Այսօր՝ 15 նոյեմբերի 2018թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ասեղնագործ ծաղիկներով, կենդանակերպի նշաններով հագուստը կշարունակի նորաձև լինել նաև աշնանն ու ձմռանը. Արամ Նիկոլյան

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Ուրֆա. վերածնված արժեքներ», «Մուսա. Փարաջանով» և մի շարք այլ հետաքրքիր հավաքածուների հեղինակ, դիզայներ Արամ Նիկոլյանի համոզմամբ` ներկայիս նորաձևությունն անդեմ է, չունի կոնկրետություն, թելադրում է ամեն ինչ, ամեն բան, ամեն գույն, և չկա ոչ նորաձև հագուստ:

Նորաձևության հանդեպ սիրո և դրա միտումների մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Արամ Նիկոլյանի հետ:

-Երկար տարիներ նորաձևության ոլորտում եք: Ինչպե՞ս ծնվեց հետաքրքրությունը մոդայի նկատմամբ, և ե՞րբ հասկացաք, որ դիզայներ լինելը ձեր կոչումն է:

-Կարծում եմ՝ ցանկացած հաջողված մասնագետի առաջ է մղում սերն իր աշխատանքի, այն գործի հանդեպ, որը կատարում է: Մանկուց սիրում էի այս աշխարհը: Երբ սովորում էի ՀՊՏՀ բիզնեսի կազմակերպում և կառավարում ֆակուլտետի երրորդ կուրսում, հասկացա, որ տնտեսագիտությունն իմը չէ, և իմ կոչումն այն է, ինչը սիրում եմ իրականում: Հորաքրոջս թեթև ձեռքով, նաև ճակատագրի բերմամբ գտա այն բուհը, որտեղ սովորեցի այս մասնագիտությունը. խոսքը Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի մասին է:

- Ձեր հորաքույրը նույնպե՞ս դիզայներ է:

-Նա դերձակ է:

-Մենք հաճախ տեսնում ենք արդեն պատրաստի հավաքածուն կամ գեղեցիկ հագուստը, բայց քչերս ենք պատկերացնում, թե ինչ ջանքերով է ստեղծվում այն: Կպատմե՞ք այդ գործընթացի մասին:

-Ամենակարևորը ոգեշնչման աղբյուրն է, որը քեզ դարձնում է ստեղծագործ, այնուհետև սկսվում է թեմայի ուսումնասիրությունը: Երբ աշխատում եմ ինչ-որ թեմայի վրա, փորձում եմ հնարավորինս շատ տեղեկություններ ունենալ դրա մասին: Անում ենք էսքիզներ, գտնում ենք անհրաժեշտ կտորներ, այլ նյութեր, տեխնոլոգիական մշակումներ, փորձեր ենք իրականացնում, և միայն այդ ամենից հետո կազմակերպում ցուցադրություն, որը մոտավորապես 15-20 րոպե է տևում, բայց  հավաքածուի վրա 6-8 ամիս ենք աշխատում:

-Նկատել եմ, որ վերջին շրջանում Երևանի տարբեր հատվածներում նորաձևության տներ են բացվում: Մրցակցություն կա՞: Եթե այո, ինչպե՞ս եք կարողանում պահպանել ոլորտում առաջատարներից մեկի դիրքերը և չկորցնել զարմացնելու կարողությունը:

-Ամենակարճ պատասխանը հետևյալն է` սիրելով: Սիրում եմ այս մասնագիտությունը, ապրում եմ այս մասնագիտությամբ և չեմ պատկերացնում այլ կերպ: Իսկ մրցակցությունը գնահատելի է, նշանակում է, որ ոլորտը զարգացում  է ապրում:

-Մեր օրերում բավականին դժվար է նոր բան ստեղծելը: Այսօրվա նորաձևությունն ի՞նչ է թելադրում:

-Ըստ իս՝ ներկայիս նորաձևությունն ամենաանդեմ նորաձևությունն է, որը չունի կոնկրետություն, որը թելադրում է ամեն ինչ, ամեն բան, ամեն գույն, և չկա ոչ նորաձև հագուստ: Մարդը, որ անհատ է և կարողանում է իր տեսակն ընդգծել ինչ-որ  հագուստով կամ աքսեսուարով, դառնում է մոդայիկ:

-Իսկ դա չի՞ բարդացնում ձեր ստեղծագործական աշխատանքը:

-Ոչ այնքան: Մեր ժամանակներում դիզայներ աշխատելն ավելի հեշտ է, քան քառասուն-հիսուն տարի առաջ: Եթե նախկինում ամեն ինչ հստակ էր, և անհրաժեշտ էր այդ հստակ կանոնների շրջանակում այնպես մտածել, ստեղծագործել, որ հնարավոր լիներ առանձնանալ, ապա հիմա սահմաններ չկան: Կարողանում ես ազատ աշխատել, ազատ ստեղծել:

-Խոսեցիք ոգեշնչման աղբյուրի կարևորության մասին: Նորաձևության ասպարեզում ձեզ համար հեղինակություններ կա՞ն, որոնց ազդեցությունը գուցե կրում եք:

-Չունեմ կուռքեր: Կան նորաձևության վարպետներ, որոնց հարգում եմ և ընդունում որպես իրենց գործի փայլուն մասնագետներ: Նրանցից յուրաքանչյուրն իր տեսակով  հետաքրքիր է: Ժան Պոլ Գոտյեին սիրում եմ իր հավաքածուների ձևվածքների,  կոնստրուկցիաների համար: Ինձ համար նա խոր մտածող է,  չափազանց ճիշտ է անում ամեն բան: Ստեղծագործական աննորմալ մտքերի համար սիրում եմ Վիվիեն Վեսթվուդին: Կոկո Շանել,  Քրիստիան Դիոր. մարդիկ են, որոնք նորաձևություն են կերտել, յուրահատուկ են:

-Անդրադառնանք մոդելներին: Նրանք ի՞նչ դեր են կատարում հավաքածուի հաջողության հասնելու հարցում:

-Ցուցադրության ընթացքում ամենակարևոր դերերից մեկը հենց մոդելինն է: Մոդելը պետք է կրի հագուստը, ոչ թե հակառակը: Հիմա հաճախ կարելի է փողոցում հանդիպել երիտասարդների, որոնց հագուստն է կրում, այսինքն՝ ակնհայտ է, որ նրանք վատ են զգում իրենց, անհարմար, բայց կրում են այդ հագուստը, քանի որ դա մոդայիկ է:

Մոդելը պետք է կարողանա ճիշտ հասցնել դիզայների մտահղացումը հանդիսատեսին հագուստը կրելու արվեստի, մշակված շարժումների, միմիկաների միջոցով: Կարծիք կա, որ մոդելները քայլող կախիչներ են, բայց այդպես չէ: Նրանց շարժուձևի, քայլի, պոդիումին պահվածքի վրա աշխատում են ոճաբանները:

-Աշուն-ձմեռ: Ի՞նչ գույներ են հիմա նորաձև: Ամբողջ ամառվա ընթացքում նորաձևությունը մեզ առաջարկում էր ասեղնագործ ծաղիկներով հագուստ: Ի՞նչ միտումներ կան տարվա ցուրտ ամիսներին:

-Ասեղնագործ ծաղիկներով, կենդանակերպի նշաններով հագուստը կշարունակի նորաձև լինել: Նորաձև է ամեն ինչ, և յուրաքանչյուր մարդ կարող է գտնել այն, ինչ իրեն դուր է գալիս:

-Բազմիցս ասել եք, որ չեք սիրում խոսել ապագա ծրագրերից: Գուցե փոխե՞լ եք ձեր միտքը:

- Հնարավոր է՝ գարնանը նոր հավաքածու ներկայացնեմ: Ամեն դեպքում աշխատում եմ: Փորձում եմ տարվա մեջ գոնե մեկ անգամ իրագործել ու հանրության դատին հանձնել իմ մեջ կուտակված ստեղծագործական գաղափարները:

 Կային ծրագրեր, որոնք ինչ-ինչ պատճառներով չստացվեց կյանքի կոչել, բայց հույս ունեմ, որ հաջորդ տարի ավելի լավ կլինի, և կկարողանամ արթնացնել իմ ներսի ստեղծագործողին, քանի որ նա ինձ խանգարում է, երբ երկար է անգործ մնում:

Հարցազրույցը՝ Անժելա Համբարձումյանի

 

loading...
Արայիկ Հարությունյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աշխատակազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին Այո, «Իմ քայլի» կարգախոսը «Նիկոլ, վարչապետն է». Հրաչյա Հակոբյան Ինչպե՞ս օգտագործել միրգ–բանջարեղենը՝ հո՞ւմ, թե՞ ջերմամշակված Նոր իշխանությունները դակում են հների կոռուպցիոն պայմանագրերը Ընտրությունները՝ պատվերով համերգ Բնակարան, փոխառություններ և ավտոմեքենա Սելֆիի ձողը, «դուխով» կեպկան, ավստրիացի կոմպոզիտորներն ու անվստահության սինդրոմը Գ. Ծառուկյանն այցելել է Աբովյանում կառուցվող երիտասարդական թաղամասի շինհրապարակ Պոպուլիզմից պրագմատիզմ՝ վարկանիշի հաշվին. ինչի՞ց պետք է զգուշանալ Ժիրայր Դադասյան. «Նախարարության պատասխանները շատ տարբեր են, իրարամերժ ու հակասող» Մարդիկ նեղ քարոզարշավային խնդիրներ են լուծում Փաշինյանին «շանս տվողները» Հայաստանում ձյուն է տեղում, դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, որոշ տեղերում մառախուղ է, մերկասառույց Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում. Վիգեն Սարգսյան Կարինե Պողոսյանը կառաջադրվի ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին. Արգամ Աբրահամյան Բարգավաճ Հայաստան կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին տասնյակը Հայկական դաշույն ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցության մեջքին Գագիկ Ծառուկյանը 80 մլն դոլարի ներդրում է կատարել, որպեսզի մարզիկները լավագույնս կազմակերպեն իրենց մարզումները Պետք է պատմաբանների ուշադրությունը կենտրոնացվի Ադրբեջանի կողմից իրականացվող խորհրդաֆոբիայի և հայաֆոբիայի վրա Ո՛չ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը և ո՛չ էլ այլ ծառայություն ուշադրություն չեն դարձրել Ինչո՞ւ է բանանը համարվել «վնասակար» Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ Ծառուկյանը սպորտի զարգացման համար չի խնայում ոչ մի ռեսուրս Պատրաստի չեմպիոնով պոստ ֆակտում հետաքրքվող «սրտացավ» լրագրողները քաղաքական աստառ կարելու բարոյական իրավունք չունեն Գագիկ Ծառուկյանի ջանքերով է, որ հայ մարզիկները մարզվում են ամենաբարձր որակավորում ունեցող մարզահամալիրում Սիմոն Մարտիրոսյանը մարզվում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան, գերազանց պայմաններում Պետական սեկտորի գործառույթները մասնավորին մի պարտադրեք. Սիմոն Մարտիրոսյանը վաղուց մարզվում է Օլիմպավանում Արմեն Գիգոյան. «Եթե կարողանանք կաթի որակի հարցը լուծել, ապա միանշանակ առաջին տեղում կհայտնվենք» Դա բավականին վտանգավոր է Հայաստանի համար Որպեսզի ձայն բերողների փոխարեն ունենանք կրթված պատգամավորներ Ինչքա՞ն կհերիքի հեղափոխական իներցիան «Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառմանը կմասնակցեն արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերություններ «Վարդաշեն» ՔԿՀ–ի պետի տեղակալի ունեցվածքը Նախընտրական բանավեճ. ինքնանպատակ ձև՞, թե՞ նպատակային բովանդակություն Մկրտիչ Մինասյան. «Ես կողմ եմ արմատական, կոպիտ լուծմանը՝ ապօրինի շինությունները պետք է քանդել, թույլ չտալ» Ժողովրդական Փաշինյանի ոչ ժողովրդական քայլը. ի՞նչ է սպասվում հետո Քաղտեխնոլոգ. «Չեմ կարծում, թե կունենանք ապաքաղաքական ընտրություններ» Ռեկտորների թեկնածուներ չունեն «Պահանջարկի վրա» հիմնված աճը պետք է փոխել «առաջարկի վրա» հիմնված աճով