Այսօր՝ 23 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նամակ քեզ, Հայկոս. մենք միշտ միասին ենք եղել և մինչև քո վերջին օրերը զգում էինք, որ աշխարհում ավելի հարազատը չկա. Անահիտ Սիմոնյան

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը՝ երգիչ Հայկոյի կինը, գրառում է արել ի հիշատակ երաժիշտի։ ՀՀ վաստակավոր արտիստը կյանքից հեռացել է երեկ․ նա առողջական խնդիրներ ուներ կորոնավիրուսի հետ կապված։

«Նամակ քեզ, Հայկոս։ Ես գիտեմ, որ դու ինձ լսում ես։ Ես գիտեմ, որ դու միշտ մոտ կլինես եւ ականջիս կհուշես, թե ինչպես վարվել Արմանի հետ։ Որովհետեւ միայն դու էիր հասկանում նրա լեզուն։ Դու մինչեւ վերջին պահը հաշտեցնում էիր մեզ՝ ասելով, թե դու, կարծես, երկու երեխա ունես։ Երբ ես ու նա վիճում էինք, միայն դու կարող էիր մեզ հաշտեցնել: Зանգում էիր ինձ, ասում․ - Ան, սիրալիր եղիր, գնա, գրկիր, համբուրիր նրան, հետո զանգում էիր Արմանին, ասում, որ մայրիկը ճիշտ է, գնա, գիրկիր, համբուրիր, դու փոքր ես, դու՝ որպես տղամարդ, պետք է անես առաջին քայլը։  

Անկախ իմ ու քո՝ երբեմն իրար չհասկանալուց, մենք միշտ միասին ենք եղել, եւ դա երբեք չի բաժանել մեր հոգիները, դու արթնանում էիր, զանգում ինձ, ես արթնանում էի, զանգահարում քեզ, եւ մինչեւ քո վերջին օրերը մենք զգում էինք, որ աշխարհում ավելի հարազատը չկա եւ չի կարող լինել ոչ ոք, ով կկիսեր մեր ուրախությունն ու ցավը։ Այդպես էլ ոչ ոք չի կարող հասկանալ ու զգալ այն ցավը, որ իմ սրտում մշտական սպի կդառնա։

Ես չեմ կարող մեր երեխային տալ այն հույզերը, որոնք դու էիր նրան պարգեւում, որովհետեւ ձեր կապն ուրիշ էր։ Դուք մեկ ամբողջության նման սիրում էիք իրար ու կատակում իմ մասին, որ ես կրկին կսկսեմ խանդել։ Թող գոնե ես ապրեի ձեր սիրո հանդեպ խանդով ամբողջ կյանքում, բայց քո ներկայութամբ։ Եթե ես կարողանայի ինչ-որ կերպ օգնել քեզ․․․, բայց չկարողացա։ Ներիր ինձ, որ չկարողացա ոչնչով օգնել քեզ»,- գրել է Անահիտ Սիմոնյանը։ 

Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար Արևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր