: Խումբը ՌԴ հարյուր խոշոր մասնավոր ընկերությունների շարքում է․ ավելի քան 45 հազար աշխատակիցներ՝ ՌԴ և հարևան երկրների 51 քաղաքներում: Գլխամասային գրասենյակը Մոսկվայում է։ Ընկերության հիմնադիրը և նախագահը Սամվել Կարապետյանն է:

 

 

Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան