Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պոդոլոգ. Մասնագետ, ում մոտ պետք չէ թաքցնել ախտահարված եղունգները

Եղունգներիհետկապվածխնդիրներունենում են շատերը, իսկ բժիշկ-պոդոլոգի մասին գիտեն քչերը : Այնինչ հենց պոդոլոգն է, որ կարող է լուծել եղունգների խնդիրը մեկընդմիշը ու պրոֆեսիոնալ բարձր մակարդակում՝ առանց բացասական հետևանքների: Եղունգի ի՞նչ ախտահարումներ է բուժում մաշկաբան-պոդոլոգը և ի՞նչ լուծումներ առաջարկում . պատասխանում է բժիշկ Մուշեղ Մանուկյանը:

Պոդոլոգիան զբաղվում է եղունգների ախտահարումների (եղունգի դեֆորմացիաներ, ներաճ, սնկային ախտահարումներ, սնուցման խանգարումներ) բուժմամբ: Հայաստանում, չնայած նման խնդիրների տարածվածությանը, քչերը գիտեն այս մասնագիտության մասին ու չեն էլ ենթադրում, որ եղունգների խնդրի դեպքում ևս կարողեն դիմել բժշկի՝ պոդոլոգի: Ավելին, բժշկի էլ դիմում են այնպիսի ծայրահեղ դեպքերում, որ նախկինում պարտադիր եղունգի հեռացում էին կատարում:

 «Եղունգը ժամանակակից մեթոդները կիրառելու դեպքում պարտադիր չէ հեռացնել:Այսօր եղունգների բուժումը հնարավոր է առանց եղունգը վիրահատական ճանապարհով հեռացնելու, մի քանի օր հարկադիր տանը պառկելու և հետվիրահատական տարատեսակ հավանական բարդացումների: Բացի այդ վիրահատությունից հետո հավանականություն կա տվյալ ախտահարման կրկնվելուն: Ես կիրառում եմ արդիական բուժական մեթոդներ և եղունգների խնդիրների լուծման այլ եղանակներ, որոնց մասին դեռ քչերը գիտեն»,- ասում է մաշկաբան-պոդոլոգ Մուշեղ Մանուկյանը: Բժշկի առաջարկած մեթոդները ոչ վիրահատական են ու բացառում են եղունգի հեռացումը՝ անկախ ախտահարման աստիճանից:

Դրանք են՝ լազերոթերապիան (լազերի միջոցով իմպուլս է հաղորդվում եղունգի ախտահարված օջախին՝ նպաստելով դրա աստիճանական վերացմանը), պլազմոթերապիան (պլազման մարդու երակից վերցված սեփական արյունից անջատ շիճուկն է, որը ներարկվում է ախտահարված օջախում), արկադայի մեթոդը (ներաճած եղունգները բարձրացվում են և հատուկ նյութի կիրառմամբ աճի ամբողջ ընթացքում պահպանում են դիրքը), բժշկական մշակումը հատուկ սարքավորումներով և տեխնոլոգիաներով, հարեղնգային թմբիկի պլաստիկա (կոագուլյացիա), թիթեղների տեղադրում,  որի միջոցով կառավարվում է եղունգի աճի ճիշտ ուղղությունը, տամպոնադայի մեթոդ (օգտագործվում է բիոլոգիական տամպոններ, որոնք ունեն հակաբորբոքային հատկություն և իրենց առանձգականության շնորհիվ կանխում են ներաճը):

«Այս մեթոդների գլխավոր առավելությունն այն է, -պարզաբանում է բժիշկ Մուշեղ Մանուկյանը,- որ դրանց շնորհիվ մենք չենք հեռացնում եղունգը, ինչպես ընդունված էր մինչև հիմա: Բոլոր վերոնշյալ մեթոդները կիրառվում են առանց անզգայացման և կատարվում են անցավ,պրոցեդուրայից հետո պացիենտն իր ոտքով տուն է գնում: Այս մեթոդների շնորհիվ իրականացվում է կոմպլեքս բուժում, պահպանվում ու վերականգնվում է եղունգի կենսունակությունը»: Բժիշկը մանրամասնում է, թե որ խնդրի դեպքում որ մեթոդն է կիրառում :

Եթե պացիենտն ունի եղունգների դեֆորմացիա, տեղադրում է հատուկ թիթեղներ: Թիթեղները ապահովում են եղունգի աճի ուղղությունը ճիշտ այնպես, ինչպես ատամների աճի ուղղությունը շտկելու համար տեղադրվող բրեկետները: Կատարում է նաև բժշկական ապարատային մշակում հատուկ գործիքներով և եղունգների պլաստիկա:

 Սնկային հիվանդությունը, որը եղունգների հաճախ հանդիպող հիվանդություններից է, բուժում է մի քանի մեթոդների համադրությամբ: Նախ կատարում է բժշկական ապարատային մշակում, այնուհետև լազերոթերապիա, հարկ եղած դեպքում անում է նաև պլազմոթերապիա և դեղորայք է նշանակում: Գործընթացը տևում է մոտ 30 րոպե, անցավ է և առանց անզգայացման:

Անգամ եղունգների ներաճի դեպքում բժիշկը բացառում է վիրահատությունը: Մուշեղ Մանուկյանը կիրառում է տամպոնադայի մեթոդը. օգտագործում է բիոլոգիական տամպոններ, որոնք ունեն հակաբորբոքային հատկություն և իրենց առաձգականության շնորհիվ կանխում են ներաճը։ Նաև կիրառում է արկադայի մեթոդը, որը թույլ է տալիս լիարժեք վերականգնել եղունգի նախնական տեսքը: Ի դեպ Մուշեղ Մանուկյանը Հայաստանում այս մեթոդի առաջին ներդրողներից է: Խնդիր ունեցող մատը դրվում է սարքի մեջ և հատուկ, գործիքներով ձգում, որպեսզի չտեղաշարժվի: Այնուհետև հատուկ գործիքներով եղունգի խնդրային հատվածում կատարվում է ռեկոնստրուկցիա, որի ժամանակ եղունգը բարձրացվում է: Եղունգի կորացած հատվածը հատուկ նյութով է պատվում: Նյութը 6-8 ամիս կարող է մնալ եղունգին և ամրացնել այն:

Իսկ եղունգների սնուցման խանգարումների ժամանակ(օնիխոդիստրոֆիաներ), երբ եղունգները բարակում, շերտավորվում և ճաքեր են տալիս, եղունգի տակ օդ է հավաքվում, դիմում է պլազմոթերապիայի մեթոդին և 2-3 ամիս հետո լիովին վերականգնում եղունգների առողջ տեսքը:

Բժիշկ Մանուկյանը զբաղվում է նաև կրունկների ախտահարումների, կրկնկախիթի, կոշտուկների, գորտնուկների վերացմամբ ու քրտնարտադրության կարգավորմամբ: «Օրինակ՝ կրունկի ճաքերը, հայաստանյան կլիմայով պայմանավորված,բավական հաճախ հանդիպող խնդիր են, և ես առաջարկում եմ արդիական բուժում, որն արագ արդյունք է տալիս, կատարում եմ տեյպավորում, հատուկ նյութերով կպչուկներ են դրվում կրունկներին, հետո՝ կոսմետիկ խոնավացնող ու դեղորայքային միջոցներով կրունկը մշակվում է, և մեկընդմիշտ հրաժեշտ ենք տալիս ճաքերին:  Բավական տհաճ խնդիր է կրնկախիթը (շպոռաները), երբ կրունկի ոսկորն սկսում է աճել դեպի ներքև, իսկ մաշկը գնալով բարականում է: Վիրահատական միջամտությունը ցանկալի չէ: Ես կատարում եմ լազերաթերապիա՝ բորբոքային պրոցեսը հանգստացնելու համար,  ապա պլազմոթերապիա՝ հարակից հյուսվածքների բորբոքումը անցկացնելու համար: Ոտքերի և ձեռքերի կոշտուկները, գորտնուկները ևս կարելի է հեռացնել լազերային կամ կոագուլյացիայի եղանակներով, առանց անզգայացման ու անցավ: Ամեն դեպքում ես նախապատվությունը տալիս եմ ոչ վիրահատական արդիական մեթոդների կիրառմանը, որոնք ապահովում են արագ ու երկարատև արդյունք: Բավականին հաճախ դիմում են նաև մազաթափության համար, որ բուժում եմ պլազմոթերապիայի օգնությամբ: Այն առաջնահերթ կանխում է մազաթափությունը և նոսրացումը, եթե կա կիսամահացած մազային սոխուկներ, այն միանգամից վերականգնվում է»:

Մաշկաբան-պոդոլոգ Մուշեղ Մանուկյանի բուժման առավելությունն այն է, որ այն ոչ վիրահատական է, անցավ ու չի պահանջում անզգայացում ու եղունգի հեռացում: Ի դեպ բուժումը նաև մատչելի է ու հասանելի սոցիալական բոլոր խավերին: «Եղունգների, կոշտուկների և նման այլ խնդիրներ շատերն են ունենում, ցավոք, նրանք հաճախ դիմում են գեղեցկության սրահների աշխատողներին ու հաճախ ավելի խորացնում իրենց խնդիրները: Այնինչ դիմելով բժիշկ պոդոլոգի նրանք կարող են արագ,անցավ, առանց կտրվելու իրենց առօրյայից լիարժեք ազատվել իրենց անհանգստացնող խնդրից»,-եզրափակում է բժիշկը:

Մաշկաբան-պոդոլոգ Մուշեղ Մանուկյանը խորհրդատվություն ու բուժում իրականացնում է Պուշկինի 56/1 հասցեում՝ «Գոռմեդ» կլինիկայում:

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում