Այսօր՝ 17 հունվարի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Եղիշե Չարենցի մահվան տարելիցին մշակութային գործիչները ծաղիկներ խոնարհեցին գրողի հուշահամալիրին

 

 Հայ գրականության ականավոր ներկայացուցիչ, մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի մահվան օրը` նոյեմբերի 27-ին, Հայաստանի գրողների միության անդամները, գրողները, գրականագետները, բանաստեղծները, ինչպես նաև Չարենցի անվան դպրոցի աշակերտները հարգանքի տուրք մատուցեցին նրան` ծաղիկներ խոնարհելով Չարենցի՝ Երևանում գտնվող հուշահամալիրին:

«Մարգարեական շատ խոսքեր ունի Չարենցը, որոնք այսօր մեզ ապրեցնում են: Նա մեզ էներգիա տվող, մեզ հետ զրուցող մեծ բանաստեղծ էր: Մենք պետք է կարդանք դասականներին, ճանաչենք նրանց: Եթե ցանկանում ենք հզոր պետություն դառնալ, նախ պետք է իմանանք անցյալը, ներկան ճիշտ ըմբռնենք, որպեսզի ապագայի համար լավ հիմքեր ստեղծենք»,-«Արմենպրես» -ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Նրա խոսքով` նման պատգամներ ունի Չարենցը ոչ միայն իր բանաստեղծություններում, այլև հրաշալի «Երկիր Նաիրի» վեպում և հոդվածներում: «Յուրաքանչյուր մեծ բանաստեղծ իրենից հետո թողնում է ժառանգություն և մեծ սեր մարդկության և աշխարհի համար»,- եզրափակեց Միլիտոնյանը:

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյաննասաց, որ Չարենցի ծնունդը մեր ժողովրդի և երկրի համար եղավ բոլոր ժամանակների մեծագույն պարգևներից մեկը: «Նրա մահվան օրը դարձավ մեր մեծագույն կորուստներից մեկը: Այսօր առավել քան երբևէ ունենք նրա կարիքը, որովհետև կան այն նույն տագնապներն ու անհանգստությունը, որոնք նա ուներ հարյուր տարի առաջ: Կարծես թե քիչ բան է փոխվել կամ ընդհանրապես բան չի փոխվել միջավայրի անհանգստության առումով: Մի տարբերությամբ միայն, որ այն ժամանակ մենք Չարենց ունեինք, մեծանուն արվեստագետներ ունեինք: Ցավոք, այսօր չկա այնպիսի վիթխարի մեծություն, ում խոսքը մենք կլսենք և ում խոսքը լինի հավատի և հույսի աղբյուր: Չարենցի ամեն գործի մեջ կա պատգամ, ամեն գործի մեջ կա լուսավոր մի ուղի»,- ընդգծեց նա:

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը ծնվել է 1897 թվականի մարտի 25-ին Կարս քաղաքում` բազմազավակ ընտանիքում: 1908-ին ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն` արդեն ձևավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով: 1914 թվականին Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն:

Չարենցը թարգմանել է Գյոթեի, Հայնեի, Հյուգոյի, Ուիթմենի, Վերհառնի, Ռիլկեի, Պուշկինի և ուրիշների գործերից, հանրակրթական դպրոցների համար կազմել է դասագրքեր, խմբագրել ու հրատարակել է հայ բանահյուսության նմուշներ, հայ դասական և իր ժամանակակից գրողների գրքեր:

loading...
Այն, ինչ հաջողվել էր Հովիկ Աբրահամյանին, չհաջողվեց Նիկոլ Փաշինյանին Կիևի հայ համայնքն ամանորյա նվերներ է մատուցել Արցախի Ակնաբերդ համայնքի երեխաներին (լուսանկարներ) Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը (վիդեո) Opel-ը գլորվել է ձորակը եւ ընկել գնացքի գծերի վրա. կա 1 զոհ, 4 վիրավոր 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները մանդատները պաշտոնապես կստանան հունվարի 10-ին. Մուկուչյան Դեկտեմբերի 30-ից հունվարի 5-ը հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 125 անգամ Ալեն Սիմոնյանը հիմնել է Հայաստանում առաջին «Սիցիլիա» մաֆիա-ակումբը «Իմ քայլը» խմբակցության անդամները չեն կարողանում պահպանել գործընկերային կոռեկտությունը. Անի Սամսոնյան Լարսը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար Արարատի մարզում տարեց ամուսինները ինքնասպանության նպատակով թունաքիմիկատ են խմել Shutdօwn»-ի ֆոնի վրա Միացյալ Նահանգների նախագահը սպառնացել է արտակարգ դրություն հայտարարել երկրում Թթվածինը չի երաշխավորում էկզոմոլորակի բնակելի լինելը Վրացի իշխանավորն ի՞նչ անի, երբ հայը հային վրացերենով է Նոր տարի շնորհավորում Հայկական արմատներ ունեցող հարուստ արքայազնը մեկ վայրկյանում աղքատ դարձա՞վ Նորաձև մեկուսարան Ծաղկաձորում, կամ ինչպես արաբական ձևերով թափ տալ հարստացած հայերին Գազի գինը և Հայաստանի ինքնիշխանությունը Դատախազությունը փորձում է Մանվել Գրիգորյանին վերադարձնել կալանավայր 132 հին ու նոր դեմքեր. նոր պատգամավորները`անուն առ անուն Մուկուչյանը հրապարակեց «Լուսավոր» Հայաստանից» պատգամավոր ընտրված 18 անձանց անունները ԿԸՀ-ն ինքնաբացարկի 18 դիմում է ստացել «Իմ քայլ» դաշինքից և 2 դիմում՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Դիակ չի եղել մուտքի մոտ, դիակով մեքենան հյուրանոցին մոտեցել է 8:15-ին․ ականատես Գարիկ Ղազարյանը՝ «Հին Հռոմ» ռեստորանի դեպքի մասին (տեսանյութ) Շտապօգնության ծառայությունն աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով. Կանչերի թիվը անցել է 860-ից ԿԸՀ արտահերթ նիստը. Օրակարգում պատգամավորների գրանցումն է եւ մանդատների տրամադրելու հարցը (ուղիղ) Հայաստանը եւ Վրաստանը ՄԱԿ-ի ամենաաղքատ երկրներն են Գյումրիում թալանել են ՀՀ ՊՆ ծառայողին՝ կոտրելով Kia Sorento-ի դռան ապակին ԱՄՆ նոր դեսպան՝ Հայաստանում․ ի՞նչ սպասել հայ-ամերիկյան հարաբերություններում Ահազանգ․ Էջմիածնում ավտոմեքենա է այրվում Խաբկանք է, թե իբր մենք ապրում ենք վաղվա օրվա մասին մտածելով. Դավիթ Սանասարյան Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը սրտի կաթվածով տեղափոխվել է հիվանդանոց. վիճակը ծանր է Ինչպես կարելի է ներշնչվել մի գաղափարից ու հետո այն խեղաթյուրել ու դարձնել բոլորովին այլ բան. Արփինե Հովհաննիսյան Սերժ Սարգասյանը վարել է վասալային քաղաքականություն. Փաշինյանը փոխել է իրավիճակը Նիկոլ Փաշինյանը Լեւոն Մալխասյանի հետ սելֆի է հրապարակել Լարսը բաց է. Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար Հունվարի 4-ի աստղագուշակ. աղեղնավորների օրը շատ հագեցած կլինի Վրաստանում խոզի գրիպի հետևանքով վեց մարդ է մահացել «Թավշյա» տարեմուտ 2018թ․-ը լի էր անակնկալներով և շրջադարձերով «Մարի Իզմիրլյանի անվան» մանկատան սաներն՝ ուշադրության կենտրոնում Նիկոլ Փաշինյանը լավատեսորեն է տրամադրված ՌԴ-ի կողմից ՀՀ-ին մատակարարվող գազի գնի հարցում Ինչ են քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները Կաշառք վերցնելու պահին ոստիկան է ձերբակալվել. ԱԱԾ