Այսօր՝ 25 հոկտեմբերի 2021թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արթուր Վանեցյանը հանդիպել է ՀԲԸՄ Կանադայի մարմնի ներկայացուցիչների հետ

Արթուր Վանեցյան ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Հոկտեմբերի 12-ին «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հանդիպել է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կանադայի մարմնի ատենապետ Շահէ Թանաշյանի և վարչության ընդհանուր քարտուղար Հակոբ Արսլանյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգությանը, սոցիալական պաշտպանությանը, ինչպես նաև համահայկական օրակարգին առնչվող մի շարք հարցեր:
 
ՀԲԸՄ Կանադայի մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են Արցախի Հանրապետությունում նախանշված ծրագրերի իրականացման գաղափարները՝ նշելով, որ Սփյուռքը մշտապես կանգնած է լինելու Արցախի ժողովրդի թիկունքին:
Արթուր Վանեցյանը վերահաստատել է «Հայրենիք» կուսակցության և «Պատիվ ունեմ» դաշինքի դիրքորոշումը առ այն, որ Արցախի ինքնորոշման հարցը փակված չէ և պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունների միջոցով: Վերջինս ընդգծել է բանակցությունների միջոցով Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց, ինչպես նաև օկուպացված ԱՀ տարածքների վերադարձի անհրաժեշտությունը: Առանձին կարևորություն է ենթադրում նաև արցախյան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործած ռազմական հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկիչների ներգրավման միջազգայնորեն հաստատված փաստի առիթով միջազգային համապատասխան ատյանների կողմից Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցը:
Արթուր Վանեցյանը Հայաստան-Սփյուռք արդյունավետ համագործակցության հաստատման տեսանկյունից հատկապես կարևորել է վստահության վերականգնման հարցը, որը խաթարվել է ՀՀ իշխանությունների անպատասխանատու և անշրջահայաց քայլերի հետևանքով:
 
Արթուր Վանեցյանը ներկայացրել է «Հայրենիք» կուսակցության տեսլականը ՀՀ և ԱՀ անվտանգային համակարգի վերականգնման, ինչպես նաև ներքաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, նշվել է, որ ՀՀ և ԱՀ վերելքի նախապայման է գործող վարչախմբի հեռացումը:
 
Կողմերը պայմանավորվել են զարգացնել հաստատված հարաբերությունները` ի շահ հայկական երկու պետությունների և ողջ աշխարհասփյուռ հայության:
«Հայրենիք» կուսակցություն
 
13.10.2021
 

Ներգրավվել են գրեթե բոլոր զորատեսակները. ի՞նչ է կատարվում հանրապետության հարավում Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Mercedes-ն ու Toyota Rav4-ը. կան վիրավորներ «ԱՌԵՎՏՐԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ» համատեղ նախագծի հիմնական նպատակներն են հանդիսանում Եվրոպական միության գործընկեր չորս երկրների գյուղատնտեսության և այդ ոլորտի հետ առնչվող արտադրողների և սպառողների միջև առկա պատնեշների նվազեցումը, առևտրի կամուրջների ցանցի զարգացումը Վայոցձորցիները խուճապի մեջ են Ադրբեջանը սկսեց. ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Սյունիքի Կոռնիձոր գյուղի հարակից տարածքից ադրբեջանցի զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ․ ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Expert1 բազմազան ապրանքատեսականի, փորձառու մասնագետներ Առողջապահության նախարարի նոր հրամանը Թվով 20 անձ անհետացել են ադրբեջանական գերության մեջ Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու փաստաթուղթ են ստորագրելու Հղիության 20-րդ շաբաթում կորոնավիրուսից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի մայրը ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Արման Թաթոյանը ոսկոր է դարձել Ադրբեջանի, և որքան էլ զարմանալի չլինի նաև Հայաստանի իշխանությունների կոկորդին.Ռոբերտ Հայրապետյան Սրանց նայի, երկիրը մաս-մաս հանձնել ու հանձնում են, բայց իրենք մարդ են ման գալիս, որ վրեն մունաթ գան.Տիգրան Աբրահամյան Team Telecom Armenia-ն դարձավ SSSholidays-ի գլխավոր հովանավոր Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող XIAOMI խելացի հավաքածուն Առանց Հայաստանի ու Արցախի մարտունակ զորքերի որևէ բանակցություններում հաջողության հասնելու հնարավորություն չունենք. Տիգրան Աբրահամյան Միայն օրհնանք վաստակելու խոստումներով իշխանության հասածներն այսօր ճնշում են իրենց անիծողներին․ Արմեն Նավասարդյան Խաչիկ Ասրյան. Ով կարող է հավակնել Հայաստանի հաջորդ Վարչապետի պաշտոնին Ձկնագողերը «նոր Հայաստանում» ճանապարհ են փակում Մահացել է Տիգրան Կարապետյանը Սրանց հետ ո՞նց կարելի է հարցի քննարկում կամ լուծում պատկերացնել.Աննա Մկրտչյան Միացեք Երևանում Շուշիի փողոցի անվանակոչման պահանջով ստորագրահավաքին Ձեր համայնքում Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի նոր սեփականատիրոջ բաժնետոմսերը հայտնվել են կալանքի տակ IDBank-ն ու ԵՊՀ-ն ամփոփեցին Գևորգ Արշակյանի անվան կրթաթոշակի մրցույթը Մենք նոր ծրագիր ունենք UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ. Նարինե Մանուկյան ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն տարածեց Շոուն շարունակվում է. Արմեն Աշոտյան Հայտնաբերվել է 17-ամյա աղջկա դի Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ազատման հրամանը Հրատապ. Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Վերջապես. Լավ լուր Սյունիքից. ադրբեջանցիները ... Տիգրան Կարապետյանը հիվանդանոցում է. վիճակը ծանր է Հասնում ենք մեր ուզածին. Ալիևը Զանգեզուրի միջանցքի մասին նոր հայտարարություն է տարածել ԱԱԾ-ն սահմանված ժամկետում հարցադրումներիս չի արձագանքել.Տիգրան Աբրահամյան Չե՞ս ջոկել, որ չեմ լռելու ու քո վերջը ամեն կերպ մոտեցնելու եմ, грёбанный евнух.Արմեն Աշոտյանը`Փաշինյանին Ավինյանը մասնագիտական կարողություններ չունի ԶՊՄԿ–ն ղեկավարելու համար .Վահե Հակոբյան Միջազգային համաժողով. ինչպե՞ս Հայաստանում զարգացնել օրգանական գյուղատնտեսությունը ԵՄ-ն՝ Թուրքիայի մասին. ի՞նչ պետք է իմանանք մենք. Արմեն Աշոտյան