Այսօր՝ 19 փետրվարի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պոպուլիզմից պրագմատիզմ՝ վարկանիշի հաշվին. ինչի՞ց պետք է զգուշանալ

Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը 350 հազար «ճռռացողների» և նրանց հաշվին ապրող 800 հազարի մասին մի կողմից, Հայկ Մարությանի և Երևանի քաղաքապետարանի՝ ապօրինի շինարարության և փողոցային անօրինական առևտրի դեմ պայքարը՝ մեկ այլ կողմից, իշխանության գործելաոճի փոփոխության բավական հետաքրքիր ազդակներ են: Առավել հետաքրքրական է, որ այդ փոփոխությունը տեղի է ունենում նախընտրական շրջանում, այսինքն՝ այն ժամանակ, երբ վարկանիշի տատանումներն առավել զգայուն են հանրային տրամադրությունների կոնտեքստում: Այն հանգամանքը, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Մարությանը իրենց հայտարարություններում ու քայլերում փորձում են խախտել պոպուլիստական, ժողովրդահաճո գիծն ու անցնում են խնդիրների ցավոտ մատնանշմանը, ցույց է տալիս, որ առնվազն այս փուլում վարկանիշային որևէ խնդիր ծառացած չէ իշխանության առջև:

Առկա Ընտրական օրենսգրքով, անկախ այն հանգամանքից, թե 70 կամ, օրինակ, 80 տոկոս կհավաքի իշխանությունը, մեծամասնությանը տրվող առավելագույն տոկոսը 65–ն է: Գուցե այս հանգամանքն էականորեն ազդել է իշխանության գործելաոճի վրա ու վստահություն կա, որ անկախ վարկանիշային որևէ տատանումից կստացվի դառնալ մեծամասնություն խորհրդարանում, եթե ոչ 80, ապա 65 տոկոսով հաստատ:

Սակայն իշխանության ոճային տրանսֆորմացիան, որը կարելի է անվանել պոպուլիզմից, ժողովրդահաճո հռետորաբանությունից անցումն ավելի պրագմատիկ դաշտ, առավել հետաքրքրական է ոչ այնքան նախընտրական քարոզարշավի կոնտեքստում, որքան ընդհանրապես՝ հեղափոխական իշխանության փոփոխման դինամիկայի կոնտեքստում: Պարզից էլ պարզ է, որ համաժողովրդական էյֆորիայի, իշխանություն–հասարակություն սիրո և միասնականության էմոցիոնալ ֆոնը երկար տևել չի կարող: Իշխանությունը նախ ունի շատ կոնկրետ ու ընթացիկ հարցեր լուծելու: Երկրորդ՝ լինելով հեղափոխական իշխանություն՝ խնդիր կա ունենալ շոշափելի արդյունքներ: Եվ առանց նույն այդ հասարակության որոշակի հատվածների շահերը ցավեցնելու այդ արդյունքները հնարավոր չի լինելու ունենալ: 

Այսինքն՝ կամ իշխանությունը դուրս է գալիս բացառապես ժողովրդահաճո գործելու տրամաբանությունից ու փորձում է սահմանված սպասելիքներն արդարացնելու պրագմատիկ ուղիներ գտնել, ինչը գուցե կարճաժամկետ իմաստով հանգեցնի որոշակի դժգոհության: Կամ էլ իշխանությունը, զգուշանալով դժգոհությունից, կարող է շարունակել մնալ նախկին տրամաբանության շրջանակներում՝ ունենալով կարճաժամկետ բարձր վարկանիշ, բայց երկարաժամկետ ռիսկեր: Իշխանության խնդիրը, հետևաբար, ոչ թե պարզապես պոպուլիզմից պրագմատիզմ անցումն է, ոչ թե պոտենցիալ դժգոհությունից վախենալը կամ դա անտեսելն է, այլ հստակ արձանագրելը, որ կարճաժամկետ դժգոհություններ լինելու են ամեն դեպքում, հետևաբար պետք է կենտրոնանալ երկարաժամկետ, համակարգված արդյունքներ ստեղծելու վրա: Եթե այդ արդյունքները ստեղծվեն, ապա դժգոհությունը կմնա հենց կարճաժամկետ մակարդակում, չի դառնա հիմնավոր ու հեռանկարային, քանի որ կլինեն դրանք մեղմող բուֆերները: 

Այս իմաստով իշխանության վերջին շրջանի վարքը առնվազն սկզբնական մակարդակում ցույց է տալիս, որ կա պատրաստակամություն գնալ այդ տրանսֆորմացիային: Միաժամանակ, սակայն, անհասկանալի են հաջորդ քայլերը, չեն երևում, այսպես ասած, ախտորոշումից հետո անհրաժեշտ քայլերն ու այդ քայլերի ամբողջականությունը, կոնցեպտուալությունը: Շատ լավ էր, որ վարկանիշի հարցը իշխանությունները չեն դարձրել առաջնահերթ, հատկապես ընտրությունների նախօրեին: Բայց առնվազն առաջնահերթ պետք է դարձնել սպասվող ցավոտ ռեֆորմների ամբողջական ընթացքը: Այլապես ժողովրդահաճո գործելաոճից պրագմատիզմ դաշտ անցումն առանց համապատասխան տեսլականների կարող է հանգեցնել դժգոհության աճի՝ տեղային ու կարճաժամկետից դեպի ավելի երկարատև ու խորքային:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

loading...
Անտեղի մեղադրանքների փոխարեն, թույլ մի տվեք Ձեզ պրովակացիայի ենթարկեն Հարգելի Նարե Մանուկյան, թույլ մի տվեք, որպեսզի որոշ անբարտավաններ Ձեր վիշտն օգտագործեն իրենց նենգ նպատակների իրականացման համար Վիշտն ու ցավը, դարձել է այլոց հանցավոր գործունեությունը քողարկելու միջոց Էմոցիոնալ անկայուն վիճակը ոմանց ձեռքին «խաղալիք» Եթե ժամանակին նման խորհուրդ տված լինեիք «շշի» Մելոյի «կլանի» անդամներին, այդ ողբերգական միջադեպը գուցե և տեղի չունենար... Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզաբանումը Նարե Մանուկյանի բաց նամակի կապակցությամբ Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Թումանյանի տուն-թանգարանն ամբողջությամբ նորոգվել է և բարեկարգվել «Շշի Մելոյի» հարազատները դարձել են քաղաքական մանիպուլացիաների գործիք Մահացած երիտասարդի հարազատ ներկայացողը պետք է զրպարտության համար պատասխանատվության ենթարկվի և հրապարակային ներողություն խնդրի Ծառուկյան ընտանիքից Քանի դեռ Միրիջանյանի նման բժիշկների տեսակը կա` բժշկությունը միշտ հաղթելու է Գագիկ Ծառուկյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովին և Վիկտոր Վոդոլացկուն «Դրոշակային աղմուկի» տակ մոռացվեց հիմնականը Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է համաժողովի աշխատանքներին. Իվետա Տոնոյան Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հայերը նշել են Տեառնընդառաջը (լուսանկարներ) Կիևի հայ համայնքը մեծ շուքով նշել է Տեառնընդառաջը (լուսանկարներ) «Հրապարակ». Արարատ Միրզոյանը հաղթահարել է աղքատ լինելու բարդույթը Գ. Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրել ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանին Գագիկ Ծառուկյանը Սոչիում մասնակցելու է Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին Հերթական անակնկալը՝ USA Armenia TV-ից․ «Ինտրիգ» հեռուստասերիալն արդեն եթերում է (տեսանյութ) Կառավարության ծրագիրն ու մարդկանց գործազուրկ դարձնելու ձեր քայլերը հակասում են միմյանց. Իվետա Տոնոյանը՝ Նիկոլ Փաշինյանին «Այաքս»-«Ռեալ Մադրիդ». Երիտասարդությունն ընդդեմ փորձի Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջին փուլը կմեկնարկի Արարատի և Արմավիրի մարզերում Ասում է՝ ես խի՞ պետք է հարկ վճարեմ, ես հայտնի երգիչ եմ, մյուսն էլ հայտնի փաստաբան. Փաշինյան Մեկ օրում բացահայտվել է 48 հանցագործություն. Ծեծ, բռնաբարություն, ինքնիրավչություն Անհրաժեշտ է ազատվել քրեա-օլիգարխիկ անցյալի մնացուկներից. Նիկոլ Փաշինյան Պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից. Մանրամասներ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ հեղափոխական Փաշինյան Նիկոլի. «168 ժամ» Գ. Ծառուկյանի հովանավորությամբ՝ Ալբերտ Ազարյանի 90-ամյակը նշվել է մեծ շուքով Քարաթափման հետևանքով Գորիս-Կապան ավտոճանապարհը միակողմանի փակվել է Հ.Գ . Ինչպես կասեին հարևան Վրաստանում, «Политика - это вам не лобио кушать!»»։․ Էդուարդ Շարմազանով Ինտերակտիվ աշխատանք հեռուստադիտողների հետ. ֆեյքերի դեմ պայքարի ֆրանսիական փորձը Փաշինյանը 9 ամսում ոչինչ չարեց սուպերվարչապետական համակարգը թուլացնելու համար. Արթուր Ղազինյան Շղթայական ավտովթար Երեւանում, միմյանց են բախվել 5 մեքենա. կա վիրավոր (ֆոտո) Արագածի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում «Բլատնոյ» Քոչարյանը Վթար Արտենի-Արագածավան ճանապարհին. 2 վիրավորների վիճակը ծանր է Գագիկ Ծառուկյանը գնահատելով Լապշինի ներդրումն Արցախի ճանաչմանն ուղղված, աջակցել է նրան բանտից ազատվելու գործում Գագիկ Ծառուկյանն իր կապերը և միջոցները ներդնում է հայանպաստ գործունեություն ծավալող օտարերկրացիներին աջակցելու համար Արցախն աշխարհին ներկայանալի դարձնելու գործընթացը՝ Ծառուկյանի ուշադրության կիզակետում Ծառուկյանը հավատարիմ է Հայաստանն ու Արցախն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու իր քաղաքականությանը