Այսօր՝ 15 դեկտեմբերի 2018թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ժողովրդական Փաշինյանի ոչ ժողովրդական քայլը. ի՞նչ է սպասվում հետո

Նախորդ շաբաթվա վերջին Աստանայում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հնչեցրած միտքը՝ 350 հազար «ճռռացողների» և նրանց հաշվին ապրող 800 հազարի մասին, վերջին օրերին դարձել է հանրային քննարկումների հիմնական թեմաներից մեկը: Երեկ խորհրդարանում ևս Փաշինյանն անդրադարձավ այս խնդրին՝ փորձելով բացատրություններ տալ և հետ մղել զանգվածային մեղադրանքները: Սակայն խնդիրը նույնիսկ այն չէ, թե իրականում ինչ է ցանկացել ասել: Դրանից բուն բովանդակությունը չի փոխվում: Ավելին, հատկանշական է, որ Փաշինյանի հայտնի ելույթի ու հնչեցրած մտքերի շուրջ քննարկումներն ընթանում էին Սերժ Սարգսյանի, Կարեն Կարապետյանի՝ ժամանակին հնչեցրած նույնաբովանդակ մտքերի մեջբերմամբ: Քարոզչական իմաստով, իհարկե, պարզ է, որ նման մեջբերումների նպատակը մեկն է՝ ցույց տալ Փաշինյանի ու նախորդ իշխանությունների նմանությունը՝ թիրախավորելով վարչապետի պաշտոնակատարի վարկանիշը: Իրականում, սակայն, խնդիրն ավելի խորքային է, վեր քարոզչական դաշտից: Եվ այն հանգամանքը, որ Փաշինյանի ելույթին զուգահեռ մեջբերվում էին նախկին իշխանության նույնաբովանդակ ելույթներ, ազդակ է առ այն, որ կա քաղաքական մեյնսթրիմ մտածողության լրջագույն խնդիր:

Խնդիրն այն է, որ թե՛ նախորդ, թե՛ ներկա իշխանությունները տարբեր հանգամանքների բերումով հանգում են մի եզրակացության, ըստ որի Հայաստանի դանդաղ զարգացման պատճառը հասարակության որոշակի արժեքային որակներն են կամ այդ որակների բացակայությունը: Անշուշտ կա որոշակի էթիկական տարբերություն ընկալումների առումով: Նույնաբովանդակ հայտարարությանը հասարակությունը արձագանքում է այլ կերպ՝ կախված հայտարարության հեղինակից: Սերժ Սարգսյանի դեպքում նմանատիպ հայտարարությունների արձագանքը տեղավորվում էր «դուք թալանում եք, իսկ մեզ կոչ եք անում աշխատել» տրամաբանության մեջ: Նիկոլ Փաշինյանի դեպքում, հաշվի առնելով վերջինիս հանդեպ հասարակական ահռելի վստահությունը, արձագանքն առայժմ սահմանափակվում է բարեկամական վրդովմունքով:

Մեծ հաշվով, սակայն, անկախ նրանից, թե ինչ պատճառներով էր նույն տեքստը հնչեցվում ամբողջովին հակադիր ընկալումներ ունեցող երկու գործիչների կողմից, երկու դեպքում էլ ունենք մի խնդիր, որը կարելի է բնորոշել որպես սնոբիզմ, իրերի ընկալման մակերեսային, վերամբարձ մոտեցում:

Խնդիրն առավել բարդանում է՝ հաշվի առնելով, որ թե՛ Սարգսյանը, թե՛ Փաշինյանը բովանդակային իմաստով ճիշտ են: Սակայն կարևոր է արձանագրել, որ թե՛ Սարգսյանի, թե՛ Փաշինյանի դեպքում բովանդակային իմաստով ճիշտ լինելը բավարար չէ, եթե դրան չի հետևում առավել խորքային քննարկում, եթե բանախոսները բավարարվում են բացառապես ցավոտ խնդրի արձանագրմամբ ու չեն առաջարկում լուծումներ:

Իշխանությունն, իհարկե, ինչքան էլ լինի ժողովրդական, ինչքան էլ արձագանքի հանրային տրամադրություններին, ի պաշտոնե գտնվում է որոշակի հեռավորության վրա: Սարգսյանի դեպքում այդ հեռավորությունը հասել էր կրիտիկական կետի: Փաշինյանի դեպքում այդ հեռավորությունը, այդ դիստանցավորումը, միաժամանակ վերջինիս լեգիտիմությունը թույլ են տալիս սադրել հանրության համար տհաճ քննարկում՝ մատնանշելով վերջինիս արժեբանական թույլ կողմերը: Սակայն որպեսզի այդ հեռավորությունը դառնա ոչ թե ջրբաժան, այլ խնդիրներին առավել ամբողջական նայելու դիտակետ, կարիք կա շարունակել քննարկում և խնդիրը մատնանշելու, վերքի վրա աղ լցնելու մեթոդից զատ առաջարկել նաև լուծումներ՝ վերքը բուժելու համար: Ինչպես արդեն նշեցինք, դրա փորձն արվեց երեկ խորհրդարանում: Սակայն իրականության մեջ նույնիսկ երեկվա պարզաբանումները հարցերի լիարժեք պատասխաններ չեն տալիս, ավելին՝ նոր հարցեր էին ծնում: Իսկ պատասխաններ, առանց պաթոսի ու մուննաթի պատասխաններ պետք են:

Այլապես սնոբիզմը, վերամբարձ հայացքը կարող են դառնալ ոչ թե պրոցեսներն ամբողջական ընկալելու գործիք, այլ ինքնաբավության, փակ համակարգ դառնալուն միտված խթաններ՝ բաժանարար գծեր գծելով իշխանության և հասարակության միջև:

Ի վերջո, ինչքան էլ ցավոտ լինի, պետք է մատնանշել այն արատները, որոնք ունեն հասարակական բնույթ: Բայց իշխանության խնդիրը միայն մատնանշումը չէ, այլ այդ արատները վերացնելը, դրանց դերը նվազեցնելը, պետության արդյունավետությունն ավելացնելու նպատակով այդ արատների ու դրանց կրողների հետ աշխատելը: Խնդիրն այն չէ, որ Փաշինյանը, դիստանցավորվելով ժողովրդական գործչի կերպարից, ցավեցնում է նույն այդ ժողովրդին: Խնդիրն այն է՝ ցավեցնելուց հետո, ախտորոշելուց հետո ի՞նչ բուժման մեխանիզմ է նա առաջարկում: 

Ի վերջո, պետության խնդիրը, ի տարբերություն եկեղեցու, բարոյականության տիրույթում չէ: Պետությունը ունի գործառնական ֆունկցիա աշխատելու այն հումքի, այն հասարակության հետ, որը տրված է նրան: Սպասել, որ մի օր կունենանք լավ, առաջադեմ, աշխատող, բացառապես բարձր արժեքներ կրող հասարակություն, նշանակում է մատնվել անգործության: Ի վերջո, եթե հասարակությունները կարողանային ինքնակազմակերպվել բացառապես ինքնաբավ կերպով, կարիք չէր լինի պետության, չէր լինի պետական գործառույթի պահանջարկ: Հետևաբար, նեղանալու կամ մուննաթ գալու փոխարեն պետք է խնդրին նայել առավել խորքային դիտանկյունից, բնականաբար չառաջնորդվելով բացառապես ժողովրդահաճո հռետորաբանությամբ, բայց միաժամանակ հստակ ֆիքսել, որ միայն վերքին աղ լցնելով ու դրա մասին հիշեցնելով վերքը չի բուժվելու:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

loading...
Ոստիկանները բացահայտել են հանցագործության 39 դեպք ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ Ինչպես են պանդաներն ուրախանում առաջին ձյան համար (Տեսանյութ) Շվեյցարացի պանրագործը փորձում է երաժշտության միջոցով պանրին յուրահատուկ համ տալ Ավստրալիայում ավազամրրիկի պատճառով երկինքը նարնջագույն է դարձել (լուսանկարներ, տեսանյութ) Բրիտանացի պատգամավորները ֆուտբոլ են խաղացել խորհրդարանում (տեսանյութ) Կլասիկ հակահեղափոխական Էդմոն Մարուքյանը վերջնականապես փռվեց ասֆալտին Հայ և վրացի երգիչների՝ մայրենի լեզվով կատարումը հուզել է ռուսական Голос նախագծի ժյուրիին (տեսանյութ) Ջավախքցի երիտասարդները փակել են հայ–վրացական սահմանը (Տեսանյութ) Միայն թաշկինակով հիշվող «նրբաքիմք» Գևորիկը լավ կանի թաշկինակը հիմա էլ բերանին դնի․․․ Թաշկինակը քթին Գևորգ Գորգիսյանը ալերգիա ուներ հեղափոխության ծխից... Չքննադատել երկրի «նոր տիրոջը» և Պուտինի շնորհավորանքը Սերժին, բայց ոչ Փաշինյանին. մամուլն այսօր (Տեսանյութ) Այս երիտասարդը, բնականաբար, դեռ քաղաքական գաճաճ է ու չի վստահել իրեն անդրադառնալու պատիվը. Վահե Էնֆիաջյանը՝ Գ.Գորգիսյանի մասին Ոստիկանը փրկել է հրդեհվող տան երկրորդ հարկից ցատկած երեխային (տեսանյութ) ԱՄՆ-ում մայրուղում թափված փողերի պատճառով մի շարք վթարներ են տեղի ունեցել (Տեսանյութ) Հայաստանում չկա այլեւս գեթ մեկ մարդ, ում համար գաղտնիք լինի, թե ով է իրականում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ոսկե հովանավորը. Տիգրան Ուրիխանյան Նոր Հայաստանում, նոր Գևորիկ է հասունանում... Մենք երբեք Սերժ Սարգսյանի դեմ չենք պայքարել. Գևորգ Գորգիսյան ԼՀԿ-ն չի կարողանում հաշվի նստել դառը իրականության հետ… Գևորգ Գորգիսյանը չի կարող կրել պատասխանատվություն՝ իր «քաշից ծանր» արտահայտությունների համար ... Խորհուրդ Գևորգ Գորգիսյանին՝ ամեն փայտ շերեփ չի դառնա Ոսկու մոլուցքով տարված գործարարն ամենուր 550 000 դոլարի ոսկեղենով է շրջում (տեսանյութ) Ցանկացած հարցի լիիրավ պատասխանատուն լինելու է իշխանությունը. Էլինար Վարդանյան (Տեսանյութ) Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է ԵԱՏՄ վերջին գագաթնաժողովում բանավեճի և Նիկոլ Փաշինյանից ներողություն խնդրելու մասին Կադրային փոփոխություններ՝ Արցախի բանակում (Տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին Ստրասբուրգի ահաբեկչության զոհերի կապակցությամբ Էժանագին հոդվածները չեն կարող խաթարել մարդկանց հեղինակությունը Ապատեղեկատվության ասեղի վրա նստած լրատվականները մատուցում են համարժեք լրատվություն «Մուտիլովչիկները» նման անմակարդակ գործելաոճով արդյունքի չեն հասնի Էժանագին հակաքարոզչություն իրականացնող լրատվականներն ու քաղաքական ուժերը պետք է վերադառնան ռացիոնալության դաշտ Գագիկ Ծառուկյանը չէր կարող ընտրություններից առաջ կուսակիցներին կոալիցիայով մոտիվացնել Զարուհի Սարգսյանի դեպքում գործ ունենք դասական մուտիլովկայի հետ, ոչ ավելին․ պարզաբանում Ագարակ քաղաքի վարչական ղեկավարի պաշտոնը կստանձնի Սվետլանա Առաքելյանը Ուկրաինայի ամենահարուստ մարդկանց ցանկում ընդգրկված հայազգի գործարարն օգնության խնդրանքով դիմել է Պյոտր Պորոշենկոյին (տեսանյութ) Հայ ծնողների կողմից Ռուսաստանում լքված 3 ամսական փոքրիկը տեղափոխվեց Հայաստան (Տեսանյութ) Թեքսասցի պատգամավորը այրվող մեքենայից դուրս է բերել վարորդին «Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության». ՌԴ-ի արձագանքը ՀՀ ԱԺ ընտրությունների ելքին «Միշտ չէ, որ համամիտ եմ լինում ամուսնուս որոշումների հետ». Մելանյա Թրամփի հարցազրույցը Fox News-ին (տեսանյութ) Հերթական ապատեղեկատվությունը՝ այս անգամ արդեն տգիտությամբ համեմված «Ժամանակ»-ի հերթական քաղաքական մառազմը