Сегодня: 03 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Սպառազինության շանտա՞ժ, թե՞ իրատեսական շանս կամ բիզնես հետաքրքրություն

ԱԺ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Factor.am-ի հետ զրույցում, չցանկանալով խոսել բանակի սպառազինության նոր պատկերացումների մասին, որպեսզի, իր խոսքերով, չվտանգի մեր զարգացումները, միաժամանակ նշել է.

«Հիմնական մեր գործընկերը մնում է Ռուսաստանը, բայց համապատասխան սպառազինություն, որը կարող է նաև ՌԴ-ն չունենա, պիտի կարողանանք գտնել ՆԱՏՕ-ի կամ ոչ ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջոցով: Օրինակ, Շվեդիան արտադրում է շատ բարձրակարգ հրետանային համակարգեր, որը ՆԱՏՕ-ի անդամ չէ: Ես կարծում եմ՝ ՌԴ-ն էլ իրեն լավ կզգա՝ այն, ինչ ինքը չունի, իր գործընկեր ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկիր կարողանա ձեռք բերել և դնել իր բանակի հիմքում: Այսինքն, մեր զինված ուժերը պետք է ունենան այնպիսի սպառազինություն, որը շատ արդիական է: Եվ պետք է չնայել՝ դա որտեղից պետք է ձեռք բերել, այլ՝ որտեղից հնարավոր է»:

Ըստ Ա. Քոչարյանի՝ ավելորդ խանդի տեսարաններ չպետք է լինեն:

«Դա պետք է մեկտեղվի, ինչը շատ ռեալ է դարձնել իրականություն»,- ընդգծել է Ա. Քոչարյանը և պատասխանելով հարցին, թե ի՞նչ զինատեսակի շուրջ է Հայաստանը բանակցում գործընկեր պետությունների հետ՝ հավելել.

«Կարծում եմ՝ դրանք այն զինատեսակներն են, որոնք ունեն այսօր բոլոր ուժեղ բանակները, և որոնց կառավարման մեջ թե՛ արհեստական, և թե՛ մարդկային ինտելեկտն ունի շատ կարևոր նշանակություն»:

Իհարկե, վատ չէ, և նույնիսկ՝ լավ է, եթե հայկական զինված ուժերի զինանոցում լինեն աշխարհի հզոր բանակների ունեցած զինատեսակներից: Եվ այն, որ ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ է որակով սպառազինություն, կարծում էր նաև պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը:

«Ունենք լիովին աջակցություն, կարող եմ ասել, որ ոչ բառը չեմ լսել այստեղ: Եվ գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ, մենք պլանավորում ենք ունենալ որակով սպառազինություն, մենք պլանավորում ենք ունենալ նոր սպառազինություն, մենք հրաժարվել ենք հին սպառազինություններ ձեռք բերելուց, դա մեր քաղաքականությունն է: Ավելի լավ է` մենք ունենանք քիչ, բայց որակով, և հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է»,- հայտարարել էր նախարարը մոսկովյան այցի շրջանակում, որի ընթացքում հանդիպել էր ռուսաստանյան ռազմաարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ:

Միաժամանակ, Կարապետյանը նշել էր, որ պետք է սեփական զենքի արտադրություն ունենալ:

«Մենք նույնպես ունենք աջակցություն՝ համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով, և դա արագ անելու ենք։ Մենք որպես ազգ՝ պետք է կարողանանք արտադրել սեփական զենք»,- ընդգծել էր Արշակ Կարապետյանը՝ հավելելով, որ չպետք է թույլ տալ, որ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների մեջ լինեն միջնորդներ՝ հասկանալի պատճառներով։

Վերադառնալով իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի սպառազինության հետ կապված տեսակետ-ցանկությանը, նշենք.

առաջին՝ ՀՀ-ին և բանակին զենք մատակարարող Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթ), որն այժմ «անորակ հրթիռների» գործի շրջանակում կալանքի տակ է, նաև եվրոպական արտադրության զենք էր մատակարարում,

երկրորդ՝ օրինակ, Անդրանիկ Քոչարյանի հիշատակած Շվեդիան, եթե հանկարծ մորատորիում հայտարարի կամ որևէ արգելք սահմանվի, ապա ինչպե՞ս է Հայաստանը գնելու զինամթերք, ռուսական զենքն այս դեպքում առավելություն է, քանի որ խորհրդային կամ ռուսական զենքի դեպքում նաև այլ երկրներից է հնարավոր ձեռք բերել համապատասխան զինամթերքը, ինչը արևմտյան զենքի դեպքում, ըստ էության, բարդ հարց է:

Երրորդ՝ արևմտյան զենքի համար անհրաժեշտ է ունենալ բավարար միջոցներ, նախընտրածդ ՆԱՏՕ-ի անդամ կամ ոչ նատօ-ական երկրի ցանկությունը, ի վերջո, այս դեպքում ևս ցանկացած երկիր հաշվի է առնում խոշոր գործընկերների հետ հարաբերությունները չվատացնելու մասին, հատկապես այսօվա ՀՀ-ի համար:

Եվ ամենակարևորը՝ որոշելու համար, թե ի՞նչ սպառազինություն է պետք, նախ պետք է թղթի վրա հստակ տեսլական ունենալ՝ ինչ բանակ ես ուզում, ինչ տեսակ պրոֆեսիոնալ բանակ, որի հիման վրա էլ պետք է մշակես սպառազինության հետ կապված ծրագրերդ: Իսկ այսօր թեև անընդհատ գործող իշխանություններից լսում ենք պրոֆեսիոնալ բանակ ունենալու ցանկության, բարեփոխումների մասին, սակայն մինչև հիմա պարզ չէ՝ ի՞նչ կառուցվածքի բանակ են ուզում կամ փորձում ունենալ:

Փորձը ցույց է տվել, որ ժամանակակից բանակի և հին սովետական բանակի միքսերը չեն աշխատում: Օրինակ, «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» գաղափարը, որը նախատեսում էր նախաձեռնողականություն, ինքնուրույնություն հրամանատարներից, բայց մեր բանակային համակարգը՝ լինելով խորհրդային մոդելի խիստ ուղղահայաց համակարգ, չէր կարող իր մեջ ներառել այդ երևույթը, որովհետև ինչպես մեզ հետ մի առիթով ասաց պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցըերբ քեզ տալիս են ինքնուրույն որոշելու հնարավորություն, դու պետք է նաև որոշակի ռեսուրսներ հայթայթելու ինքնուրույնություն ունենաս, որը մեր ոչ մի հրամանատար չունի: Մի բան պարզ է՝ այսօր ՀՀ-ն, բանակն ունի զենքի մատակարարման հետ կապված խնդիրներ, սա կապված է նաև Դավիթ Գալստյանի կալանավորման հետ: Իսկ Անդրանիկ Քոչարյանը գուցե ոգևորվել է 2018-ի աշնանը Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը, որտեղ նա անդրադառնալով հայ-ամերիկյան ռազմական համագործակցությանը՝ նշել էր.

«Եվ ինչպես ասացի վարչապետին՝ եթե խնդիրն այն է, որ ընտրություն պետք է կատարես ռուսական և ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու միջև, մենք կնախընտրեինք վերջին տարբերակը։ Մենք կարծում ենք, որ մեր տեխնիկան ամեն դեպքում ավելի լավն է, քան ռուսականը: Այնպես որ, ուզում ենք դիտարկել այդ հնարավորությունը: Կարծում եմ, որ այն ավելացնում է Հայաստանի հնարավորությունները, երբ այն ամբողջովին կախված չէ մեկ գերտերությունից։ Ես հասկանում եմ աշխարհագրական դիրքի և պատմական իրողությունների հետ կապված հարցերը, բայց կարծում եմ՝ ժամանակն է լավատես լինելու, որ Հայաստանը կարող է ավելի տեսանելի լինել համաշխարհային ասպարեզում: ԱՄՆ-ը Հարավային Կովկասը ռազմավարական առումով շատ կարևոր տարածաշրջան է համարում»,- ասել էր Բոլթոնը:

Իսկ սպառազինության հետ կապված Անդրանիկ Քոչարյանը՝ զենքի բիզնեսի, զենքի շուկա միջնորդավորված մտնելու ցանկություն, անձնական շահագրգռություն վաղուց ունի, ինչին 168.am-ն անդրադարձել է, ինչով էլ, թերևս, բացատրվում է բանակի զինվորական մասից գնումների մասը հեռացնելու նրա մտադրությունը:

Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Գուլիևն այսօր հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական հսկողության տակ հայտնված հայկական զինտեխնիկան վերանորոգվել է և փոխանցվել ադրբեջանական բանակի օգտագործմանը:

Եվ վերջում՝ հետաքրքիր է, որ գործող իշխանությունը մի տեսակ պասիվացել է ռազմարդյունաբերությունը զարգացնելու հայտարարությունների հարցում, ինչը բնավ զարմանալի չէ. այն, որ ռազմարդյունաբերության կոմիտեն տևական ժամանակ չունի նախագահ, խոսում է ոլորտի հետ կապված փաշինյանական կառավարության վերաբերմունքի մասին:

Ի դեպ, այս տարվա ապրիլին Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հարցերին պատասխանելիս հայտարարեց.

«Ուզում եմ ակնարկել մի նորության մասին, որն իրականում գաղտնիք է: Մի քանի օր առաջ ինձ ցուցադրվել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի մի նմուշ, որի գոյությունը վկայում է, որ Հայաստանում ռազմարդյունաբերական համալիրը նոր մակարդակի է դուրս գալիս: Այդ նմուշի ամենակարևոր առանձնահատկությունը ոչ միայն այն է, որ ինքը գերժամանակակից արտադրանք է, այլ ինքը զրոյից հավաքվել է Հայաստանում»:

Հետաքրքիր է՝ վերջին պատերազմի ժամանակ այս գերժամանակակից արտադրանքը կիրառվե՞ց, թե՞, ինչպես սիրում են ասել՝ նախկինները խնդիրներ են ստեղծել…

Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Амио Банк принял участие в Career City Fest 2K24 “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта? Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян Обращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня Труда Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открыт Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян Idram и IDBank на фестивале Career City Fest Нефть снижается после роста по итогам прошлой недели Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами Непал намерен использовать беспилотники для удаления мусора с Эвереста В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником В связи с инцидентом в Цицернакаберд арестован один человек Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян В Ираке ввели наказание до 15 лет тюрьмы за однополые отношения Акции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир В США задержали кандидата в президенты Госдеп США: Блинкен провел телефонные разговоры с Пашиняном и Алиевым Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст» Idram и IDBank - участники фестиваля Career City Fest Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении Руководители сел Тавушской области встретятся с Мгером Григоряном в Ереване Дэвид Бекхэм подал в суд на актера Марка Уолберга, требуя возмещения в $10 млн Сельчане продолжают блокировать участок Киранц-Воскепар межгосударственной дороги Армения-Грузия Рейсы в Ереван и из Еревана задерживаются из-за работ на взлетно-посадочной полосе Фоден назвал свою символическую сборную Премьер-лиги всех времен Представители Греции и Турции обсудят меры укрепления доверия на встрече в Афинах Сеул сообщил о запуске КНДР ракеты в направлении Японского моря