Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հակասահմանադրական առողջապահություն

Այս հոդվածով Աուդիտորների Պալատի խորհրդի անդամ «Գարանտ Լո ֆիրմ» փաստաբանական ընկերության տնօրեն Սերգեյ Ամիրխանյանը լուսաբանել է իրավական մի շարք խնդիրներ։ Մասնավորապես նա եկել է այն եզրահանգման, որ ՀՀ առողջապահության նախարարի կողմից Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով իրականացվող պարտադիր պատվաստում անցնելը կամ դրա բացակայության դեպքում ՊՇՌ հետազոտության տեստ պարբերաբար ներկայացնելու պարտականությունը հակասահմանադրական է։ Դա այնթույլատրելի է, և արգելվում է։ Կարևոր է նշել նաև, որ ըստ Սահմանադրության չի թույլատրվում բժշկական փորձի ենթարկել մարդուն՝ առանց իր համաձայնության, առողջապահության նախարարի այս հրամանով սահմանափակվում է մարդու իրավունքներն ու ազատությունները, հարկադրանքի գործընթացը հակասահմանադրական է, սա յուրաքանչյուր մարդու գիտակցված քայլ պետք է լինի, այլ ոչ պարտադրանք։ Վերլուծությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ ստորև․

ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Առողջապահության նախարարի վերջին, մեղմ ասած «աղմկահարույց», 20.08.2021թ. թիվ 65-Ն հրամանը, որով փոփոխություններ և լրացումներ կատարվեցին 04.08.2020թ. թիվ 17-Ն հրամանում, և որով հաստատվել են ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԿ N 3.1.2-001-20 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, հերթական անգամ ալեկոծեց մեր բնակչությանը, հատկապես գործատու-աշխատող հարաբերությունների համատեքստում։

Մասնավորապես, խոսքը վերաբերվում է այն նոր իրավակարգավորումներին, որով մեր երկրում տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, պետական հիմնարկների և այլ կազմակերպությունների աշխատողների և գործատուների վրա դրվել են նոր պարտականություններ։
Այսպես, ՀՀ Առողջապահության նախարարի 20.08.2021թ. թիվ 65-Ն հրամանով կատարված լրացումներով ու փոփոխություններով ՀՀ-ի գրեթե բոլոր ոլորտների աշխատողների վրա դրվել են յուրաքանչյուր 14 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության, առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 10-ի թիվ 2688-Լ հրամանով սահմանված սերտիֆիկատ (այսուհետ՝ սերտիֆիկատ) ներկայացնելու պարտականություն, բացառությամբ ամբողջական պատվաստված, մեկ դեղաչափ պատվաստված, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցող աշխատողների և հղիների: Ընդ որում ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին։

Միևնույն ժամանակ, նշված հրամանով նաև սահմանվել է, որ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված աշխատողը ներկայացնում է տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (դեղաչափով) ամբողջական պատվաստումը հավաստող առողջապահության նախարարի 2021 թվականի մայիսի 27-ի թիվ 2020-Լ հրամանով սահմանված սերտիֆիկատ (տեղեկանք) (այսուհետ՝ պատվաստման սերտիֆիկատ), որը գրանցվում է ձև 5-ով սահմանված գրանցամատյանում և պատճենը կցվում է աշխատողի անձնական գործին: Առաջին և երկրորդ դեղաչափերի միջև կոնկրետ պատվաստանյութի համար սահմանված ժամանակամիջոցում ամբողջական պատվաստում չունեցող աշխատողը չի ներկայացնում ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ: Կոնկրետ պատվաստանյութի համար դեղաչափերի միջև սահմանված ինտերվալից ավել ժամանակամիջոցի դեպքում երկրորդ դեղաչափը չստացած և բժշկական հակացուցում չունեցող աշխատողը ներկայացնում է ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ՝ համաձայն 8.1. կետի պահանջի։
Այսինքն, ըստ էության Առողջապահության նախարարի հրամանով աշխատողների համար սահմանվել են կամ պարտադիր պատվաստում անցնելու կամ դրա բացակայության դեպքում ՊՇՌ հետազոտության տեստ պարբերաբար ներկայացնելու պարտականություն։
Ձեռնպահ մնալով այդ որոշման նպատակահարմարության և համավարակի դեմ պայքարում դրա արդյունավետության վերաբերյալ որևէ գնահատական տալուց, նաև այն պատճառով, որ նույն առողջապահության ոլորտի պատասխանատուները նույնպես ընդունում են, որ ՀՀ-ում առկա են մի քանի տասնյակ դեպքեր, որ COVID-19-ի դեմ պատվաստված անձանց կրկին վարակման մի քանի տասնյակ դեպքեր են արձանագրվել, առկա են նաև մահվան դեպքեր, իսկ պատվաստված անձինք բոլոր դեպքերում դարձյալ պարտավոր են կիրառել անհատական պահպանության միջոցներ, այսինքն՝ այդ անձանց կամ նրանց կողմից վարակվելու կամ վարակելու վտանգը ընդհանրապես չի վերանում, ցանկանում եմ ներկայացնել որոշ դիտարկումներ նշված հրամանի իրավաչափության վերաբերյալ։
ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն՝ «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին: Ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով» ։
Սահմանադիրը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրելով անձի հիմնարար այս սկզբունքը, սահմանել է այն չափանիշները, կամ սահմանները, որոնց շրջանակներում անձը ազատ է անելու իր ցանկացածը, այն է՝ եթե դա չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին։ Ընդ որում սահմանադիրը նաև ամրագրել է ևս մեկ կարևոր իրավանորմ այն մասին, որ եթե անձի պարտականությունները սահմանված չեն օրենքով, ապա վերջինս իրավասու է այդ պարտականությունները չկրել։
Այս իրավակարգավորումները առանցքային նշանակություն ունեն անձի՝ իր իրավունքների իրացման և ինչու ոչ՝ նաև իր պարտավորությունների չկատարման հետևանքների կանխատեսելիության առումով, որպեսզի պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները, երբ և ինչ պարտականություն «մտքներով անցնի», հնարավորություն չունենան դնել անձանց վրա՝ իրենց՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորություններից օգտվելով։
Խնդրո առարկա իրավիճակում, կարծում ենք, որ անձանց՝ պատվաստվելու հարցում ազատ լինելու իրենց իրավունքը որևէ կերպ չի խոչընդոտում այլոց իրավունքները, և որևէ կերպ չի հակասում ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, իսկ վերջիններիս վրա ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով պատվաստվելու կամ պարբերական կամ պարտադիր բժշկական հետազոտության ենթարկվելու պարտականությունների սահմանումը հակասում է ՀՀ Սահմանադրության նշված իրավակարգավորումներին։
ՀՀ պետական կառավարման մարմինների կողմից ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությունը և դրանց՝ ՀՀ իրավական ակտերի շարքում ունեցած տեղի ու դերի վերաբերյալ իրավակարգավորումները սահմանված են ՀՀ Սահմանադրության 5-րդ և 6-րդ հոդվածներով, ինչպես նաև նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով, որով ի թիվս այլ իրավակարգավորումների, ամրագրված է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը, որպիսին հանդիսանում է նաև ՀՀ Առողջապահության նախարարի 65-Ն հրամանը պետք է համապատասխանեն ՀՀ Սահմանադրությանն և օրենքներին, և չպետք է հակասեն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին։
Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ կոնտակտային անձն իրավունք ունի գրավոր հրաժարվելու բժշկական միջամտությունից կամ պահանջելու ընդհատել այն, բացառությամբ սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված դեպքերի»։
Սույն իրավակարգավորման միջոցով օրենսդիրը ամրագրել է, որ բժշկական միջամտության ենթարկվելը անձի իրավունքն է, և ոչ թե պարտականությունը, և որ ոչ միայն յուրաքանչյուր ոք, այլ նույնիսկ կոնտակտային անձինք իրավունք ունեն գրավոր հրաժարվելու բժշկական միջամտությունից, ընդ որում, այստեղ կարծում ենք կարևոր է նաև ուշադրություն դարձնել, որ օրենսդիրը ամրագրել է «բժշկական միջամտություն» տերմինը, այլ ոչ թե օրինակ՝ բուժում, կամ կանխարգելում տերմինը, ինչը նշանակում է, որ եթե առկա չեն նույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված բացառությունները, իսկ դրանք այս պարագայում առկա չեն, ապա ցանկացած բժշկական միջամտությունից անձը իրավունք ունի հրաժարվելու առանց որևէ իրավական հետևանքի։
Խնդրո առարկա հրամանով յուրաքանչյուր 14 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պարտականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ այդ աշխատողներին որոշակի պարբերականությամբ, պարտադիր բժշկական զննության ենթարկելու պարտականություն-պահանջ, մինչդեռ Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի (ավելորդ չենք համարում նշել, որ այդ օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում է ընդունվել թիվ 17-Ն հրամանը) 22-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն՝ Առանձին մասնագիտությունների, ինչպես նաև առանձին հիմնարկների և կազմակերպությունների աշխատողները մարդկանց առողջության պահպանման, վարակիչ և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման նպատակով ենթակա են նախնական և պարբերական բժշկական զննության, որի անցկացման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը։
Գրեթե նույն իրավակարգավորումներն են նախատեսված նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 249-րդ հոդվածով, որի 7-րդ մասը հստակ կերպով սահմանում է, որ Պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության ենթակա մասնագիտությունների, աշխատանքների ցանկը, ինչպես նաև բժշկական զննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Այս իրավանորմերի, ինչպես նաև ՀՀ կառավարության 27.03.2003թ. 347-Ն որոշմամբ հաստատված ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՍ) ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ կարգի 1-ին կետի համալիր վերլուծությունից պարզ է դառնում, որ պարբերական և պարտադիր բժշկական զննության կարող են ենթարկվել միայն ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված անձինք և միայն ՀՀ կառավարության սահմանված կարգով, հետևաբար, գտնում ենք, որ այս պարագայում ՀՀ առողջապահության նախարարը որևէ իրավասություն չուներ նշված հրամանով աշխատողների համար սահմանել պարտադիր կամ պարբերական բժշկական զննության պարտականություն։
Անդրադառնալով նույն հրամանով աշխատողների համար սահմանված մյուս, այլընտրանքային՝ պատվաստվելու պարտադիր պարտականության իրավաչափության խնդրին, հարկ ենք համարում նորից անդրադառնալ Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքին, այս անգամ՝ 23-րդ հոդվածի իրավակարգավորումներին։
Նշված հոդվածով օրենսդիրը հստակ սահմանել է, որ Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում պետական մարմինների կողմից հատուկ կարևորության խնդիրների վերաբերյալ որոշումներ կարող են կայացվել միայն սանիտարահիգիենիկ փորձաքննության առկայության դեպքում և փորձաքննության տվյալների հիման վրա տրված եզրակացությունները պետական մարմինները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս քննարկում և հաշվի են առնում։
Թեև օրենսդրությամբ ամրագրված չեն Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում պետական մարմինների կողմից հատուկ կարևորության խնդիրները, այնուամենայնիվ կարծում ենք, որ ամբողջ ազգաբնակչության նկատմամբ պարտադիր պատվաստվելու անհրաժեշտությունը իրենից միանշանակ ներկայացնում է հատուկ կարևորության խնդիր, որպիսի պայմաններում պետական մարմինները պարտավոր էին իրականացնել համապատասխան սանիտարահիգիենիկ փորձաքննություն և միայն դրա անցկացումից հետո և դրա արդյունքները հաշվի առնելու պարագայում միայն հնարավոր էր իրավունք ունենալ խոսել կայացված որոշման իրավաչափության մասին։
Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդրո առարկա հրամանում որևէ խոսք անգամ առկա չէ կատարված փորձաքննությունների, դրանց արդյունքների և դրանցով պայմանավորված պարտադիր պատվաստվելու որոշման հանգելու վերաբերյալ, իրավունք ունենք կարծելու, որ որևէ փորձաքննություն էլ չի իրականացվել, ինչը ևս իրավական առումով խնդրահարույց է դարձնում այդ հրամանը։
Միաժամանակ, նշված փորձաքննությունների բացակայության պայմաններում բնակչության շրջանում պատվաստումներ իրականացնելը մեր կարծիքով ոչ այլ ինչ է, եթե ոչ վերջիններիս նկատմամբ փորձերի իրականացում, որը ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածի համաձայն, կարող է իրականացվել բացառապես տվյալ անձանց համաձայնության առկայության պարագայում։
Ավելորդ չենք համարում նաև հիշատակել դեռևս սույն թվականի հունվարին Եվրոպայի Խորհրդի Խորհրարանական վեհաժողովի կողմից ընդունված «ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ԸՆԴԴԵՄ COVID-19-ի ԷԹԻԿԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ» թիվ 2361 բանաձևի մասին, որին կողմ է քվեարկել նաև մեր երկիրը և որի և նախաբանում և 7.3.1 կետով հստակ կերպով ամրագրված է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը չպետք է կրի պարտադիր բնույթ, և որ բնակչությունը պետք է տեղեկացված լինի այդ մասին, և որ որևէ մեկը չպետք է ենթարկվի խտրական վերաբերմունքի միայն նրա համար, որ հրաժարվել է պատվաստվելուց։
Այսպիսով, կարծում ենք, որ ՀՀ առողջապահության նախարարի կողմից 20.08.2021թ. ընդունված թիվ 65-Ն հրամանով անձանց վրա պարտադիր պատվաստվելու կամ պարբերական բժշկակական հետազոտության ենթարկվելու արդյունքում ՊՇՌ բացասական թեստ ներկայացնելու պարտականություն դնելը կարգավորող իրավանորմերը հակասում են ինչպես ՀՀ Սահմանադրությանը, այնպես էլ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին, որպիսի պայմաններում հուսով ենք, որ այդ իրավակարգավորումները կվերացվեն այդ հրամանն ընդունող պետական մարմնի կողմից և նման հարցերը հետագայում կկարգավորվեն հասարարակական լայն կոնսեսուսով և բացառապես ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան։
Հակառակ պարագայում կարծում ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների կողմից ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու և այդ նորմերը ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու միջոցով, կամ էլ նշված իրավանորմերի պահանջները չկատարելու հիմքով անձին պատասխանատվության ենթարկելու առիթով առաջին իսկ վեճի դեպքում ՀՀ վարչական դատարանում՝ դրանից ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին հակասելու հիմքով ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով վիճարկելու եղանակով իրական է այդ իրավանորմերը անվավեր ճանաչելու հեռանկարը։

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻՆ
ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ