Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Իշխանասարի երրորդ և չորրորդ գագաթներում շարժ չկա. Այնտեղ հիմա բուք է ու սառնամանիք. կամավորական

Իշխանասար լեռան վրա ոչ մի տեղաշարժ չկա. Երրորդ և չորրորդ գագաթների դիմացից՝ Նորավան-Ծղուկ սարի հատվածում տեղաշարժ չկա, ոնց կանգնած էին, այդպես էլ մնացել են. Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց Իշխանասարում ծառայությունը պարբերաբար իրականացնող կամավորներից մեկը։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիսիանի Իշխանասար գյուղի վարչական ղեկավարը հայտնել է, որ ադրբեջանցիները լքել են ՀՀ Սուվերեն տարածքը՝ չմանրամասնելով, թե ադրբեջանցիները որքա՞ն են հեռացել։

Փորձեցինք զինվորականներից տեղեկանալ, թե ինչ իրավիճակ է Իշխանասար լեռան բարձունքներում, որտեղ մայիսից դիրքավորվել են ադրբեջանցիները։

«Սարի հատվածում՝ երրորդ ու չորրորդ գագաթի դիմացով ոչ մի շարժ չկա։ Ադրբեջանական զինված ուժերը տեղակայված են այդ գագաթներում։ Եթե նահանջ լիներ, դրանից հետո մենք ՀՀ ինքնիշխան տարածքում կկանգնեինք, բայց ոչ մի տեղաշարժ չկա։ Հիմա այնտեղ բուք ու սառնամանիք է, հնարավոր է մի քիչ այնպիսի տեղ ընտրեն, որտեղ փոս լինի, տեղավորվեն, բայց լրիվ հետքաշվելու մասին այստեղ խոսք չկա»։

Զինվորականը նշեց, որ կոնկրետ պաշտոնական տեղաշարժ կամ զորքի դուրս բերում բարձունքներից չի եղել։ Երրորդ և չորրորդ գագաթների ուղղություններում ծառայությունն իրականացնողները տեղաշարժ չեն նկատել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարտեր են ընթացել Սիսիանի տարածքում։ Մասնավորապես, Նորավանից 10 կմ վերևի հատվածում, Ծղուկ սարի և Իշխանասարի միջանկյալ հատվածում։ Այստեղ ևս ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժի մասին տեղյակ չեն։ Նորավանի ղեկավար Սլավիկ Պապյանը Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այստեղ նման տեղեկություններ իրենք չունեն։

«Իրականում որևէ նման տեղեկություն չունեմ։ Փորձեք համապատասխան գերատեսչություններից ճշտել, դրա մասին զինվորականները կիմանան։ Կարող եմ ասել, որ առաջ չեն եկել դեպի մեզ, որևէ վտանգավոր գործողություն, որևէ հրաձգություն այս ընթացքում տեղի չի ունեցել։ Տեղեկություն չունեմ իրենց հետ գնալու մասին»։

Աղբյուր` Փաստինֆո

«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Սահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէ Ո՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրել Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի