Сегодня: 26 Апрель 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինքը կրկին ստում է, իսկ ես կխոսեմ փաստերով. Էդուարդ Շարմազանով

Իր առցանց ասուլիսում պատասխանելով այն մեղադրանքներին, որ ինքն իր հայտարարություններով պատերազմ է բերել Արցախ, Նիկոլ Փաշինյանը հետեւյալ հայտարարությունն արեց․ «Այ, էսինչ հայտարարությունն արեց, դրա համար էլ պատերազմ եղավ, բա, կներեք, 2016 թվականին ո՞վ ինչ հայտարարություն էր արել, որ պատերազմ եղավ։ Ասում են՝ այ, սխալ հայտարարություն արեց, ասաց, որ Ղարաբաղը բանակցային սեղան պիտի վերադառնա, դրա համար համանախագահներն այդ միջանկյալ կարգավիճակի հարցն ընդհանրապես հանեցին։ Կներեք, 2015-16 թվերին ո՞վ ինչ սխալ հայտարարություն էր արել, որ համանախագահությունը 3 առաջարկություն էր արել՝ միջանկյալ կարգավիճակի հիշատակումը ընդհանրապես հանած։ Ո՞վ ինչ սխալ հայտարարություն էր արել։ Այսպիսի բաներ եղել է, եւ ես ինչ ասում եմ, ապացուցելի է»։

ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին հարցրինք, թե իրապե՞ս միջանկյալ կարգավիճակի հարց չի եղել բանակցություններում, եւ ի՞նչ հայտարարություն են արել, որի հետեւանքով 2016-ին քառօրյա պատերազմն է սկսվել։ «Ուրեմն ինքը ստում է, ոտից գլուխ հերթական անգամ ստում է, ես փաստերով կխոսեմ։ 2016-ին պատերազմը սկսվել է եւ մի քանի օրվա ընթացքում կանգնել է։ Դա արվել է ադրբեջանցիների աղերսանքի արդյունքում, գնացել, Ռուսաստանին խնդրել են, որ կանգնի։

Ադրբեջանը պարտվել է, հայ ժողովուրդը հաղթել է՝ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ եւ մեր բանակի ու փառապանծ զինվորների։ 2016-ը ցույց է տվել, որ շատ կարեւոր է, որ նույն բանակը, նույն ժողովուրդը, կախված այն բանից, թե ով է այդ պահին նրա ղեկավարը, կարող է ե՛ւ հաղթանակներ ու հրաշագործություններ տոնել, ե՛ւ, դժբախտաբար, նաեւ խայտառակորեն կապիտուլյացիա ստորագրել»,- պատասխանեց Շարմազանովը, ապա անդրադարձավ միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ հարցին․

«Բանակցային փաթեթի հետ կապված՝ ինքը լկտիաբար ստում է, ես պահանջում եմ եւս մեկ անգամ, որ ինքը գոնե մեկ հատ փաստաթուղթ ցույց տա, արդեն երեքուկես տարի է՝ միայն բամբասում է, իսկ ես կարող եմ փաստաթուղթ ցույց տալ։ Երբ հենց ինքը սկսեց բարբաջել, որ համանախագահ երկրները, այդ թվում՝ Ռուսաստանը, կարգավիճակի հարցը հանվել էր, եւ քննարկվում էր միայն ու միայն տարածքների վերադարձի հարցը, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը հստակ արձագանքել է ու Նիկոլին ապտակել է՝ հերթական տգիտության եւ մանիպուլյացիայի համար, հստակ ասվել է, որ նման բան չկա, որ խոսել այն մասին, թե բանակցություններում քննարկվում է միայն հողերի վերադարձը, սուտ է։ Դա Պոպովն է ասել, դա ես չեմ ասում։ Խնդիրը եղել է այսպիսին․ Ղարաբաղին պիտի տրվեր միջանկյալ կարգավիճակ, 5 շրջանները գնում էին Ադրբեջանին, ամբողջ Լեռնային Ղարաբաղում իշխանությունը հայկական էր, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, ուշադրություն, իրավունք ունեին մասնակցել ԵԱՀԿ նիստերին, մասնակցել բանակցություններին, պլյուս դրան 2 շրջանը՝ Քարվաճառը եւ Լաչինը, մնում էր Արցախի Հանրապետության իրավասության ներքո եւ տրվելու էր Ադրբեջանին միայն այն ժամանակ, երբ Արցախում տեղի ունենար հանրաքվե։ Հանրաքվեի հարցը եւ 2 շրջանների հարցը զուգահեռաբար պիտի լիներ, դա էլ վերջնական կարգավիճակն էր։ Ինքն ի՞նչ է անհեթեթ-անհեթեթ բաներ խոսում, ես փաստերով եմ խոսում։ Ավելին՝ բա եթե իշխանությունները 2016 թվականի պատերազմից հետո կարգավիճակի հարց չեն քննարկել, բա 2016 թվականի հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի կառավարության նիստում Ալիեւն ինչպե՞ս էր հայտարարում, որ փակ դռների հետեւում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։ Պարզ բան է, չէ՞, դա Ալիեւն է ասել, չէ՞, իր կիրթ ու կառուցողական ընկերը, բա թող հիմա էլ այդպես հայտարարի։ Բա թող հայտարարի, որ իրեն փակ դռների հետեւում ճնշում են՝ միջանցքի հարց չբարձրացնել, իրեն ճնշում են, որ գերիներին վերադարձնի, իրեն ճնշում են՝ Շուշին ու Հադրութը դեօկուպացնել, իրեն ճնշում են, որ Հայաստանից գրաված 45 քառակուսի կիլոմետր տարածքը հետ տա, իրեն ճնշում են, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրից դուրս գա, բա հիմա ինչո՞ւ չի ասում, հո դա ասելով չէ՞։ Նույն Պոպովն իր հարցազրույցի մեջ պնդում է, որ իրավիճակը փոխվել է, Հայաստանի նոր իշխանության գալուց հետո, երբ Հայաստանի իշխանությունը նոր նախապայմաններ է դրել եւ հրաժարվել է բանակցային ժառանգությունից, մենք ասում էինք, որ չի կարելի ուլտիմատում ներկայացնել համանախագահ երկրներին եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից հրաժարվել, չի կարելի հիմնարար սկզբունքներից հրաժարվել, չի կարելի ասել՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Իր եւ մեր իշխանության տարբերությունն այն է եղել, որ մեր իշխանության օրոք Հայաստանի իշխանության եւ համանախագահ երկրների գնահատականները, մոտեցումները նույնական էին, եւ Ադրբեջանն էր «իզգոյ», Ադրբեջանի իշխանություններին էին դատապարտում համանախագահները, նաեւ՝ ՀԱՊԿ-ն։ Եթե մոռացել է, ասեմ, որ 2015-ի դեկտեմբերին՝ տավուշյան իրադարձությունների ժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարեց, որ Ադրբեջանը դիմել է պրովոկացիայի, եւ օգտագործեց «Արցախի Հանրապետություն» եզրույթը, բա թող հիմա էլ ինքը կարողանա այնպես անել, որ ՀԱՊԿ-ում ասեն՝ «Արցախի Հանրապետություն», էլի, Ադրբեջանի գործողությունները ՀԱՊԿ-ում քննադատեն, ինչի՞ մասին է խոսքը։ Պատերազմը բերել է ինքը՝ իր անհեթեթ, դավադիր քաղաքականությամբ, եւ շարունակում է այս ամենը»։

Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении Руководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря Участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия остается закрытым Создавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак Карапетян ,,Паст’’:то о чем говорили члены партии ,,Гражданский договор’’ и что было сделано диаметрально противоположно: 20 примеров . Допущение ошибки на дипломатическом поле может стать фатальным, особенно для Армении: Аршак Карапетян Кешбэк до 10% от GetTransfer с картами IDBank Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Действующая власть серьезно обеспокоена политической заявкой Аршака Карапетяна Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак Карапетян Карта Amio Visa Signature. Когда возможности безграничны Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак Карапетян Кешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты. Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак Карапетян План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак Карапетян Ucom продолжает модернизацию сетей Ось Армения-Россия-Иран имеет для Армении важнейшее значение։ Аршак Карапетян Во время показа мод в Загребе модели вышли на сцену с кулонами армянского дизайнера Партия «Всеармянский фронт» имеет возможность обеспечить серьезное политическое представительство на политическом поле. Сын певицы Жасмин женился на 25-летней фигуристке Еве Хачатурян Молодые боксеры Армении на чемпионате Европы завоевали 5 медалей В Мехико при крушении вертолета погибли три человека Любовный гороскоп на сегодня 15 апреля