Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մարտակերտի բնակիչն իրականացրել է սպանություն՝ մարտական նռնակի պայթեցմամբ

Մարտակերտ քաղաքի բնակիչ Ռ.Ն-ն 2020թ. հոկտեմբեր ամսվա սկզբներին ԱՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնք տանող ավտոճանապարհին հրետակոծության ենթարկված ավտոմեքենայի հարակից տարածքից հայտնաբերելով ռազմամթերք հանդիսացող 1 հատ «РГД-5», 2 հատ «Ф-1» տեսակի մարտական նռնակներ, 2 հատ «УЗРГМ» տեսակի պայթուցիչներ և 1 հատ պայթուցիկ նյութ հանդիսացող 200 գրամանոց տրոտիլային պայթաղյուս, ապօրինի կերպով ձեռք է բերել դրանք և պահել իրեն պատկանող «ВАЗ 21 063» ավտոմեքենայում, իսկ 1 հատ «РГД-5» և 1 հատ «Ф-1» տեսակի մարտական նռնակները` տևական ժամանակ կրել: Այս մասին հայտնում են Արցախի դատախազությունից:

2020թ. հոկտեմբերի 24-ին, ժամը 01-ի սահմաններում, ապօրինի կերպով կրելով ծակող-կտրող սառը զենք հանդիսացող որսորդական դանակ և գտնվելով նույն շրջանի Մեհմանա համայնքում տեղակայված՝ հանգուցյալ Գ.Ա-ի առանձնատանը, ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ վիճաբանության մեջ է մտել նույն համայնքի բնակիչ Ռ.Ա-ի հետ, որի ընթացքում, երբ վիճաբանությանը միջամտել է վերջինիս կնոջ հարազատ եղբայր Ս.Ա-ն ու վիրավորական արտահայտություն արել իր հասցեին, տեղում առաջացած զայրույթից ապօրինաբար, ուղղակի դիտավորությամբ երկուսին կյանքից զրկելու նպատակով, գիտակցելով պայթյունի հետևանքով անձանց մահվան անխուսափելիությունը, իր մոտ ապօրինի պահվող՝ ռազմամթերք հանդիսացող «Ф-1» տեսակի մարտական նռնակը բերելով մարտական վիճակի, այն հապճեպ տվել է Ս.Ա-ին, ով իսկույն նետել է հարակից սենյակ, որից հետո ռազմամթերք հանդիսացող «РГД-5» տեսակի նռնակը նույնպես բերելով մարտական վիճակի, այն նետել է նրանց ուղղությամբ, որի պայթյունից առաջացած բեկորներից Ռ.Ա-ն մարմնի տարբեր հատվածներում ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Ս.Ա-ն հարակից սենյակի պատի տակ թաքնվելով՝ կարողացել է խուսափել վնասվելուց:

Նախաքննական մարմնի կողմից Ռ.Ն-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով, 245-րդ հոդվածի 4-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և ԱՀ քրեական օրենսգրքի 33/103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Երկու և ավելի անձանց սպանության փորձ) նախատեսված ենթադրյալ հանցագործությունների կատարման համար:

Ռ.Ն-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Քրեական գործով դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնող դատախազը հիշյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է դատարան՝ ըստ էության քննելու համար:

Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան «Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)