Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հակառակորդը ներխուժել է ՀՀ տարածք

Նոյեմբերի 16-ին մարտական հերթապահություն իրականացրած մի շարք պատասխանատու զինծառայողներ կալանավորվել են, իսկ մեկ դիրքապահ ցուցաբերել է բացառիկ խիզախություն: Այս մասին ասվում է ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Հաղորդագրությունն ամբողջությամբ ստորեւ.

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա պարզվել է, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 11: 30-ի սահմաններում, հակառակորդ ուժերը հարձակում են գործել Սյունիքի մարզի Կիլիսալի-բնագիծ Իշխանասար հատվածում տեղակայված թվով 3 մարտական դիրքերի ուղղությամբ, որի ընթացքում մարտական հերթապահությունում ընդգրկված N դիրքի պատասխանատուն, N դիրքի ավագը և երկու դիտորդները խախտել են «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված մարտական հերթապահության կրման կանոնները։

Մասնավորապես, մարտական հերթապահություն իրականացնող դիրքերի զինծառայողները, տեղեկանալով հակառակորդի հարձակման մասին, որպես մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմ ունենալով զենք կիրառելու իրավասություն, մարտական դիրքի վրա հարձակված հակառակորդի զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն, փորձել են բանակցություններ վարել մարտական դիրքի պահպանության տարածք ներխուժած հակառակորդի զինծառայողների հետ, ովքեր փորձել են գերեվարել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմին։ Դիրքերի անձնակազմը, նշված գործողությունները  կատարելու փոխարեն թողել է մարտական դիրքերը և դիմել փախուստի, որի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրքեր, որոնք անցել են հակառակորդի վերահսկողության տակ, փախուստի դիմած դիրքերի ընդհանուր 24 զինծառայողները հակառակորդի կողմից շրջափակվել և գերեվարվել են. նրանցից Գուրգեն Աշոտի Սարգսյանի, Արթուր Ջիվանի Մարտիրոսյանի և Դավիթ Հելբերտի Ամիրյանի սպանված դիերը 2021թ. նոյեմբերի 17-ին և 20-ին փոխանցվել են հայկական կողմին, 7 զինծառայողներ (այդ թվում՝ վերոնշյալ 4 անձինք) ս.թ. նոյեմբերի 26-ին և դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից վերադարձվել են հայկական կողմին, 14 զինծառայողների գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է։

2021 թվականի դեկտեմբերի 6-ին նշված N մարտական դիրքի պատասխանատու, լեյտենանտ Ս.Ա.-ն, N դիրքի ավագ, կրտսեր սերժանտ Ա.Ա.-ն, դիտորդներ Ռ.Ն.-ն և Ա.Մ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) կասկածանքով ձերբակալվել են։ Դեկտեմբերի 8-ին և 9-ին վերջիններիս մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և միջնորդություն ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Միջնորդությունները Դատարանի կողմից բավարարվել են։

Բացի այդ, նույն քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, մայոր Ն.Ե.-ն, նշանակված լինելով որպես նույն գումարտակի պահպանությանը հանձնված թիվ N մարտական դիրքի ավագ, խախտել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով, ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական հերթապահության կազմակերպման և իրականացման կանոնադրությամբ սահմանված կանոնները, որպիսի գործողություններն առաջացրել են ծանր հետևանքներ. Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք՝ մարտական դիրք, դիրքում մնացած 13 զինծառայողներ գերեվարվել են հակառակորդի կողմից, մարտական դիրքն անցել է հակառակորդի վերահսկողության տակ: Գերեվարված զինծառայողներից Տարոն Ջիվանի Սահակյանի և Արսեն Սենիկի Գասպարյանի սպանված դիերը համապատասխանաբար նոյեմբերի 17-ին և 19-ին փոխանցվել են հայկական կողմին, 4 զինծառայողներ (այդ թվում՝ մայոր Ն.Ե.-ն) ս.թ. դեկտեմբերի 4-ին Ադրբեջանի կողմից վերադարձվել են հայկական կողմին, դիրքում մնացած 7 զինծառայողների գտնվելու վայրը մինչև օրս անհայտ է։

2021 թվականի դեկտեմբերի 6-ին մայոր Ն.Ե.-ն ձերբակալվել է, վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով և միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը Դատարանի կողմից մերժվել է։ Դատարանի որոշումն ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ վերաքննիչ բողոք ներկայացնելու նպատակահարմարության հարցը քննարկելու միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ նույն զորամասի պահպանությանը հանձնված պաշտպանության շրջանի պատասխանատու հանդիսացող գումարտակի հրամանատարի պաշտոնակատարին և N մարտական դիրքի դիտորդին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է։

Վարույթն իրականացնող մարմինը հարկ է համարում անդրադառնալ և հանրությանը ներկայացնել նշված մարտական գործողությունների ընթացքում իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս բացառիկ խիզախությամբ աչքի ընկած հայ դիրքապահների սխրանքները։ Մասնավորապես, 2021 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, Սյունիքի մարզի Կիլիսալի-բնագիծ Իշխանասար հատվածում տեղակայված նշված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայող, շարքային Գուրգեն Աշոտի Սարգսյանը հակառակորդի ուժերի հարձակման և գերեվարման փորձի պայմաններում չի հանձնվել հակառակորդին, ցուցաբերել է աննկարագրելի մարտական ոգի, բացառիկ խիզախություն և քաշելով նռնակի օղակը՝ պայթեցրել է իրեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

 

 

Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ