Այսօր՝ 28 նոյեմբերի 2021թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ձկնագողերը «նոր Հայաստանում» ճանապարհ են փակում

Հայաստանում ստեղծված անիշխանության մթնոլորտը, իշխանությունների ապիկարությունը քրեական արարքների մեջ թափախված շատերին է հույս տվել, թե կարող են անպատիժ կերպով հակաօրինական գործողություններ իրականացնել։

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը՝ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ, վերջին շրջանում սկսել է լուրջ պայքար մղել ձկնագողության դեմ, ապօրինություններ կատարողներին պատժել, ընդհուպ քրեական հանցագործությունների մասին հաղորդումներ ներկայացնել իրավապահ մարմիններին։ Պատկան մարմինների այս փոքրիշատե հետևողական գործունեությունը, բնականաբար, արժանանում է ձկնագողերի դժգոհությանը, որոնք ճանապարհ են փակում՝ պահանջելով իրենց թույլ տալ շարունակել Սևանա լճի հարստահարումը։

Երեկ մի խումբ անձինք էին փակել Երևան-Սևան մայրուղին, բողոքելով ձկնորսության արգելքի դեմ։ Ցուցարարները, ակնհայտ լպիրշությամբ պահանջում էին, որ իշխանությունները հեռանան լճից, թույլ տան, որ իրենք գումար վաստակեն։

«Այո, մենք ընտրել ենք այս իշխանություններին, բայց չենք ընտրել, որ հելնեն նստեն գլխներիս»,- լրագրողներին հայտնել են ցուցարարները։

Վերջիններս նաև հրմշտոց են սարքել, հայհոյանքներ տվել իրենց հետ հանդիպելու ժամանած Գեղարքունիքի մարզպետին, խոստացել հետայսու ևս փակել ճանապարհները, եթե իրենց չթույլատրվի անսահմանափակ քանակությամբ ձուկ որսալ Սևանա լճից։

Գեղարքունիքի մարզի մեր աղբյուրների փոխանցմամբ, ճանապարհ փակողները հիմնականում ուղորդվում են 2020թթ․ ԱԱԾ-ի կողմից բացահայտված անձանց կողմից, ովքեր ուզում են,որ Սևանա լճից սիգ ձկնատեսակի արդյունագործական որսը իրականացվի ոչ թե սիգի ձկան որսված կգ դիմաց բնավճար վճարելով, այլ նավակի համար գումար տալով անսահմանափակ քանակությամբ ձուկ որսան։

ԱԱԾ-ն դեռ անցած տարի էր բացահայտել, որ մի խումբ անձինք 12,2 տոննա սիգ տեսակի ձուկ են որսացել, տեղափոխել Կոտայքի մարզում գտնվող սառնարաններ։ Քննչական գործողությունների ընթացքում Կոտայքի և Գեղարքունիքի սառնարանային տնտեսություններից հայտնաբերել էին 127 տոննա սիգ տեսակի ձուկ։ Ձերբակալվածներին ազատ էին արձակել ստորագրության դիմաց, և այսօր էլ նրանք շարունակում են իրենց ապօրինի գործունեությունը։ ԱԱԾ-ն, ի դեպ, սեփական նախաձեռնությամբ չէր արել այս բացահայտումները, շրջակա միջավայրի նախարարություններն է տեղեկությունները փոխանցել իրավապահներին։ Սևանա լճի հարստահարումը, ձկնային պաշարների յուրացումը հանցագործություն է, որի դեմ պետք է պայքարել ամենայն խստությամբ։

Տիրան Պետրոսյան

Էդուարդ Բաբայանը հանդիպել է Աբովյանի ուսուցիչների հետ Մեկնարկել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կիբեռանվտանգության «Capture the Flag» 2021թ-ի մրցույթը ՄԻԵԴ-ը գերեվարված 4 զինծառայողի վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել «Զապը», «Նորատուսցի Արան», «Բոգոն», «Արտյոմ Կանևսկոյը», «Մանեթի տղա Սամոն» և մի շարք այլ օրենքով գողեր են բերման ենթարկվել Աշխարհից նեղանալ պետք չէ. Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում. Արմեն Աշոտյան ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել ՊՆ-ում Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ խորհրդակցություն է անցկացվել ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Moderna-ն աշխատում է կորոնավիրուսի նոր վտանգավոր հիմնամանրէի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ Ավտոբուսի վթարի հետևանքով 21 մարդ է մահացել Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները Իսկ Հայաստանում քանի որ կապիտուլյանտներն են, ապա ինչպես ցանկանան՝ այնպես էլ կվարվեն, և հաշվետու չեն ոչ մեկին. Արտակ Զաքարյան Մինչ աշխարհը կորոնավիրուսի երրորդ և չորրորդ ալիքների շրջանում է մնացել, այդ ընթացքում առաջանում են նոր մուտացիաներ. Կարեն Ավագյան Եվս մեկ հայտնաբերված դի Երևանում հրազենային վնասվածքով Սյունիքի մարզում դժվարանցանելի ճանապարհներ կան. Շիրակում մառախուղ է ՔՊ-ի կաֆել-մետլախ գողացող թեկնածուն իբրև հերքում է, բայց ավելի է խճճվում. տեսանյութ Պայմանագրերի վավերացման գործընթացի համար պարտադիր է սահմանադրական գործընթացների պահպանումը. Ռոբերտ Հայրապետյան Չպատվաստվածները կմահանան Ադրբեջանը հասավ իր նպատակին, իսկ մենք հերթական պարտությունը գրանցեցինք Ինչպես և ենթադրվում էր Հայաստանը ներկայացնող կապիտուլյացիայի սիմվոլը խոնարհաբար համաձայնվեց Ադրբեջանի պահանջներին. Էդուարդ Շարմազանով Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է «ցավոտ զիջումներին» Մի քանի բառով «Пальмовая ветвь» կոչված հանդիպման մասին․ Վլադիմիր Մարտիրոսյան Նոյեմբերի 28-ին Էդուարդ Բաբայանը քայլերթ կմեկնարկի Աբովյան համայնքում Փաշինյանը նախևառաջ արժեզրկում է Սյունիքը. Վահե Հակոբյան Ինեկոբանկը ներկայացնում է համաշխարհային թրենդ դարձած BNPL գնումների մշակույթը Հայաստանում Կառավարությունը մատը մատին չի տվել՝ օդանավակայանի կառուցման, ինքնաթիռի ձեռքբերման գործում. Վահե Հակոբյան Մարտական դիրքի կորուստ, զինծառայողների գերեվարում Եղվարդի ռազմական արդյունաբերության մեջ լուրջ հայտ է ներկայացրել (տեսանյութեր, լուսանկարներ) Ադրբեջանցիները պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի բենզալցակայան են տեղակայել Գորիս-Կապան ավտոճանապարհին «Սև ուրբաթ» Ucom-ում. Մինչեւ 70% զեղչ խելացի գաջեթների, սարքավորումների եւ սմարթֆոնների համար «Ցավոք լինում են միջադեպեր. պետք է պայմաններ ստեղծել իրավիճակի հանդարտեցման համար». Պուտինն Ալիևի հետ հանդիպմանը Ինչու են Փաշինյանին դիմավորել Սոչիի «Կրասնիյ Օկտյաբր կոլտնտեսության հաշվապահը, գիշերային պահակն ու պահեստապետը» Ստեփանակերտում ավտոմեքենան ընկել է ձորը Վարչապետը տեսանյութ է հրապարակել Սոչիից Ադրբեջանում ՌՈՒԵ հոգևորականների գործողությունները անհանգստացնող են․ Արա Աբրամյան Սև ուրբաթ՝ Իդեալ համակարգում Նիկոլները վախենում են. Արթուր Ղազինյան Երկրում ռազմական դրություն մտցնելու վտանգ կա. պատգամավորը փակագծեր բացեց