Այսօր՝ 15 նոյեմբերի 2018թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբը կարևորում է Երևանում Կանադայի դեսպանություն բացելու հարցը

 

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օտտավայում տեղի է ունեցել Կանադա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի հանդիպումը, որին ներկա են եղել Կանադայի խորհրդարանի բոլոր խոշոր քաղաքական կուսակցությունների, Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, բարեկամության խմբի համանախագահ, Կանադայի խորհրդարանի պատգամավոր Բրայան Մեյսն իր խոսքում անդրադարձել է երկու երկրների հարաբերությունների զարգացմանը՝ ընդգծելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի Հայաստան կատարած պաշտոնական այցի արդյունքում երկկողմ հարաբերություններում արձանագրված աննախադեպ առաջընթացը:    

Բարեկամության խումբը կարևորել է Երևանում Կանադայի դեսպանության բացման ուղղությամբ ակտիվ աշխատանքների իրականացումը:

Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել Կանադայում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արա Մկրտչյանը և Կանադայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Շահեն Միրաքյանը՝ արտահայտելով իրենց դրական տպավորությունները Ջասթին Թրյուդոյի Հայաստան կատարած այցի վերաբերյալ, ընդգծելով դիվանագիտական ներկայացուցչություն բացելու և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը:

Հանդիպման ընթացքում բարեկամության խումբը վերահաստատել է Կանադայի և Հայաստանի միջև կապերի հետագա առաջխաղացման կարևորությունը և քննարկել փոխհարաբերությունների զարգացմանն ուղղված առաջիկա նախաձեռնությունները:  

loading...
Նոր իշխանությունները դակում են հների կոռուպցիոն պայմանագրերը Ընտրությունները՝ պատվերով համերգ Բնակարան, փոխառություններ և ավտոմեքենա Սելֆիի ձողը, «դուխով» կեպկան, ավստրիացի կոմպոզիտորներն ու անվստահության սինդրոմը Գ. Ծառուկյանն այցելել է Աբովյանում կառուցվող երիտասարդական թաղամասի շինհրապարակ Պոպուլիզմից պրագմատիզմ՝ վարկանիշի հաշվին. ինչի՞ց պետք է զգուշանալ Ժիրայր Դադասյան. «Նախարարության պատասխանները շատ տարբեր են, իրարամերժ ու հակասող» Մարդիկ նեղ քարոզարշավային խնդիրներ են լուծում Փաշինյանին «շանս տվողները» Հայաստանում ձյուն է տեղում, դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, որոշ տեղերում մառախուղ է, մերկասառույց Կան հարցեր, որոնցում լինելու ենք անզիջում. Վիգեն Սարգսյան Կարինե Պողոսյանը կառաջադրվի ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակով Որոշում եմ կայացրել չմասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին. Արգամ Աբրահամյան Բարգավաճ Հայաստան կուսակցության համապետական ընտրական ցուցակի առաջին տասնյակը Հայկական դաշույն ռուս-թուրքական ռազմատեխնիկական համագործակցության մեջքին Գագիկ Ծառուկյանը 80 մլն դոլարի ներդրում է կատարել, որպեսզի մարզիկները լավագույնս կազմակերպեն իրենց մարզումները Պետք է պատմաբանների ուշադրությունը կենտրոնացվի Ադրբեջանի կողմից իրականացվող խորհրդաֆոբիայի և հայաֆոբիայի վրա Ո՛չ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը և ո՛չ էլ այլ ծառայություն ուշադրություն չեն դարձրել Ինչո՞ւ է բանանը համարվել «վնասակար» Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ Ծառուկյանը սպորտի զարգացման համար չի խնայում ոչ մի ռեսուրս Պատրաստի չեմպիոնով պոստ ֆակտում հետաքրքվող «սրտացավ» լրագրողները քաղաքական աստառ կարելու բարոյական իրավունք չունեն Գագիկ Ծառուկյանի ջանքերով է, որ հայ մարզիկները մարզվում են ամենաբարձր որակավորում ունեցող մարզահամալիրում Սիմոն Մարտիրոսյանը մարզվում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան, գերազանց պայմաններում Պետական սեկտորի գործառույթները մասնավորին մի պարտադրեք. Սիմոն Մարտիրոսյանը վաղուց մարզվում է Օլիմպավանում Արմեն Գիգոյան. «Եթե կարողանանք կաթի որակի հարցը լուծել, ապա միանշանակ առաջին տեղում կհայտնվենք» Դա բավականին վտանգավոր է Հայաստանի համար Որպեսզի ձայն բերողների փոխարեն ունենանք կրթված պատգամավորներ Ինչքա՞ն կհերիքի հեղափոխական իներցիան «Հայաստանի էներգետիկայի շաբաթ-2018» միջոցառմանը կմասնակցեն արևային էներգետիկայի միջազգային առաջատար ընկերություններ «Վարդաշեն» ՔԿՀ–ի պետի տեղակալի ունեցվածքը Նախընտրական բանավեճ. ինքնանպատակ ձև՞, թե՞ նպատակային բովանդակություն Մկրտիչ Մինասյան. «Ես կողմ եմ արմատական, կոպիտ լուծմանը՝ ապօրինի շինությունները պետք է քանդել, թույլ չտալ» Ժողովրդական Փաշինյանի ոչ ժողովրդական քայլը. ի՞նչ է սպասվում հետո Քաղտեխնոլոգ. «Չեմ կարծում, թե կունենանք ապաքաղաքական ընտրություններ» Ռեկտորների թեկնածուներ չունեն «Պահանջարկի վրա» հիմնված աճը պետք է փոխել «առաջարկի վրա» հիմնված աճով Սայաթ Նովայի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկի լուսացույցները կտեղափոխվեն Մակեդոնիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 2 խաղերում (ֆոտո) Ոստիկանության տարբեր ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք