Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Այս իշխանությունների կողմից «բանակցվող» ոչ մի լուծում հայանպաստ արդյունք չի ունենում»․ Էլիզաբեթ Պետրոսյան

Past.am-ի զրուցակիցն է «Հանրային դիվանագիտություն» բարեգործական ՀԿ նախագահ, PARA TV-ի ղեկավար Էլիզաբեթ Պետրոսյանը․

Կոմունիկացիաների ապաշրջափակման քննարկվող հարցերն առաջիններից մեկն առնչվելու են Սյունիքին: Ինչպե՞ս են Սյունիքում վերաբերում առկա գործընթացներին:

Բազմիցս առիթ ունեցել ենք համոզվելու, որ այս իշխանությունների կողմից «բանակցվող» ոչ մի լուծում հայանպաստ արդյունք չի ունենում: Հետևաբար, դժվար է ակնկալել, որ որևէ դրական արդյունք կամ մեզ համար նպաստավոր ելք են ունենալու նաև ապաշրջափակման գործընթացները: Իհարկե, ապաշրջափակումը, կտրված մյուս հարցերից, շատ կարևոր է երկրի համար: Բայց լուրջ հարց է, թե որքանով է այս իշխանությունն ընդունակ հաշվարկել ապաշրջափակումից առաջացող ռիսկերն ու կառավարել դրանք:

Մենք արդեն տեսնում ենք, որ առանց դելիմիտիցիայի և դեմարկացիայի գործընթացի Ադրբեջանին են հանձնվել տարածքներ՝ ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում, որոնց հետևանքով այսօր Սյունիքի մի շարք գյուղեր շրջափակման մեջ են հայտնվել, իսկ իշխանությունների կողմից առաջարկվող այլընտրանքային ճանապարհներն էլ լիարժեք չեն լուծում հարցը: Այս տրամաբանության ներքո չի բացառվում, որ կոմունիկացիաների բացման հետևանքով էլ նոր խնդիրներ առաջանան Սյունիքի բնակիչների համար, եթե Փաշինյանը շարունակի կատարել Ալիևի պահանջները:

Բնական է, որ բնակչության շրջանում ևս, հաշվի առնելով առկա փորձը, կան լուրջ մտահոգություններ և մտավախություններ:

Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ խոսեց Սյունիքի բնակչության կրճատման մասին: Որքանո՞վ են առկա անվտանգային խնդիրներն ու սպառնալիքները Սյունիքի հայաթափման ռիսկեր ստեղծում: Ինչպե՞ս եք տեսնում դրա դեմ պայքարի ճանապարհը:

Այն պարագայում, երբ ադրբեջանական զորքը մտնում է հայկական գյուղեր, փակում ճանապարհներ, իսկ քաղաքացին չի զգում, որ երկրի իշխանությունը պայքարում է դրա դեմ կամ փորձում է պաշտպանել իրեն, բնական է, որ արտագաղթի տեմպերը կմեծանան: Ադրբեջանն, իր հերթին, ամեն ինչ անում է և անելու է Սյունիքը հայաթափելու համար: Սյունեցուն այսօր փորձում են ահաբեկել և՛ զենքով, և՛ հոգեբանորեն: Իհարկե, սյունեցին վախեցող տեսակ չէ: Բայց անհատը, քաղաքացին, համայնքը երկար դիմադրել չի կարող առանց պետության աջակցության, կամ ավելի վատ՝ տեսնելով, որ իշխանությունը ոչ թե իրենց, այլ Ադրբեջանի շահն է առաջ մղում, արյունով պահած տարածքը բանավոր պայմանավորվածությամբ թշնամուն է տալիս, իր գյուղը սկսում ադրբեջանական անուններով կոչել, կամ էլ Սյունիքը սկսում համարյա «դժբախտ ու դժգույն» անվանել: Բնական է, որ այսպես շարունակվելու պարագայում իսկապես Սյունիքի հայաթափման ռիսկի առաջ ենք կանգնելու:

Դրա դեմ պետք է պայքարել առաջին հերթին մեր երկրի պետականության շունչը վերականգնելով, մեր սահմանները պաշտպանելով, ոչ թե նահանջի հրամաններ տալով: Պարտված ու շարունակաբար պարտվող իշխանությունը պետք է հեռանա, փոխարենը պետք է գա իշխանություն, որը կկանգնի ժողովրդի մեջքին և միասնական ուժերով դուրս կմղի թշնամուն մեր տարածքից, կպաշտպանի իր քաղաքացու անվտանգությունն ու կստիպի թշնամուն հաշվի նստել մեր հետ՝ առաջին հերթին՝ բանակցային սեղանի շուրջ:

Այսօր խոսվում է «խաղաղության դարաշրջան բացելու» մասին: Ներկայիս իրավիճակում դրա նախադրյալները տեսնու՞մ եք:

Խաղաղություն բոլորս ենք ցանկանում, բայց դժվար է խաղաղության դարաշրջանի մասին խոսել, երբ թշնամու զորքը քո երկրի տարածքում է, երբ շարունակաբար ռազմական բախումներ են տեղի ունենում, երբ ոչ միայն գերիները չեն վերադարձվում, այլ մեր տղաները շարունակում են գերեվարվել, սպառնալիքներ են հնչում և քո երկրին փորձում են զիջումներ պարտադրել: Ես այդպես չեմ պատկերացնում խաղաղության դարաշրջանը:

Խաղաղության դարաշրջան միակողմանի չեն բացում, դրա համար պետք է բոլոր կողմերի ցանկությունը: Իսկ այսօր Ադրբեջանից ու Թուրքիայից նման ցանկություն ես չեմ տեսնում: Առավել ևս Փաշինյանի օրոք խաղաղության դարաշրջան բացելու խոստումը ավելի շատ վերջնականապես Հայաստանը Թուրքիային ու Ադրբեջանին զոհաբերելու սպառնալիքի է նման:

Իհարկե, մենք ուզում ենք խաղաղություն, բայց արժանապատիվ ու երկարաժամկետ խաղաղություն ենք ուզում: Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ մեր անվտանգությունը երաշխավորված կլինի, իսկ Արցախի ժողովրդի՝ իր երկրում իր ճակատագիրը որոշելու իրավունքը հարգված ու աշխարհի կողմից ճանաչված:

Պատերազմից առաջ էլ էին Փաշինյանն ու իր թիմը խոսում խաղաղությունից, Ադրբեջանի հանրության հետ շփվելուց և այլն: Տեսանք՝ ինչի հանգեցրեց այդ ամենը:

Եվ ընդհանրապես՝ ինչպես կարող ենք խոսել խաղաղության դարաշրջանից, քանի դեռ լուծված չէ Արցախյան հիմնահարցը:

Իսկ կարծում եք այսօր կա՞ն նախադրյալներ Արցախյան հիմնահարցի կարգավորման համար:

Ցավոք, Փաշինյանի օրոք Ադրբեջանը հասել է ավելիին, քան կարող էր ձգտել կամ երազել այս 30 տարիների ընթացքում: Այսօր Արցախը ըստ էության իզոլացված է աշխարհից՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, տարբեր երկրներից լրագրողները, նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Արցախ այցելելու հետ կապված խնդիրներ ունեն: Ասեմ ավելին, նույնիսկ Փաշինյանը պատերազմից մեկ տարի անց դեռ ոչ մի անգամ չի այցելել Արցախ, իսկ միակ բարձրաստիճան պաշտոնյային, ով այցելել էր, շտապ հեռացրեց պաշտոնից: Միջնորդների հայտարարություններն էլ, այդ թվում՝ համանախագահ երկրների արտգործնախարարների վերջին հայտարարությունը, վկայում են, որ Արդբեջանի մոտեցումներն ավելի ու ավելի ընկալելի են դառնում միջազգային հանրության համար:

Փաշինյանն իր պատկերացմամբ հասել է իր երազանքին՝ ազատվել է Արցախյան հիմնախնդրից՝ Արցախի ճակատագիրը թողնելով ռուս խաղաղապահների հույսին:

Սա անընդունելի ու զարհուրելի է: Արցախի անկախությունը պետք է միջազգայնորեն ճանաչվի: Հադրութը, Շուշին, այլ օկուպացված բնակավայրերը պետք է վերադարձվեն արցախցուն: Արցախցին պետք է ազատ ու արժանապատիվ ապրի իր երկրում, իր հողի վրա, նրա հիմնարար իրավունքները պետք է պաշտպանված լինեն:

Պատերազմն ու դրանից մեկ տարի անց ստեղծված իրավիճակը ցույց տվեցին, թե որքան կեղծ էր թեզը, թե Արցախից ու Արցախյան հիմնախնդրից հրաժարվելով կարելի է զարգացում և բարեկեցություն ապահովել Հայաստանին: Բոլորս տեսնում ենք պատերազմից հետո Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակը, պարբերաբար կրկնվող սրացումները, Հայաստանի սուվերեն տարածքում թշնամու զորքի առկայությունը, խոսեցինք Սյունիքում առկա պատկերից: Այս ամենը լավագույն կերպով ապացուցում է, որքան կեղծ էին այդ «արժեքները»:

Զրուցեց Անի Սարգսյանը։

Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ