Այսօր՝ 26 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ռազմագերիները կվերադարձվեն. ի՞նչ է պահանջել Ադրբեջանը

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում հոկտեմբերի 14-ին եւ 15-ին լսումներ են անցկացվել, որտեղ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի շրջանակներում քննարկվել է միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդությունը։ Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի խախտումների հիմքով։ Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին՝ կիրառել մի շարք հրատապ միջոցներ, այդ թվում՝ Բաքվի Ռազմավարի պուրակի փակումը եւ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը։ Հենց այս հարցերի լուծման համար է Հայաստանը միջանկյալ միջոցի կիրառման միջնորդություն ներկայացրել։

Ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, Hraparak.am-ի հետ զրույցում անդրադառնալով լսումներին, նշեց, որ դիրքորոշումներ են ներկայացվել, պահանջներն են հստակեցվել․ «Յուրաքանչյուր կողմը կարողացավ փաստարկներ ներկայացնել իր պնդումների կապակցությամբ, եւ մենք կարծես թե առաջին անգամ պաշտոնապես լսեցինք այդ հարցերի առնչությամբ ադրբեջանական կողմի իրավական դիրքորոշումները, եւ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով այս փուլը սպառված է, սպասելու ենք դատական որոշման կայացմանը, որը, նախնական կանխատեսմամբ, կլինի 1-1,5 ամսվա ընթացքում։ Ադրբեջանը հայելային պատկերներ է ստեղծում, ցանկանում է ոչ միայն պաշտպանվել, այլ նաեւ նախահարձակ լինել եւ նախահարձակ լինելով՝ մոլորեցնում է միջազգային հանրությանը»։

Ստորև ներկայացնում ենք լրատվականի հարցազրույցից մի հատված.

- Կանխատեսվո՞ւմ է, որ ՄԱԿ-ի դատարանը որոշում կկայացնի հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ։

- Այո, նման հնարավորություն կա եւ բավականին բարձր, ուղղակի ծավալն անհապաղ միջոցների բավականին լայն է, ես կասկած չունեմ, որ դատարանը որոշ անհապաղ միջոցներ կիրառելու է։ Այստեղ հարց է, թե ինչ ծավալով կկիրառի, եւ երկրորդը՝ արդյոք հավասարության նշան կդրվի՞, կբավարարվե՞ն Ադրբեջանի պահանջները, թե՞ իրականությունն օբյեկտիվ եւ ճիշտ կվերհանվի։

- Լսումների ընթացքում Ադրբեջանը ռազմագերիների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է հայտնել։

- Նախ՝ Ադրբեջանը հերքում է, որ նրանք ռազմագերիներ են, եւ ընդամենն ունի դիրքորոշում, որ սահմանն ապօրինի հատողներ են,  այդ դեպքում նրանք կատարել են ահաբեկչություն։ Նրանք հերքում են Բաքվում պահվող անձանց ռազմագերի լինելը,  ներկայացվում են որպես հանցագործներ։

- Այն պահանջները, որոնք ներկայացրել է Ադրբեջանը, Հայաստանի կատարման դեպքում հնարավո՞ր է ռազմագերիներին վերադարձնեն Հայաստան։

- Կախված է, թե ինչ պահանջներ կդնի դատարանը։ Այն, որ Հայաստանը կկատարի ՄԱԿ-ի դատարանի որոշումը, դեռեւս չի երաշխավորում, որ Ադրբեջանը եւս կատարելու է ՄԱԿ-ի դատարանի որոշումը։ Սրանք փոխկապակցված հարցեր չեն, յուրաքանչյուր պետություն գնահատելու է ճնշումներին դիմակայելու իր հեռանկարները, քաղաքական նպատակահարմարությունը, այս եւ այլ գործոնների համադրմամբ կայացնելու է որոշում։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք Չալաբյան «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան