Լիլի Մորտոն ցուցադրել է հետույքը. պարզվում է՝ նա խաբում էր ամուսնու մասին (լուսանկար)
Արդեն տեղեկացրել ենք, որ Լիլի Մորտոն խոստովանել էր, որ սիրելին դեմ էր իր համարձակ կերպարներին:
Ըստ Լիլիի՝ ինքը հանուն ամուսնու փոխել է իր ոճը, հասկացել է, որ առօրյա կյանքում պետք է Լիլիթ լինի եւ տարբերվի իր սկանդալային բեմական կերպարից:
«Նախկինում, երբ դեռ միասին չէինք ապրում, լինում էր, որ վիճում էինք հագուստի պատճառով, մտածում էինք՝ վերջ: Եղել է, որ մեկ շաբաթ միմյանց հետ չենք խոսել: Հիմա հնազանդվում եմ, երբ սիրում ես ու վախենում ես կորցնել, հնազանդվում ես», -նշել էր Լիլին (Tert.am.life Liferoom):
Սակայն Starnews-ի աչքից չի վրիպել, որ Լիլիի խոսքն ու գործը չեն համընկնում:
Նա լուսանկար է հրապարակել, որոնցում կիպ հագուստով բացահայտ ցուցադրում է իր հետույքը:
Լիլի ջան, ստացվում է, որ համարձակ կերպարներիդ ամուսինդ դե՞մ է, սակայն հետույքդ ցուցադրելուն՝ կո՞ղմ:
Ինչպես ասում են՝ հետեւությունները թողնում ենք Ձեզ: