Այսօր՝ 19 փետրվարի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արայիկ Հարությունյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աշխատակազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի աշխատակազմին և պրոֆեսորադասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, ներկայացնելով բուհի նոր ղեկավարին` Արայիկ Հարությունյանը նշել է,  որ Արզումանյանի հետ մեծ հույսեր է կապում. «Ուզում եմ անդրադառնալ տիկին Արզումանյանի նշանակման առնչությամբ հանրային հարթակներում հնչող մեկնաբանություններին: Կարծիքներ են  հնչում` եթե Բարձրագույն որակավորման կոմիտեում  Լիլիթ Արզումանյանին փոխարինել են այլ անձով, ինչո՞ւ են  նրան նոր պաշտոնի նշանակում: Հիմնավորումը   շատ հստակ է. կոնկրետ կառույցում  զարգացման  տեսլականը կարող ես  վստահել այլ ղեկավարի, միաժամանակ նախկին ղեկավարին վստահել մեկ այլ կառույցի զարգացումը: Ես կարծում եմ, որ Լիլիթ Արզումանյանի փորձը,  գիտելիքներն ու կապերը  շատ կարևոր են»,- նշել է Արայիկ Հարությունյանը` ավելացնելով, որ կինոյի և թատրոնի ոլորտի ներկայացուցիչները  ջերմ ու դրական վերաբերմունք ունեն նրա նկատմամբ: Լիլիթ Արզումանյանը  մինչ նշանակումն ինստիտուտում աշխատել է որպես ամբիոնի վարիչի պաշտոնակատար և բուհի խնդիրներին և անձնակազմին ծանոթ  է ներսից: Նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ նոր պաշտոնակատարի հետևողական  աշխատանքը կնպաստի բուհի զարգացմանը, և արդյունքները տեսանելի կլինեն. «Մենք հույս ունենք, որ բուհի շուրջ ստեղծված բացասական մթնոլորտը, որը վերջին շրջանում նաև հրապարակային դրսևորում է ստացել, կհաջողվի հարթել` ներգրավելով առաջին հերթին ուսանողներին: Մենք կարևորում ենք նաև բուհական համակարգի միջազգայնացումը և Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտն այս առումով լուրջ անելիք ունի»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Միաժամանակ Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նախկին ռեկտոր Դավիթ Մուրադյանին` կատարած աշխատանքի համար` նշելով, որ նախկինում կատարվածի և կուտակված դրական փորձի հիմքի վրա կառուցվելու են նոր ծրագրեր:

Ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին` վստահության համար և շեշտել, որ ջանքեր է ներդնելու բուհի զարգացման համար:

Նշենք, որ Լիլիթ Արզումանյանը բանասիրական գիտությունների դոկտոր է, աշխատել է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ, հինգ գրքի /գրականագիտություն և արձակ/ և ութ տասնյակ գրականագիտական, հրապարակախոսական և թատերագիտական հոդվածների հեղինակ է, Հայաստանի գրողների միության և Հայաստանի թատերական գործիչների միության անդամ : 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին  ռեկտոր Դավիթ Մուրադյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն:

loading...
Անտեղի մեղադրանքների փոխարեն, թույլ մի տվեք Ձեզ պրովակացիայի ենթարկեն Հարգելի Նարե Մանուկյան, թույլ մի տվեք, որպեսզի որոշ անբարտավաններ Ձեր վիշտն օգտագործեն իրենց նենգ նպատակների իրականացման համար Վիշտն ու ցավը, դարձել է այլոց հանցավոր գործունեությունը քողարկելու միջոց Էմոցիոնալ անկայուն վիճակը ոմանց ձեռքին «խաղալիք» Եթե ժամանակին նման խորհուրդ տված լինեիք «շշի» Մելոյի «կլանի» անդամներին, այդ ողբերգական միջադեպը գուցե և տեղի չունենար... Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանի պարզաբանումը Նարե Մանուկյանի բաց նամակի կապակցությամբ Գ. Ծառուկյանի շնորհիվ՝ Թումանյանի տուն-թանգարանն ամբողջությամբ նորոգվել է և բարեկարգվել «Շշի Մելոյի» հարազատները դարձել են քաղաքական մանիպուլացիաների գործիք Մահացած երիտասարդի հարազատ ներկայացողը պետք է զրպարտության համար պատասխանատվության ենթարկվի և հրապարակային ներողություն խնդրի Ծառուկյան ընտանիքից Քանի դեռ Միրիջանյանի նման բժիշկների տեսակը կա` բժշկությունը միշտ հաղթելու է Գագիկ Ծառուկյանն ընդունել է Լեոնիդ Կալաշնիկովին և Վիկտոր Վոդոլացկուն «Դրոշակային աղմուկի» տակ մոռացվեց հիմնականը Վլադիմիր Պուտինի հրավերով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է համաժողովի աշխատանքներին. Իվետա Տոնոյան Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում հայերը նշել են Տեառնընդառաջը (լուսանկարներ) Կիևի հայ համայնքը մեծ շուքով նշել է Տեառնընդառաջը (լուսանկարներ) «Հրապարակ». Արարատ Միրզոյանը հաղթահարել է աղքատ լինելու բարդույթը Գ. Ծառուկյանը ավտոմեքենա է նվիրել ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանին Գագիկ Ծառուկյանը Սոչիում մասնակցելու է Ռուսական ներդրումային համաժողովի աշխատանքներին Հերթական անակնկալը՝ USA Armenia TV-ից․ «Ինտրիգ» հեռուստասերիալն արդեն եթերում է (տեսանյութ) Կառավարության ծրագիրն ու մարդկանց գործազուրկ դարձնելու ձեր քայլերը հակասում են միմյանց. Իվետա Տոնոյանը՝ Նիկոլ Փաշինյանին «Այաքս»-«Ռեալ Մադրիդ». Երիտասարդությունն ընդդեմ փորձի Գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի առաջին փուլը կմեկնարկի Արարատի և Արմավիրի մարզերում Ասում է՝ ես խի՞ պետք է հարկ վճարեմ, ես հայտնի երգիչ եմ, մյուսն էլ հայտնի փաստաբան. Փաշինյան Մեկ օրում բացահայտվել է 48 հանցագործություն. Ծեծ, բռնաբարություն, ինքնիրավչություն Անհրաժեշտ է ազատվել քրեա-օլիգարխիկ անցյալի մնացուկներից. Նիկոլ Փաշինյան Պայմանագրային զինծառայողը մահացել է ծառայակցի կողմից արձակված կրակոցից. Մանրամասներ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդեմ հեղափոխական Փաշինյան Նիկոլի. «168 ժամ» Գ. Ծառուկյանի հովանավորությամբ՝ Ալբերտ Ազարյանի 90-ամյակը նշվել է մեծ շուքով Քարաթափման հետևանքով Գորիս-Կապան ավտոճանապարհը միակողմանի փակվել է Հ.Գ . Ինչպես կասեին հարևան Վրաստանում, «Политика - это вам не лобио кушать!»»։․ Էդուարդ Շարմազանով Ինտերակտիվ աշխատանք հեռուստադիտողների հետ. ֆեյքերի դեմ պայքարի ֆրանսիական փորձը Փաշինյանը 9 ամսում ոչինչ չարեց սուպերվարչապետական համակարգը թուլացնելու համար. Արթուր Ղազինյան Շղթայական ավտովթար Երեւանում, միմյանց են բախվել 5 մեքենա. կա վիրավոր (ֆոտո) Արագածի, Վայքի և Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում «Բլատնոյ» Քոչարյանը Վթար Արտենի-Արագածավան ճանապարհին. 2 վիրավորների վիճակը ծանր է Գագիկ Ծառուկյանը գնահատելով Լապշինի ներդրումն Արցախի ճանաչմանն ուղղված, աջակցել է նրան բանտից ազատվելու գործում Գագիկ Ծառուկյանն իր կապերը և միջոցները ներդնում է հայանպաստ գործունեություն ծավալող օտարերկրացիներին աջակցելու համար Արցախն աշխարհին ներկայանալի դարձնելու գործընթացը՝ Ծառուկյանի ուշադրության կիզակետում Ծառուկյանը հավատարիմ է Հայաստանն ու Արցախն աշխարհին ավելի ճանաչելի դարձնելու իր քաղաքականությանը