Հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Մալենկոն ինստագրամյան էջում ջերմորեն շնորհավորել է քրոջը ծննդյան առիթով:

Լուսանկարին կից Դիանան գրել է հետեւյալը.

«Շնորհավոր ծնունդդ, իմ կյանք, իմ սեր, իմ մեծ աշխարհ»:

Հիշեցնենք, որ օրերս Starnews-ը տեղեկացրել էր, որ Դիանա Մալենկոն բաժանվել է սիրելիից՝ Մհերից, ում հետ նշանադրված էր:

Նա այդ թեմայի մասին ոչինչ չի մեկնաբանում, բայց բաժանումը եղել է վերջերս: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ նրանք բավական բարդ հարաբերություններ ունեին, հաճախ էին միանում և բաժանվում:

Վերջերս միասին ներկայացել էին ֆիլմի պրեմիերայի, սակայն խնջույքներից մեկի ժամանակ առանձին էին սեղանների շուրջ էին նստել և չէին շփվում:

 

Ի դեպ, Դիանային և Մհերին ծանոթացրել էր Սոս Ջանիբեկյանը: Վերջինս Մհերի ընկերն է, ուշագրավն այն է, որ ժամանակին ըստ լուրերի՝ Դիանային և Սոսին միայն ընկերությունը չէր, որ միացնում էր: