Գնել Ուլիխանյանը կրկին ամուսնացել է. դուստրը ներկա էր հայրիկի հարսանիքին
ԱՄՆ-ում բնակվող դերասան Գնել Ուլիխանյանը Ինստագրամի սթորիում հարսանեկան լուսանկար է հրապարակել, որտեղ նաև դուստրն է։ Նկարին կից դերասանը գրել է՝ Մալվինան պապայի հարսանիքին։ Դերասանը փորձել է ինտրիգ ստեղծել իր անձի շուրջ, բայց պարզվել է, որ կադրը սերիալի նկարահանումից է։ Այս ընթացքում նա նկարահանվում է Առանց քեզ հեռուստասերիալում։
Ինչ վերաբերում է նրա անձնական կյանքին, Starnews.am-ն արդեն պատմել է, որ նա ամուսնալուծվել է։ Սկզբնական շրջանում երբ նոր էին ընտանիքով տեղափոխվել ԱՄՆ, ցույց էին տալիս իրենց երջանիկ կյանքը, թե ինչ ուրախ էին ընտանիքով։ Հետո նա պասիվացավ և միայն հետևորդների հարցերի ժամանակ Գնելը խոստովանեց որ ամուսնալուծվել է։
Ինստագրամի հրապարակումներից պարզ է դառնում, որ դերասանի նախկին կինը չի արգելում, որպեսզի նա շփվի դստեր հետ։
Նախկին կնոջ մասին դեռ տարիներ առաջ երբ խոսում էր, ասել էր՝ ես վերաջապես գտել եմ իմ երջանկությունը: