Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Լիլի Մորտոն սկսել է երգել․ առաջին մանրամասները Լիլիի երգից և տեսահոլովակից

Women’s club–ում գործունեությունը հաջողելուց հետո Լիլի Մորտոն լսարանին կներկայանա որպես երգչուհի։ Հոկտեմբերի 30-ին կկայանան նրա առաջին՝ «Լիլի, Լիլի» երգի տեսահոլովակի պրեմիերան, որի առաջին մանրամասները Լիլին վստահել է Tert.am Life-ին։

Ըստ նրա՝ երգելն իր համար խորթ երևույթ չէ․ «Ես 7 տարի դաշնամուրի եմ գնացել, 3-4 տարի երգել եմ երգչախմբում։ Իմ ուսուցիչներն ինձ ասում էին՝ անպայման Կոնսերվատորիա ընդունվիր, բայց այն ժամանակ հայրս զոհվել էր, մայրս հնարավորություն չուներ ինձ ուղարկելու Երևանում ապրելու և սովորելու։ Այդպես էլ դա մնաց, բայց իմ մեջ միշտ եղել է երգելու ցանկություն։ Վերջին 3 տարում ես ու Վադիմը քննարկում էինք՝ ինչպես սկսել երգի կարիերան, բայց այդ թեման միշտ ձգձգվում էր։ Նախորդ տարի պրոդյուսերական ընկերություններից մեկի կողմից առաջարկ ստացա 3 տարով պայմանագիր կնքել երգի ասպարեզում։ Աշխատանքներ սկսեցինք, նույնիսկ տեսահոլովակ նկարահանեցինք, պարզապես, պայմանագրի հարցում համաձայնության չեկանք, հրաժարվեցինք։ Ի դեպ, այդ աշխատանքը ևս առաջիկայում կներկայացնենք»։

Լիլին նկատեց, որ հետագայում գուցե աշխատի վոկալն ավելի լավացնելու ուղղությամբ։ «Տարիներ առաջ իմ վոկալն ավելի լավն էր, քան հիմա, բայց հետագայում գուցե աշխատեմ այդ ուղղությամբ։ Այս պահին շեշտը դրել եմ ժամանակակից թրենդների վրա։ Ցավոք, այս պարագայում վոկալն այդքան էլ կարևոր չէ։ Ինձ համար կարևոր է ժամանակի թրենդներին համընթաց քայլելը։ Եթե 3 տարուց արդիական լինի, օրինակ, ջազը, կներկայանամ այդ ոճում։ Հիմա հաշվի եմ առել նաև Տիկ–տոկի թրենդները»,– ասաց դերասանուհին։

Նա նշեց, որ հումորային, թեթև տեսահոլովակ են նկարահանել, որի ռեժիսորն Արեն Բայադյանն է։ Տեսահոլովակում Լիլին ներկայացել է 7 look–ով , որոնցից 2–ը բացահայտել է՝ մեր ընթերցողների համար լուսանկարներ տրամադրելով։ Մյուս 5 look–ը թողնում է անակնկալ․ «2 օր գիշեր–ցերեկ տանջվել ենք, որպեսզի լավ աշխատանք անենք»։ Նա հատնեց, որ առաջիկայում նոր  տեսահոլովակ էլ կներկայացնի, և դա կլինի շարունակական։

Դիտարկմանը, որ հիմա շոու բիզնեսի գումարների մեծ մասը շրջանառվում է կորպորատիվ միջոցառումների ժամանակ, արդյոք հենց այդ նպատակով է որոշել երգել, Լիլին պատասխանեց․ «Գումարի մասին երբեք չեմ մտածում, ինձ համար ավելի կարևոր է անել մի բան, որն ինձ դուր է գալիս, թե որքան գումար կաշխատեմ, թողնում եմ ժամանակին։ Երգի ասպարեզում գուցե մտածելակերպս այլ լինի, չգիտեմ։ Ամեն դեպքում կորպորատիվ միջոցառումների առաջարկներն ընտրելու եմ պրոդյուսերական թիմիս հետ։ Ամեն միջոցառման չեմ մասնակցելու, մասնակցելու դեպքում էլ շոու ծրագրով եմ ներկայանալու։ Ամեն բան պետք է բարձր մակարդակի լինի»։

Անդրադառնալով պրեմիերան Women’s Club–ի հոբելյանական 100-րդ թողարկմանն անելուն՝ Լիլին ասաց, որ երգն իր անհատական նախագիծն է, սակայն Women’s Club–ի թիմն իր կողքին է։ «Շնորհակալ եմ մեր պրոդյուսերին՝ Վլադիմիր Սահակյանին, որ ամեն հարցում բոլորիս կողքին է։ Ես նույնիսկ չեմ հասցրել իրեն առաջարկել պրեմիերա անել, ինքն ասաց, որ ամեն հարցում կողքիս են ու աջակցեց՝ սկսած պրեմիերա անելուց»,– եզրափակեց Լիլին։

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ» «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ» Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ» Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր» Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունը Մալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Քուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում