Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Թեստ. ընտրեք տղամարդուն և իմացեք, թե երբ և ինչպիսի ամուսին դուք կունենաք

Յուրաքանչյուր կին ամուր ու ներդաշնակ հարաբերություններ կարող է ստեղծել միայն մի տիպի տղամարդու հետ։ Mirkrasoty.life-ը թեստ է առաջարկում. ընտրեք լուսանկարում պատկերված տղամարդկանցից մեկին և կարդացեք, թե ինչի մասին է վկայում այդ ընտրությունը։

#1 Ձեզ ամենաշատը համապատասխանում է «հայրիկ տղամարդու» կերպարը, քանի որ ինքներդ «դուստր կնոջ» տիպին եք համապատասխանում, ում առաջին հերթին՝ հոգատարություն և ուշադրություն է հարկավոր։ Ձեր վարքագիծը հաճախ կայուն չէ, քանի որ երբեք հստակ չգիտեք, թե ինչ եք ցանկանում։ Տղամարդու կողմից անուշադրություն զգալու դեպքում դառնում եք կամակոր և նյարդային, ինչն իր հերթին՝ հանգեցնում է հարաբերությունների վատացման և մարման։ Ձեզ ցանկալի ու սիրելի զգալու համար հարկավոր է ընտրել այնպիսի տղամարդու, ով կկարողանա իր վրա պատասխանատվություն վերցնել, լուծել ձեր բոլոր խնդիրները և բավարարել ցանկացած, նույնիսկ՝ ամենաաբսուրդային ցանկությունները։

Այս բնութագրիչներին լավագույնս համապատասխանում է «հայրիկ տղամարդու» կերպարը։ Նրա հուսալիությունը, ինքնավստահությունը ձեզ հնարավորություն կտան կառուցել երկարատև և ներդաշնակ հարաբերություններ։ Դուք մեծ հաճույքով կենթարկվեք նրա պահանջներին և ձեզ կպահեք դստեր նման։

#2։ Ձեզ ամենաշատը համապատասխանում է «երեխա տղամարդու» և «կոմպլեքսավորված տղամարդու» կերպարը։ Ինքներդ «մայր կանանց» կերպարին եք համապատասխանում, ով իր կյանքի գլխավոր խնդիրն է համարում բոլորին ու միշտ պետքական լինել, այդ թվում՝ անփոխարինելի դառնալ ամուսնու կամ սիրելի տղամարդու համար։ Ամբողջ ժամանակը ձգտում եք նվիրել մտերիմներին, ովքեր, ձեր համոզմամբ, չեն կարող ապրել առանց ձեր խնամակալության, հոգատարության ու պաշտպանության։

Ձեր նվիրվածության, համբերության և ինքնազոհողության տակ թաքնված է մտերիմներին ձեզ ենթարկելու և նրանց համար անձեռնմխելի հեղինակություն դառնալու ենթագիտակցական ցանկությունը։ Սա նշանակում է, որ ձեր իդեալական զուգընկերը կարող է դառնալ միայն այն տղամարդը, ով ուրախությամբ ընդունում է կնոջ գերակայող դիրքն ընտանիքում և նույնիսկ մանրուքներում պատրաստ է ենթարկվել նրան։ Այս բնութագրիչներին համապատասխանում է տղամարդկանց երկու տիպ՝ «կոմպլեքսավորված տղամարդը», ով ուրախությամբ կընդունի ձեր հոգատարությունն ու ուշադրությունը, ինչպես նաև «երեխա տղամարդը», ով հոգու խորքում երազում է կնոջ մասին, ով կարող է իրեն պաշտպանել կյանքի բոլոր դժվարություններից։

#3։ Ինքնաբավ, անկախ կին եք, ով ունի սեփական կարծիքը։ Այդ պատճառով ձեզ առավել շատ համապատասխանում է «անկախ տղամարդու» կերպարը։ Տղամարդիկ ձեզ ընդունում են՝ որպես գրավիչ, ամբիցիոզ կին։ Տղամարդիկ նաև լրջորեն զգուշանում են այս կանանցից։ Տղամարդկանց մեծ մասը պարզապես չի կարող համապատասխանել ձեզ, քանի որ սովոր չէ երկրորդ կեսին այնքան ազատություն տալ, որքան ձեզ հարկավոր է։

Երջանիկ կյանքի համար ձեզ հարկավոր են առավելագույնս ազատ հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա,  որոնք անձնական տարածքի ու ժամանակի հնարավորություն են տալիս։ Այդպիսի հարաբերություններ կարելի է կառուցել միայն խելացի, խորաթափանց և անկախ տղամարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր ժամանակակից հայացքները հարաբերությունների մասին։ Սա բացարձակապես չի բացառում ռոմանտիկայի դրսևորումները, բայց այս հարաբերությունների հիմքը կյանքի սկզբունքների նմանությունն է։

#4։ Քանի որ ինքներդ «քույր կնոջ» կերպարին եք համապատասխանում, ավելի հեշտ լեզու կգտնեք «երեխա տղամարդու» հետ, ով պատրաստ կլինի կյանքի իրավիճակները կիսել ձեզ հետ։ Ձեզ համար շատ կարևոր է զգալ հետաքրքրությունների ընդհանրություն, ինչպես նաև, որքան հնարավոր է, շատ ժամանակ միասին անցկացնելու ձգտում։ Ենթագիտակցորեն ձգտում եք տղամարդու համար անփոխարինելի դառնալ՝ ձեզ դրսևորելով ինչպես՝ սիրուհու, այնպես էլ՝ ցանկացած այլ մեկի կերպարում, ով միշտ պատրաստ է օգնության հասնել և ճիշտ խորհուրդ տալ։ Նույնը սպասում եք ընտրյալից։

Այսպիսի հարաբերություններ հնարավոր է կառուցել միայն «երեխա տղամարդու» հետ, ով ամեն կերպ կնպաստի հարաբերությունների ներդաշնակ զարգացմանը։ Ամենադժվարը կլինի հարաբերություններ ստեղծել «անկախ տղամարդու» հետ, ով ամեն ինչի վերաբերյալ իր կարծիքն ունի։ Բայց եթե կարողանաք ճկունություն ցուցաբերել և ընդունել, որ ազատ ժամանակը կարելի է անցկացնել ոչ միայն միասին, այլև առանձին, կարող եք կառուցել երկարատև և ամուր հարաբերություններ։

Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ