Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայկական շոու բիզնեսի հայտնի կանայք, ովքեր տառապում են ծանր հիվանդությամբ

Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք կարողացել են հաղթահարել ծանր հիվանդությունն ու իրենց տարբեր հարցազրույցերում անկեղծ խոսում են իրենց կյանքի այդ ծանր փուլի մասին՝ փորձելով դրանով օգնել և հուսադրել բոլոր նրանց, ովքեր տառապում են նույն հիվանդությամբ:

Armlady.am-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի այն կին ներկայացուցիչներին, ովքեր տառապել են ծանր հիվանդությամբ, սակայն չեն հուսալքվել են, պայքարել են իրենց կյանքի համար և կարողացել են հաղթահարել այդ հիվանդությունը:


Լրագրող Անի Քոչարը, ով տարիներ շարունակ բնակվում էր Գերմանիայում, արյան քաղցկեղ ուներ: Այս մասին Անին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ խնդրելով իրեն բացակա չդնել: Անին բավական երկար ժամանակ հիվանդանոցային բուժում էր ստանում, քիմիաթերապիաներ ստանում, ինչը բավական դժվար էր մոդելի համար:

« Կային օրեր, երբ ես բաժակն անգամ բարձրացնել չէի կարողանում, մի կում անել չէի կարողանում, և ի վերջո, ուտել և խմել չէի կարողանում: Այդ պահերին կարծում ես, թե ամենն անդարձ կորած է…Եղել են օրեր, որ զգում էի՝ պարզապես սիրտս բաբախում է, ուղղակի ողջ եմ»,- խոստովանել էր Անի Քոչարը՝ նշելով, որ իրեն ապրելու ուժ էր տալիս իր որդին:
«Նրա համար կյանքի կռիվ էի տալիս, նրան մենակ թողնելու մտքից ավելի շուտ կմեռնեի, քան հիվանդությունից»:


Անիի խոսքով՝ բժիշկներն իրեն ասել էին, որ իր ախտորոշմամբ հիվանդները չեն ապրում, սակայն կյանքի հանդեպ մեծ սերն ու Աստծո հանդեպ հավատն օգնեցին Անիին երկարատև բուժումից հետո հաղթահարել այդ հիվանդությունը:
Հավելենք, որ Հայաստան վերադառնալուց հետո Անին գիրք է գրել իր հիվանդության և այն հաղթահարելու մասին՝«Հանձնվել չկա» վերնագրով:


«Գիրքը քաղցկեղի մասին չէ, այլ կյանքը շատ սիրելու, մեծ հավատով պայքարելու և երբեք չհանձնվելու մասին է: Չհանձնվել անգամ այն պահին, երբ թվում է, թե ամեն ինչ ավարտված է, երբ չգիտես՝ ևս մեկ լուսաբաց կդիմավորե՞ս, թե՞ ոչ։ Այս գիրքը ներարկելու է ապրելու շատ մեծ ցանկություն, անսասան հավատ և կյանքի ամեն րոպեն գնահատելու մղում»,- հարցազրույցներից մեկում ասել էր Անի Քոչարը:


Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Սյուզան Մարգարյանը ևս չի սիրում խոսել իր հիվանդության և այն հաղթահարելու մասին: Երգչուհին իր հիվանդությունը պարզաապեդ համարել է չարաբաստիկ՝ խոստովանելով, որ ինքը շատ դժվար է ենթարկվում վերջնական բուժման:


«Անակնկալ ձևով ինձ մոտ բավականին լուրջ հիվանդություն հայտնաբերվեց։ Ե՛վ Աստծուն եմ շնորհակալ, և՛ ճակատագրին, և՛ առաջին հերթին իմ դստերը, որովհետև Սիրուշոն ինձ ուղղակի ստիպողաբար ուղարկում էր բժշկի: Եթե այդ քայլը չլիներ, կարող է շատ բարդություններ լինեին: Բայց փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց»,- իր հարցազրույցներից մեկում խոստովանել է երգչուհին:

Երգչուհի Նառայի ծանր հիվանդության մասին միայն վերջերս հայտնի դարձավ: Երգչուհու մոտ նույնպես քաղցկեղ էր ախտորոշվել, ավելին՝ բժիշկներն անգամ հույս չէին տվել, քանի որ մետաստազներն արդեն տարածվել էին:


«Այդ հիվանդությունը ոչ մեկից ոչինչ չի հարցնում, պարզապես չպետք է հուսահատվել։ Այդ ժամանակ, երբ ընկերուհիներս զանգում էին, ասում էի՝ «ինձ ոչինչ պետք չի, միայն աղոթեք»։ Այդ էներգիան շատ կարեւոր է։ Հասկանում ես, որ մենակ չես, քեզ սիրող մարդիկ կան։ Ամենակարեւորը չհուսահատվելն է. պետք է ապրել, ուրիշ ոչինչ։ Եթե հուսահատվես, նշանակում է, որ դու քո մահն ես ստորագրում, ու ամեն ինչ կվերջանա. Եբեք չեմ մտածել՝ Աստված, ինչի՞ ես»։


Երգչուհին նշել էր, որ շատ կուզեր այնպիսի հաղորդումներ լինեին, որոնց ժամանակ քաղցկեղ հաղթահարած մարդիկ կպատմեին իրենց ապրումների, անցած ճանապարհին մասին, քանի որ նման հիվանդությամբ տառապող մարդիկ պետք է իմանան, որ իրենք մենակ չեն:

Տարիներ առաջ կյանքի համար պայքարում էր նաև Հ2 հեռուստաընկերության հեռուստամեկնաբան Գայանե Փայտյանը:

Վերջինս պարբերաբար գրառումներ էր անում ծանր հիվանդության, այն հաղթահարելու և յանքը վերարժևորելու մասին: Նա իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում նշել էր, որ վերածնվել է` հաղթահարելով իր առողջական խնդիրները, և խնդրել մարդկանց` շարունակել աղոթել իր վիրահատության բարեհաջող ելքի ու շուտ ապաքինման համար, սակայն այդպես էլ չէր նշել, թե ինչ վիրահատության մասին էր խոսքը: Նա վարակվել էր նաև կորոնավիրուսով և շատ ծանր էր տարել:

Գայանեն 10 օր շարունակ վերակենդանացման բաժանմունքում է եղել, ավելին՝ անգամ կլինիկական մահ է տարել:

Նրա խոսքով՝ ինքն ապրելու շանս չի ունեցել.
«Ինչ փոխվե՞ց վերածննդիցս հետո… Ես հիմա դողում եմ իմ ամեն օրվա ու ամեն ժամի համար։ Ես հիմա շատ վախեր ունեմ, բայց կհաղթահարեմ, որովհետև եկել եմ սահմանաբաժանից ու լավ գիտեմ ապրելու արժեքը»։

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի գործընկերներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում