Այսօր՝ 15 նոյեմբերի 2018թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ալ. Սպենդիարյանի ծննդյան օրը տեղի ունեցան կոմպոզիտորի կյանքին ու ստեղծագործությանը նվիրված միջոցառումներ

Նշվեց մեծանուն կոմպոզիտոր, երաժշտական-հասարակական գործիչ, դիրիժոր Ալեքսանդր Սպենդիարյանի 147-ամյակը: Նոյեմբերի 1-ին կոմպոզիտորի անունը կրող երաժշտական մասնագիտական դպրոցի աշակերտները եղան Սպենդիարյանի տուն-թանգարանում, ծանոթացան նրա կյանքին ու գործունեությանը: Աշակերտներից մեկը` Էլինա Հակոբյանը, հնարավորություն ունեցավ նվագել Սպենդիարյանին պատկանած  դաշնամուրը: Այնուհետև մշակույթի գործիչները, կոմպոզիտորի անվան բոլոր հաստատությունների աշխատակիցներն ու սաները հարգեցին Սպենդիարյանի հիշատակը` ծաղիկներ խոնարհելով նրա շիրմաքարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սպենդիարյանի շիրմաքարի մոտ  տեղի ունեցավ նաև կոմպոզիտորի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի առաջին դասարանցիների երդման հանդիսավոր արարողությունը։

«Այս միջոցառումը Սպենդիարյանի անունը կրող երկու մշակութային հաստատությունների` տուն-թանգարանի և երաժշտական դպրոցի միջև համագործակցության լավ օրինակ է և ունի 22 տարվա պատմություն:  Ամեն տարի Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոց ընդունված հարյուրավոր երեխաներ հոկտեմբեր ամսի վերջին շաբաթն անցկացնում են նրա տուն-թանգարանում: Նրանք ծանոթանում են Սպենդիարյանի կյանքին և գործունեությանը»,-մեզ հետ զրույցում նշեց տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:

Նրա խոսքով` հետաքրքիրն այն է, որ երեխաների մեջ լինում են աշակերտներ, որոնք արդեն դաշնամուր են նվագում, և նրանցից մեկին պատիվ է ընձեռվում նվագել կոմպոզիտորի դաշնամուրով:

Այս անգամ նման պատվի արժանացավ Էլինա Հակոբյանը: «Ես շատ եմ սիրում դաշնամուր: Սիրում եմ դրա հնչյունները: Փոքր ժամանակ շատ էի ցանկանում նվագել, բայց չէի կարողանում: Երբ մեծացա, որոշեցի լավ նվագել սովորել և մասնագիտանալ այդ ոլորտում»,-ասաց Էլինան:

Նա հավելեց, որ շատ ուրախ է, քանի որ հնարավորություն ունի նվագել Սպենդիարյանի դաշնամուրը և շատ է սիրում կոմպոզիտորի ստեղծագործությունները:

Ալեքսանդր Սպենդիարյանը ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 1-ին ռուսական Կախովկա քաղաքում: Երաժշտական տաղանդը ժառանգել է մորից, որը դաշնամուրի ուսուցչուհի էր: Ստեղծագործել սկսել է 7 տարեկանից, իսկ 9 տարեկանից դաշնամուր և ջութակ նվագել է սովորել:

1890 թվականին պատանի Ալեքսանդրը տեղափոխվում է Մոսկվա: Նա սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Զուգահեռ նվագել է տարբեր անսամբլներում և համալսարանի ուսանողական նվագախմբում: Սպենդիարյանի երաժշտական ճաշակի և ինքնատիպ ձեռագրի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել մշակույթի առաջատար ռուս և հայ հանճարների շրջապատում գտնվելը, ինչի արդյունքում կայացել է Սպենդիարյան երաժիշտը: Երկար տարիներ բնակվել է Ղրիմում և ծավալել երաժշտական ակտիվ գործունեություն: Ղեկավարել է բազմաթիվ երաժշտական նվագախմբեր, հիմնել երաժշտական դպրոցներ, մշակել բազմաթիվ երգեր և ստեղծագործություններ:

Հեղինակային համերգաշարերով հանդես է եկել Ռուսաստանի խոշոր քաղաքներում: 1924 թվականին հաստատվել է հայրենիքում և ակտիվ մասնակցել Հայաստանի Գիտության և արվեստի ինստիտուտի, պետական կոնսերվատորիայի, սիմֆոնիկ նվագախմբի, երաժշտական հրատարակչության հիմնադրման աշխատանքներին:

Իր ստեղծագործական կարիերայի բուռն ծաղկման շրջանում այնպիսի հրաշալի գործեր է ստեղծել, ինչպիսիք են «Ալմաստ» օպերան, «Երևանյան էտյուդներ» և «Ղրիմի էսքիզներ» ստեղծագործությունները: Սպենդիարյանի ստեղծագործություններն առանձնանում են իրենց ազգային դիմագծին հավատարիմ մնալու յուրահատկությամբ, ռիթմիկությամբ, բանաստեղծականությամբ և քնարականությամբ: Գրել է ստեղծագործություններ նվագախմբերի համար:

Հայտնի են Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» մոտիվներով գրված «Այնտեղ, այնտեղ, դեպ վեր այն դաշտը», «Առ Հայաստան», «Մենք կհանգստանանք» և այլ ստեղծագործություններ: Սպենդիարյանը անգնահատելի ավանդ է ունեցել հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի, դրա ոճական ինքնատիպության ձևավորման գործում: Սպենդիարյանը համարվում է նաև հայկական սիմֆոնիզմի հիմնադիրը:

Նշանավոր կոմպոզիտորը վախճանվել է 1928 թվականի մայիսի 7-ին Երևանում: Մայրաքաղաքում հիմնվել է նրա տուն-թանգարանը, նրա անունով են կոչվում Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և Երևանի թիվ մեկ երաժշտական դպրոցը: Նրա երկերի ընտրանին լույս է տեսել 11 հատորով:

loading...
Ինչպե՞ս օգտագործել միրգ–բանջարեղենը՝ հո՞ւմ, թե՞ ջերմամշակված Նոր իշխանությունները դակում են հների կոռուպցիոն պայմանագրերը Ընտրությունները՝ պատվերով համերգ Բնակարան, փոխառություններ և ավտոմեքենա Սելֆիի ձողը, «դուխով» կեպկան, ավստրիացի կոմպոզիտորներն ու անվստահության սինդրոմը Գ. Ծառուկյանն այցելել է Աբովյանում կառուցվող երիտասարդական թաղամասի շինհրապարակ Պոպուլիզմից պրագմատիզմ՝ վարկանիշի հաշվին. ինչի՞ց պետք է զգուշանալ Ժիրայր Դադասյան. «Նախարարության պատասխանները շատ տարբեր են, իրարամերժ ու հակասող» Մարդիկ նեղ քարոզարշավային խնդիրներ են լուծում Փաշինյանին «շանս տվողները» Հայաստանում ձյուն է տեղում, դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, որոշ տեղերում մառախուղ է, մերկասառույց Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում. Վիգեն Սարգսյան Կարինե Պողոսյանը կառաջադրվի ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին. Արգամ Աբրահամյան Բարգավաճ Հայաստան կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին տասնյակը Հայկական դաշույն ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցության մեջքին Գագիկ Ծառուկյանը 80 մլն դոլարի ներդրում է կատարել, որպեսզի մարզիկները լավագույնս կազմակերպեն իրենց մարզումները Պետք է պատմաբանների ուշադրությունը կենտրոնացվի Ադրբեջանի կողմից իրականացվող խորհրդաֆոբիայի և հայաֆոբիայի վրա Ո՛չ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը և ո՛չ էլ այլ ծառայություն ուշադրություն չեն դարձրել Ինչո՞ւ է բանանը համարվել «վնասակար» Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ Ծառուկյանը սպորտի զարգացման համար չի խնայում ոչ մի ռեսուրս Պատրաստի չեմպիոնով պոստ ֆակտում հետաքրքվող «սրտացավ» լրագրողները քաղաքական աստառ կարելու բարոյական իրավունք չունեն Գագիկ Ծառուկյանի ջանքերով է, որ հայ մարզիկները մարզվում են ամենաբարձր որակավորում ունեցող մարզահամալիրում Սիմոն Մարտիրոսյանը մարզվում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան, գերազանց պայմաններում Պետական սեկտորի գործառույթները մասնավորին մի պարտադրեք. Սիմոն Մարտիրոսյանը վաղուց մարզվում է Օլիմպավանում Արմեն Գիգոյան. «Եթե կարողանանք կաթի որակի հարցը լուծել, ապա միանշանակ առաջին տեղում կհայտնվենք» Դա բավականին վտանգավոր է Հայաստանի համար Որպեսզի ձայն բերողների փոխարեն ունենանք կրթված պատգամավորներ Ինչքա՞ն կհերիքի հեղափոխական իներցիան «Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառմանը կմասնակցեն արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերություններ «Վարդաշեն» ՔԿՀ–ի պետի տեղակալի ունեցվածքը Նախընտրական բանավեճ. ինքնանպատակ ձև՞, թե՞ նպատակային բովանդակություն Մկրտիչ Մինասյան. «Ես կողմ եմ արմատական, կոպիտ լուծմանը՝ ապօրինի շինությունները պետք է քանդել, թույլ չտալ» Ժողովրդական Փաշինյանի ոչ ժողովրդական քայլը. ի՞նչ է սպասվում հետո Քաղտեխնոլոգ. «Չեմ կարծում, թե կունենանք ապաքաղաքական ընտրություններ» Ռեկտորների թեկնածուներ չունեն «Պահանջարկի վրա» հիմնված աճը պետք է փոխել «առաջարկի վրա» հիմնված աճով Սայաթ Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն Մակեդոնիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերում (ֆոտո)